12:43 18.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տղան՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ իրենց ընտանիքի բարեկամներից մեկի հետ, գրում է Rusarminfo-ն: Տեսանյութի մեկնաբանությունում Մարգարիտա Սիմոնյանը պատմել է մի պատմություն, թե ինչպես է իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, Բագրատի հետ խոսել` ելակը ձեռքին: -Ի՞նչ է սա: -Ելակ,- պատասխանել է Բագրատը: […]
12:36 18.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի կին, որը բժիշկներին հայտնել […]
12:28 18.10.2019
Սյսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսեց այն մասին, որ ինքը 2015թ. անձամբ մասնակից լինելով կուսակցության ձևավորման գործընթացին, լավ է պատկերացնում խնդիրները, ըստ այդմ էլ ներկայացրել է իր առաջարկությունները: Բայց մինչ դրանց անցնելը, նա ներկայացրեց իր սկզբունքները: Ասաց. «Կներեք, բայց ես չեմ հավատում, […]
12:21 18.10.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել «Եվրո 2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, […]
12:20 18.10.2019
Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է: Այդ մասին են այսօր խոսում ԱԺ-ում՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրադարանական լսումների ժամանակ: Մանրամասները տեսանյութում:
12:16 18.10.2019
«Կուսակցությունների ֆինանսավորման հարցում պետք է լինի պետական աջակցության հիմնահարց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, որը մասնակցել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նշել է, որ ներկայիս ծավալը բավարար չէ, բացի դրանից, ներկայացրել է առաջարկությունների փաթեթը: Ըստ այնմ` առաջարկվել է. Այն մասին, թե որքանով և ինչ ֆորմուլայով կմեծանա, կխոսենք ավելի ուշ, նախատեսվում է ավելացնել […]
12:05 18.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային […]
11:56 18.10.2019
Հոկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանն իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ վթարի հետևանքով վարորդ […]
11:54 18.10.2019
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։ Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք։ Հանդեսների գեղեցկությունը բովանդակության մեջ է։ Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան ու լինեն […]
11:40 18.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներով և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով: Պատճառվող անհարմարության […]
11:34 18.10.2019
Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում ներկայացրել է մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ: Նշեց, որ այսօր լույս է տեսել հայեցակարգը, շուտով կլինի բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը: Նա նշեց, որ կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսնավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը. սրանք են նկատի ունեցել […]
11:18 18.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթների վերաբերյալ: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի […]
11:16 18.10.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Բաղդասարյանը հրապարակել է տեսանյութ և մակագրել. «Սա պոչամբար լցվող խողովակն է, (որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը)»:
11:14 18.10.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։ Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ […]
11:04 18.10.2019
2019թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ներսես Հակոբյանի (ծնված 1965թ., մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախկինում երեք անգամ դատապարտված) ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են […]
11:02 18.10.2019
ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Բացման խոսքում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց. «Մենք նոր ավանդույթ ենք սկզբնավորում, որ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն քաղաքական թիվ մեկ մարմնում՝ ԱԺ-ում: ԱԺ-ում եղած խմբակցությունները քննարկեն կուսակցությունների, ընտրությունների, հանրաքվեների և նման բնույթի հարցեր գործընկերների հետ, և ֆորմատը […]
10:51 18.10.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բնակարանային գողության և ծեծի՝ 2-ական, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, […]
10:25 18.10.2019
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել […]
10:23 18.10.2019
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:
10:12 18.10.2019
Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ, որի պարանոցը կտրված է եղել, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16–ին։ Պարանոցի վնասվածքի պատճառով տղամարդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կյանքը։ Հիվանդանոց եկած ոստիկանության ծառայողներին չի հաջողվել զրուցել նրա հետ, քանի […]
10:10 18.10.2019
Հոկտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 300 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ և 250 քմ, Արագածոտնի […]
09:17 18.10.2019
Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ամերիկյան հետազոտությանը, ըստ որի՝ ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է թունավոր (ծանր) մետաղներ։ Ըստ CNN-ի հրապարակման՝ ուսումնասիրվել է 168 նմուշ։ 73 տոկոսը պարունակել է մկնդեղ, 75 տոկոսը պարունակել է կադմիում, 32 տոկոս՝ մերկուրի։ Նմուշների 1/4-րդը պարունակել է բոլոր 4 մետաղներն էլ։ «Փաստորեն ԾՈՒՌ հայելիների […]
08:22 18.10.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված են ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է: Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչև տարվա վերջ […]
08:11 18.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նուբարաշեն Բ թաղամասը, 11։00-17։00 «Էրեբունի» հյուրանոցը միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 47 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 38 փողոցի սեփական տները, Կալենցի, Նիկոլ Դումանի, Բարբյուսի փողոցների սեփական տները և […]
00:13 18.10.2019
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը տեղում մահացել է։ «Սպանվածը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մեքենայով ընթանալիս է եղել, և ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, որից հետո մեքենան կանգ է առել։ Շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- հաղորդում է «Страна» պարբերականը, […]
23:59 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների հետևանքով վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel […]
23:29 17.10.2019
Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։ Այս հաջողությունը նաև […]