17:00 31.10.2019
Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր մեկնաբանել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի իրենց յուրովի պատկերացումները։
Թեև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և հենց այդ խմբի համանախագահներին է տրված միակ և բացառիկ միջնորդական մանդատը, սակայն Մևլյութ Չավուշօղլուն այլ հիմքեր է ներկայացրել կարգավորման համար։ Մասնավորապես, նա կրկնել է ադրբեջանական կողմի նախընտրած տեսակետը։
Խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ու Եվրոպայի խորհրդի բանաձևերի մասին է։ Այդ փաստաթղթերը նախընտրում են մեջբերել ադրբեջանցիները՝ շատ լավ իմանալով, որ դրանց դրույթները առաջինը խախտել են իրենք։ Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարն անտեսել է այդ ամենը ու խոստացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի ակտիվ լինել։
«Այս տարի դրա համար ավելի մեծ ջանքեր կգործադրենք»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ խմբի անդամ լինելն է, իսկ բուն միջնորդական աշխատանքը, միևնույն է, իրականացնում են երեք համանախագահողները, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։
15:58 26.07.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել15:58 26.07.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 171 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 77,1 կմ խորության վրա։ ...
15:50 26.07.2025
Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...
15:45 26.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ ՀաջիևԳերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...