TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ-ն հաստատեց․ քաղաքացիները կարող են հեռախոսով նկարել ՃԵԿ խախտումները և ուղարկել ոստիկանությանը

10:14 23.10.2019

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․ կողմ -83, դեմ -24, ձեռնպահ -3։ Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից […]

̰ ̰
Վթար Ստեփանավան քաղաքում. կան տուժածներ

09:07 23.10.2019

Հոկտեմբերի 23-ին` ժամը 01:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:43 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 400 քմ, Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 300 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:09 23.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ՝ Նորքի 1, 7, 9, 15 փողոցների սեփական տները, Նորքի այգիների սեփական տները, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նաիրի», «Դվին Հոլդինգ» հյուրանոցները, «Էներգաչափ» ՓԲ ընկերությունը, «Էներգացանցնախագիծ» ինստիտուտը, թիվ 57 […]

̰
Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ էժան քայլերը․ Ռուբեն Հայրապետյան

00:00 23.10.2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում. ուրիշ ի՞նչ անհաջող գաղափարներ կան: Վերջին օրերի ընթացքում նկատում եմ, թե ինչպես են հովանավորչական և ընտանեվարական կապերով մի փոքր խումբ մարդիկ, ոտնահարելով հեղափոխության արժեքները, համատեղ ջանքերով տարբեր հարթակներում փորձեր կատարում իմ անվան շուրջ կեղծ […]

̰
«Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք. Հակոբ Ճաղարյան

22:52 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ «Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Վաղուց չէի եղել, և ինձ այսօր շատ հաճելի զարմացրեց տեսածս ամեն բանը: Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 22.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ […]

̰
Երևանում ծառի ճյուղն ընկել է մեքենայի վրա

21:49 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 2 շենքի բակում ծառի ճյուղն […]

̰
Բաքվում հայտարարել են, որ Հայաստանը չի մասնակցի «Չմիացման շարժման» գագաթնաժողովին

21:35 22.10.2019

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի «Չմիացման շարժման» գագաթնաժողովին, որը կայանալու է Բաքվում: «Այսօրվա դրությամբ հայտեր ներկայացրած երկրների թվում Հայաստանը չկա»,- մեջբերել են Աբդուլաևայի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցները: «Չմիացման շարժման» XVIII-րդ գագաթնաժողովը կկայանա Բաքվում հոկտեմբերի 25-26-ը: Համաժողովի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում երեք տարով կանցնի Ադրբեջանին: Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է 1961 […]

̰
Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

21:27 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Mercedes» (վարորդ՝ Վալոդյա Խ., ծնված 1986 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռենիկ Ս., ծնված […]

̰
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

21:12 22.10.2019

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ։

̰
Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը

20:48 22.10.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան: Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կացնով կտրում է իր ծննդյան տորթը: https://www.instagram.com/p/B36SpUQBoxg/?utm_source=ig_web_copy_link

̰
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

20:34 22.10.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար […]

̰
Որքա՞ն գումար ունի Հայաստանը. Շվեյցարական բանկի հաշվետվություն

20:23 22.10.2019

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն, գրում է Rusarminfo-ն: Շվեյցարացիները հայերին դասել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության ընդհանուր գումարը կազմում է 42 միլիոն դոլար: Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է, նրա բյուջեն կազմում է 37 միլիոն դոլար: Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

20:03 22.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է […]

̰
Աղետի գոտուց զարգացման գոտի. 88-ի երկրաշարժի դասերն ու ժամանակի մարտահրավերներն են քննարկվել Գյումրիում անցկացված միջազգային գիտաժողովում

20:00 22.10.2019

«Աղետի գոտուց զարգացման գոտի․․․ անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» թեմայով երեկ մեկնարկել է եռօրյա միջազգային գիտաժողով։ Կազմակերպիչները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանն են։ Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ավելի քան 10 բուհերի, գիտական հաստատությունների 80 դասախոսներ՝ 60 գիտական հոդվածներով։ Հայաստանից և արտերկրից Գյումրի եկած գիտնականների զեկույցներում նրանց […]

̰
Գյումրու տուն-ինտերնատի բնակիչը դադարեցրել է հացադուլը

19:51 22.10.2019

Սահակ Այվազյանը Գյումրու տուն-ինտերնատի բնակիչ է արդեն 7 տարի: 2012-ին այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզից: Վերջին մի քանի օրերին նա տուն-ինտերնատի ամենահայտնի բնակիչն է դարձել: Տուն-ինտերնատի լուծարման մասին որոշումից հետո հացադուլ էր հայտարարել: 7 տարի նրան նույն սանիտարն է խնամում: Նրա հետ հնարավոր բաժանման դեմ իր բողոքը ինտերնատի բնակիչը այդ կերպ էր արտահայտել: «Ես չեմ […]

̰
Փաշինյանը Թրյուդոյի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

19:49 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու շնորհավորել նրան՝ նախօրեին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում և շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին

19:45 22.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր […]

̰
Վլադիմիր Կարապետյանի պարզաբանումը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցի վերաբերյալ

19:26 22.10.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ թեմային: «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի […]

̰
̰
Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի. Նիկոլ Փաշինյան

19:14 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ հայտնում է մի շարք տնտեսվարող սուբյեկտների դեբետների վերադարձի մասին: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչև 5 միլիոն դրամ՝ ներառյալ: Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,- գրել է Նիկոլ […]

̰
«Դանակը ոսկորին է հասել». ի՞նչ է կատարվում Լիբանանում. զրույց «Հորիզոնի» տաղավարում

19:05 22.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում լիբանանահայ գործիչ Եսայի Հավաթյանը խոսել է Բեյրութում շարունակվող ցույցերի մասին. «Լիբանանի մեջ ցույցերը վերջին տարիներին սովորական են, սակայն ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այս ցույցը կարող է այդքան արագ տարածվել ողջ երկրով մեկ: Ցույցերը, երբ սկսեցին, բոլոր ճանապարհները փակվել էին, ես մեծ դժվարությամբ հասա օդանավակայան: Կարծես այս անգամ […]

̰
̰
Ադամանդներով լացող արքայադուստր. ռուսական ԶԼՄ-ները` Շիրակի մարզում բնակվող աղջկա մասին

19:00 22.10.2019

Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին առաջինը պատմեց SHANTNEWS.am-ը, լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում: Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի […]

̰
Կադաստրի կոմիտեի պաշտոնյաների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս

18:56 22.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի […]

̰
Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել․ Մելքումյան

18:55 22.10.2019

«Ցավոք, արդեն այժմ հասկանալի է դառնում, որ մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ այս պնդման համար կան ապացույցներ, և դրանցից մեկն այն է, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց իրենց առաջարկը՝ ներդրումային ծրագրերի պետական աջակցության վերաբերյալ։ «Դա նշանակում է, որ […]

̰
Ավազակային հարձակում չեխ երիտասարդ աղջկա նկատմամբ

18:49 22.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների՝ բնակարանային գողությունների, ինչպես նաև՝ ենթադրյալ […]

̰
Կյանքից հեռացել է դատախազ Հեղինե Բադալյանը

18:44 22.10.2019

ՀՀ լխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կյանքից հեռացել է միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Հեղինե Բադալյանը. «Ցավակցական Ցավով տեղեկացնում ենք, որ տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ […]

̰
BACK_TO_TOP