16:06 22.10.2019
ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները «քաղաքացիականացնելու» վերաբերյալ ԱԺ քննարկումների ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պաշտպանեց նախագիծը՝ նշելով, որ սա չի արվում պրոֆեսիոնալիզմը վստահելիությանը զոհելու գնով։ Այդ երկու գործոնները, ըստ նրա, հաճախ փոխկապակցված են։ Վարդանյանը նաև պատասխանեց ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի այն պնդմանը, որ փոխանակ այդ պաշտոններում ավելի շատ սահմանափակումներ լինեն, որ պրոֆեսիոնալները նշանակվեն, հակառակն […]
15:50 22.10.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների […]
15:40 22.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական […]
15:39 22.10.2019
Ասֆալտապատման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ են ընթանում Գառնի համայնքի տարածքում: Վերանորոգվում, լայնացվում և սալարկվում է նաև Գառնի ձոր և Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը, որը ավելի կհեշտացնի և անվտանգ կդարձնի զբոսաշրջիկների այցերը:
15:31 22.10.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը: «Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ»,- նշել է Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել են նախարարների, […]
15:21 22.10.2019
Հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա […]
15:20 22.10.2019
«Ամեն ինչ հնարավոր է, բացի քաղաքական ճնշումից: Որևիցե քաղաքական միջամտություն Հայաստանում չի եղել և չի կարող լինել: Ցավով եմ իմացել այդ լուրը: Նման բան բացառվում է: Խնդիրը Սահմանադրական դատարանի և այդ անձի, վաղուցվանից կա, և այդ խնդիրը լուծվելու է»,- խոսելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին` ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն […]
15:07 22.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի […]
15:04 22.10.2019
«Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այդ հարցին կպատասխանի կառավարության ներկայացուցիչը: Ես մտահոգություն չունեմ: Ուսուցիչների, զինվորականների, պետական մարմինների աշխատավարձերը ևս պիտի բարձրացվեն, քանի որ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում,- խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի մասին, որի համաձայն՝ գրեթե կրկնակի բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը,- ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողների այն […]
15:02 22.10.2019
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-63» մակնիշի մի մեքենա։ Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Նախապատրաստվում […]
14:57 22.10.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական […]
14:39 22.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի քանի նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելու հարցին՝ նշելով, որ դեռ ծանոթ չէ, գործադիրի հետ չեն քննարկել այս հարցը, սակայն քննարկում կլինի, նախ և առաջ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է գաղտնի ընթացակարգով արվել: «Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ […]
14:18 22.10.2019
Այսօր ԱԺ-ում ավելի շատ բացասական եզրակացություն ստացած նախագիծ է քննարկվել, քան դրական: Ընդդիմության բոլոր 9 նախագծերը լիագումար նիստերի օրակարգ բերելու հարցերը մերժվել են, ինչն էլ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Իշխանության պատգամավորները փորձել են պարզաբանել մերժելու հիմքերը, սակայն երկխոսությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները` տեսանյութում:
13:54 22.10.2019
«ՍԴ-ն, ըստ էության, չի տվել պատասխան ԱԺ-ի ներկայացված այն հարցադրումներին ու մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին, այսինքն` ՍԴ-ն որոշում է կայացրել ու թողել առկախված և դրանով ԱԺ-ի նկատմամբ, իմ գնահատմամբ, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ եղած վերջին զարգացումներին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ […]
13:53 22.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվանից շրջանառվող տեղեկությանը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով բարձրացվել են նախարարների աշխատավարձերը: «Ես նայեցի, ոնց որ պարգևավճարներ, հավելավճարներ են տրվել, որով նախարարների աշխատավարձը դարձել է 1․5 մլն դրամ: Ես էլի դեմ չեմ որպես պարգևավճար լավ աշխատողին գումար տալուն, ես գաղտնիության պրոցեսի հետ խնդիր ունեմ: […]
13:47 22.10.2019
Մարուքյան-Թունյան փոխադարձ մեղադրանքների շարքը Ազգային ժողովում շարունակվեց այնքան, մինչև Թունյանը հակադարեց Մարուքյանի կողմից սթափության կոչին։ Մարուքյանը մոտեցավ ու սկսեց սկզբից՝ իրենց հասցեին պոպուլիզմի մեղադրանքներից։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը ձևակերպեց, որ «Իմ քայլի» պատգամավորը փորձում է ասել՝ եթե այսպես անեք, մենք ձեզ կմեղադրենք պոպուլիզմի մեջ։ «Այսինքն՝ էդ մեզ ուզում եք վախացնե՞լ, սպառնո՞ւմ եք մեզ, հա՞»,- ասաց Մարուքյանն […]
13:46 22.10.2019
Ազգային ժողովում քննարկումների ժամանակ բառապաշարը սրվեց, և իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին ասաց, որ պոպուլիզմով են զբաղված։ Մարուքյանը խմբակցության անունից ձայն խնդրեց նրան պատասխանելու համար։ «Պարո´ն Թունյան, ես Ձեզ կոչ եմ անում, որ Դուք սթափվեք։ Դուք ինձ հիշեցնում եք այն օրերը, երբ Հանրապետական խմբակցության տարբեր պատգամավորներ այդ ոճով խոսում էին […]
13:41 22.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր լրագրողները խնդրեցին անդրադառնալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին: Մարուքյանն ասաց, որ պետք է առանձին դեպքեր չդիտարկել, այլ ընդհանուր պատկերով նայել, քանի որ այն կարող է Հայաստանի համար խնդրահարույց լինել միջազգային պարտավորությունների լույսի ներքո: Մարուքյանը հույս հայտնեց, որ այս հանգամանքին իշխանություններն ուշադրություն կդարձնեն: «Այս […]
13:35 22.10.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին: «Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի եթե կա՛մ վարչապետը, կա՛մ մամուլի խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճիշտ է, ճիշտ չէ: Որովհետև լինում են երբեմն թվացող լուրեր: Պաշտոնատար անձինք պետք է հաստատեն: Չհերքելն ուրիշ է: Գուցե, խրախուսում է […]
13:30 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստերից առաջինը և երկրորդի մի մասը՝ ընդհանուր մոտ 2 ժամ, հատկացվեց ընդդիմության առաջարկած որոշ նախագծերի մերժմանն ու այդ մերժման շուրջ քննարկումներին։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը որոշեց պարզաբանել, թե ինչու մերժվածների թվում չկան իրե՛նց՝ իշխանական պատգամավորների նախագծեր։ Նա նշեց, որ իրենք մեխանիզմ են մշակել, որի համաձայն՝ դեռ սաղմնային փուլում իրենց […]
13:17 22.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է Ռազմավարական պլանավորման աշխատաժողով, որին մասնակցել են կոմիտեի ղեկավար ամբողջ կազմը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ, պետական այլ մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտի փորձագետներ, տնտեսագետներ: Քննարկվել են պետական կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման առանձնահատկությունները, ներկայացվել է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության […]
13:15 22.10.2019
Ազգային ժողովում ընդդիմության նախագծերի մերժումից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց նախագծերը մերժելիս իշխանությունը հիմնավորումներ չի բերում։ Նրան պատասխանեց «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ եթե ցանկանան, ապա հիմնավորումները կտեսնեն։ «Ինձ թվում է՝ մեր մեղքն այն է, որ շատ հաճախ չափից ավելի պոլիտկոռեկտ ենք գտնվում և չենք ասում, որ ձեր բերած նախագիծը պարզ […]
13:13 22.10.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, իրացնելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևան-Գյումրի մայրուղում կանգնեցրել են քաղաքացի Մ․ Կ․-ի ավտոմեքենան։ Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից […]
13:10 22.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները […]
13:08 22.10.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում դժգոհեց տնտեսական հեղափոխության ընթացքից: Նրա խոսքերով` հեղափոխությունից անցել է 1.5 տարի, ընդդիմությունը ներկայացնում է այնպիսի օրենքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության և ներդրումների զարգացման համար, սակայն դրանք մերժվում են: «Ներդրողների համար պետք է լինի մի պատուհան, որ դիմի, բոլոր խնդիրները կարգավորեն, բայց այդ […]
13:06 22.10.2019
ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: […]
13:04 22.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ: Այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը. 1. Ա. Բաբայանի […]
13:02 22.10.2019
Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երևանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից և տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան […]
13:00 22.10.2019
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետի ժամանակ ավագանու իրավունքները սահմանափակող օրենք է ընդունվել, իսկ հիմա երբ ուզում են այդ կարգավորումը հանել, ներկա իշխանությունը դեմ է։ Մարուքյանի խոսքերով՝ այս նախագիծը իրենց ձեռքում է եղել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ, և պահվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, որը խմբակցության ղեկավարն էր։ […]
12:58 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստերից երկրորդն ընդմիջումից հետո մեկնարկեց գրեթե դատարակ դահլիճում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հենց սկզբից բողոքեց այս իրավիճակի վերաբերյալ։ Սակայն իրավիճակը շատ չփոխվեց նաև ներկա պատգամավորների մի քանի ելույթներից հետո։ «Իրենց աշխատասենյակներում ակտիվորեն օրենսդրական գործունեությամբ զբաղվող և նիստերին հետևող պատգամավորներին հորդորում եմ վերադառնալ նիստերի դահլիճ․ մենք քվեարկություն ունենք»,- իրոնիկ կերպով ասաց Միրզոյանը։