16:57 18.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» և «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ):
Նախարարի հրամանի համաձայն՝ նշված ՓՀԷԿ-երի ջուրն օգտագործում են թույլտվության պայմանների խախտմամբ: Մասնավորապես, «Պարզվել է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական փոփոխություն, մինչդեռ ջրօգտագործման թույլտվության պայմաններում ամրագրված է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրահեռացումից ջրի որակական փոփոխություն տեղի չի ունենում»,- նշված է նախարարի երկու հրամանների մեջ:
Մինչ ՋԹ-ների կասեցումը՝ հուլիսի 17-ին, շրջակա միջավայրի նախարարության կողմից երկու ընկերությունները ծանուցվել են 15 աշխատանքային օրվա ընթացքում ՓՀԷԿ-երի գործունեությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին համապատասխանեցնելու վերաբերյալ: Սակայն ընկերությունների կողմից նշված պահանջը չի իրականացվել:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործումից: 2019թ. մարտից նրանք բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով ընդհանրապես դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շահագործումը, քանի որ վերջիններիս աշխատանքի արդյունքում փոխվել է ջրի որակը, և այդ ջրով ոռոգված բերքը փչանում է:
«Վակուֆլօ» և «Էլ-Կաս» ՍՊԸ-ները օգոստոսի 26-ին, ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության, դիմել են վարչական դատարան: Ընկերությունները պահանջում են անվավեր ճանաչել վերը նշված հիդրոէլեկտրոկայանի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները կասեցնելու մասին նախարարի հրամանները:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...