17:54 31.10.2019
Երեկ ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը:
Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին.
«Թարմացում․
Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու տուգանք։ Նաև ասաց, որ երբ իրենց տեսուչները ստուգումներ են անում տրանսպորտում ու տուգանում են ծխող վարորդներին, ուղևորները հարձակվում են տեսուչների վրա, վիրավորում, վարորդին պաշտպանում։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
«57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․
-Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։
-Հիմա չէ։
-Բա ե՞րբ։
․․․Ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ նայում ա ինձ, բան չի ասում։
– Տեղյա՞կ եք, որ հանրային տրանսպորտում ծխելն արգելված ա։
-Ո՞ւմ ա արգելված։
-Բոլորին։
-Ինձ ոչ մեկ չի կարա բան արգելի, ես ինչ կուզեմ կանեմ։
-Ախր հանգիստ խնդրեցի, չէ՞, ինչի՞ եք բարդացնում ամեն ինչ ու խնդիրներ ստեղծում։
-Ո՞ւմ համար։
-Ձեր։
-Տո դու ո՞վ ես, ի՞նչ կարաս անես, հըլը իջի մեքենայից։
-Չեմ իջնում, Դուք չեք կարա ինձ իջացնեք, ու զանգելու եմ համապատասխան բաժին, բողոքեմ, որ ծխում եք։
Ու ըստեղ, ուշադրություն, խառնվում են մի խումբ կանայք, որոնց ամբողջ կյանքում երևի ասել են, որ իրենք ոչնչություն են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, մենակ տղամարդու կցորդ են, որևէ իրավունք չունեն ու պիտի տղամարդուն մենակ ծառայեն, էն տեսակն ա, որ մոլախոտի նման օգուտ չի տալիս, մյուսների աճին էլ փորձում ա խանգարել։
– Հա, լավ, ինչ մի պատմություն ես սարքել, թող մի հատ էլ ծխի, քեզ ինչ։ Գործ տվող եք սաղդ։ Մարդն ամբողջ օրը էս քանդած ավտոն ա քշում։
Ես․
– Դե, եկեք պահանջենք, որ նորմալ ավտոբուսներ բերեն, նորմալ պայմաններ ապահովեն։
Չեն ընկալում, իրանց են ճղում, նույն էն վիդեոյի նման, էլ գործ տվող, էլ անամոթ, ինչ ասես՝ չասացին, մեկն էլ երկու անգամ սպառնաց հեռախոսը տալ գլխիս։ Անգամ ասում ա․
-Վայ, էս վարորդից շատ ներվայնացա, մարդուն չեն էլ թողնում ծխի մի հատ։
Ու ինչ մարդու իրավունք, ինչ մաքուր օդ, ինչ անվտանգություն, ինչ օրենք, մարդիկ սուտի «պանյատներով» են առաջնորդվում ու քեզ էլ փորձում պարտադրել։ Ու սրանց խոսալուց էս վարորդն ավելի ա ոգևորվում։ Ովքեր էլ, հնարավոր է` իմ հետ համամիտ էին, իհարկե, ձայն չհանեցին։ Հենց մարշրուտկայի մեջից զանգել եմ «Երևանտրանս», բողոքս գրանցել են։ Որ տեսավ զանգում եմ, թե՝ բա, ես էլ կասեմ, որ չեմ ծխել, սիգարետն էլ գցել էր, կնիկներն էլ ասացին, որ կհաստատեն, որ չի ծխել, ու ես շառ եմ անում։
Իջնելուց էլ 50 դրամ տվեցի, ասացի՝ էս ա ձեր ծառայության գինը։
Էս վիճակը լուծում կստանա՞ մի օր, ինչքա՞ն կարելի ա հանդուրժել, ինչի՞ պետական կառույցները չեն կատարում իրենց գործառույթները, ինչի՞ քաղաքացիներն ամեն անգամ պիտի անցնեն էս ամեն ինչի միջով։
P. S. Ու սենց դեպքերը մենակ իմ հետ չեն լինում, ուղղակի ես օրական 4-ից ավելի անգամ տրանսպորտ եմ նստում ու միշտ խնդրում եմ հանգցնել սիգարետը, 90%-ը հանգիստ հանգցնում ա, բայց հանդիպում են նաև սենցները, քանի որ տրանսպորտում ծխելը համատարած երևույթ ա ու սրանց նմաններն էլ քիչ չեն ղեկին, ու ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման ոչ ադեկվատները, որոնց էդքան մարդկային կյանքեր են վստահված»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին նման միջադեպ էր գրանցվել 46 համարի միկրոավտոբուսում: Տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Անի Խաչատրյանը միկրոավտոբուսի վարորդից պահանջում հանգցնել ծխախոտը, սակայն վերջինս կոշտ է արձագանքում, չի հանգցնում ու ուղևորից պահանջում է լքել իր մեքենան։ Վարորդին աջակցում են նաև մյուս ուղևորները։ Ի վերջո, վարորդը իջնում է մեքենայից ու հայտարարում է, որ մեքենան փչացել է, էլ չի վարում։
Այս միջադեպից հետո Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ վարորդն ազատվել է աշխատանքից: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տրանսպորտի վարչություն է հրավիրվել այդ երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, ու համատեղ որոշում է ընդունվել՝ հեռացնել կարգազանց վարորդին։
Տրանսպորտի վարչությունում երթուղին սպասարկող ընկերությանը առհասարակ հորդորել են ավելի ինտենսիվ աշխատանք տանել վարորդների հետ։
15:50 26.07.2025
Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...
15:45 26.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ ՀաջիևԳերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...