16:55 04.11.2019
ՀՀ նախագահը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Վահե Միսակյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան […]
16:44 04.11.2019
Նոյեմբերի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան և պատրիարքության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:34 04.11.2019
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]
16:21 04.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր այն խոսակցություններին, թե գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը թուլացնում են գեներալիտետին: «Չկա այդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին, նրա մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հնարավոր է, […]
16:20 04.11.2019
«Ե՛վ ՊԲ-ի և ՀՀ սահմանների ուղղությամբ հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել: Եղել է որոշակի լարվածություն, ինչը, սակայն, կարգավորվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի սահմանային լարվածությանը: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ցանկացած միտում չեզոքացվելու է: Խոսելով Արցախի հակամարտության երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման հնարավորության մասին` Տոնոյանը նշեց. «Ես կարծում […]
16:16 04.11.2019
Կալիֆոռնիայում «Հայկական տիեզերք» անվանումով գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ Զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան, վարչապետ Նիկոլ […]
16:12 04.11.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար: «Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն դատարանի […]
16:10 04.11.2019
Խնդրում եմ, որ մեր երեխաներին մանկապարտեզի տարիքից շատ չծանրաբեռնենք: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս հորդորն արեց ու պատճառաբանեց, թե ինչու դպրոց գնալով՝ երեխաները սովորելու ցանկություն չեն ունենում: «Երեխաներին տանում ենք մանկապարտեզ, այնտեղ տալիս այնպիսի գիտելիք, որը համապատասխանում է 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանին, և այս երեխան գնում է դպրոց, այն այլևս […]
16:04 04.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում […]
15:58 04.11.2019
Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: […]
15:57 04.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին աշխատանքից ազատված և կրկին ՊԵԿ-ում ծառայության անցած աշխատակցի մասին: «Քննարկումներ անելիս վարչապետը կարծիք է հարցրել, ես ասել եմ իմ տեսակետը, վարչապետը որոշում է կայացրել, ֆեյսբուքյան գրառում է կատարել, անձը, ընդունելով մեր հրավերը, աշխատանքի է անցել ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում՝ մաքսային մարմինների վերահսկողության բաժնում որպես ավագ մաքսային տեսուչ»,- […]
15:53 04.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սկսվում է Նորքի անտառի վերականգնման գործընթացը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։
15:51 04.11.2019
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ո՞ր դեպքում հրաժարական կտա: -Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են: Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Դուք չեք կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի […]
15:46 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը: «Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է […]
15:37 04.11.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: […]
15:32 04.11.2019
««Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի, և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա […]
15:22 04.11.2019
Դեկտեմբերից սկսած՝ մենք կունենանք նոր հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնել էր՝ նոր ՀԴՄ-ները կլինեն նոյեմբերին, Անանյանն ասաց. «Ես ավելի լավատես էի, քան իրականությունն էր»: Նա նշեց՝ ինչպես Գյումրիի մաքսատան պարագայում, այս դեպքում ևս մեղքը ժամկետներ հրապարակողինն է, անկախ նրանից՝ […]
15:18 04.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիքը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
15:16 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը: Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը: Այսօր երևանյան դպրոցների աշակերտներին առաջադրանք է տրվել՝ գրել հայ թատերարվեստին նվիրված շարադրություն: Հաղթողները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել նոյեմբերի 12-16 կայանալիք սեմինար-դասախոսություններին, […]
15:16 04.11.2019
Այնուհետև լրագրողները զրուցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն: Նախարարը նաև շեշտել […]
15:11 04.11.2019
Ինձ մոտ մտավախություն կա, որ հասարակության մոտ ընդհանրապես բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք, անկախ նրանից՝ այդ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այստեղ հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա: «Դուք ինձ հարցրիք՝ Ձեր եկամուտը բավարա՞ր է, թե՞ ոչ: Ընդհանրապես, […]
15:04 04.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ցանկացած նոր միտք առաջանում է խնդիրը լուծելու տարբերակներ փնտրելիս. Վարդան Պետրոսյանը զբաղվում է ժամացույցների արտադրությամբ: Մանրամասները` տեսանյութում:
15:00 04.11.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ թվերով: Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։ Ներկրումներ՝ Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն Քաղաքացիական […]
14:54 04.11.2019
«Արժանապատիվ եկամուտ» հասկացությունը սուբյեկտիվ է, որովհետև ամեն մարդ ունի իր դատողությունները: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շատ դեպքերում, նույնիսկ եթե մարդ գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է՝ դրա դիմաց շուկայում միջինը ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր անձնական ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել, այսպիսի […]
14:42 04.11.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար […]
14:39 04.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև […]
14:35 04.11.2019
ԱԻն-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել […]
14:33 04.11.2019
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը 2020-ի բյուջեի նախագիծը քննարկելիս հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին Վերին Լարսում մեր ներկայացուցիչն ունենալու մասին: Անանյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: «ՊԵԿ և ՌԴ մաքսային ծառայության հետ առաջին համաձայնությունը եղել է, այնուհետև հարցը գնացել է դիվանագիտական խողովակներով, խնդիրները կարգավորվել են, համաձայնությունները կան, պետք է առաջիկայում թեկնածուի հարցը քննարկենք, և կունենանք […]
14:13 04.11.2019
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին։ «Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որևէ կերպ չկաշկանդելով նրանց։ Մենք որպես […]
14:05 04.11.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ «Բոլորդ հավանաբար տեղյակ են, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր». Եվ ահա, […]