Նիկոլա Ազնավուրի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Նիկոլա Ազնավուրի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան

17:47 18.10.2019

Երեկ Գյումրիում բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Նախկին այգին, որը 1988-ից հետո վերածվել էր տնակային ավանի, որպես հանգստի ու ժամանցի վայր՝ վերադարձվելու է քաղաքին։ Տարածքն ազատվել է 24 տնակներից: Ընտանիքներին նոր բնակարաններ հատկացնելու հարցում օգնել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ են նվիրել:

«Գյումրին մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի։ Առաջին անգամը չէ, որ գալիս ենք Գյումրի։ Հանդիպել ենք այն ընտանիքների հետ, ովքեր այս տարածքից արդեն տեղափոխվել են։ Ու հնարավոր չէր չնկատել, թե շատ համեստ պայմաններում ապրող այդ ընտանիքները ինչ ջերմությամբ էին մեզ ընդունում ու հայավարի սեղաններ բացում։ Հենց այդ ջերմությունն է, որ ձգում ու նորից ու նորից է մեզ բերում Գյումրի։ Հուսով եմ՝ այս այգու վերակառուցումը մեծ նշանակություն կունենա Գյումրիի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլա Ազնավուրը:

Ի դեպ, Նիկոլա Ազնավուրի կինը հայտնել է, որ իրենց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

10:00 09.07.2025

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Եվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

09:47 09.07.2025

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

BACK_TO_TOP