20:00 10.10.2019
«Ավրորա» ամենամյա մարդասիրական ֆորումն այս տարի կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը։ Այս օրերին միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և Շուշիում։ Հոկտեմբերի 17-ը Ավրորա ֆորումում հայտարարված է Գյումրու օր։ Սա նշանակում է, որ ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերն այդ օրը կլինեն Գյումրիում, որտեղ նախատեսված են մի շարք միջոցառումներ։
Համերգ, ֆլեշմոբ և քաղաքաշինական ծրագրի մեկնարկ, այսպիսին է «Ավրորա»-ի օրակարգը Գյումրիում։ Սա ընդամենը ֆորումի շրջանակներում է, իսկ Ավրորայի հիմնական գործընկեր՝ Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամ IDeA-ն 4 տարի առաջ մշակել է Գյումրու զարգացման իր ծրագիրը։
Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի երթևեկելի մասի մի հատվածը գրեթե փակված է։ Մայթից մինչև փողոցի կեսը մետաղյա կոնստրուկցիաներ են հավաքվում, դրանք օրեր անց դառնալու են մինչ այս Հայաստանում եղած բեմերից ամենամեծը։ Հարթակը կառուցում են ռուս մասնագետները։ Հնչելու է բլյուզ, ջազ և ռոք երաժշտություն։ Առաջին անգամ Գյումրիում, իսկ «Ավրորա»-ի շրջանակներում արդեն հինգերորդ անգամ Հայաստանում ելույթ կունենան «Դի Բլեք Բլյուզ Օրկեստրա» միջազգային բյուզ խումբը, որի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից։
Կենտրոնական հրապարակը «Ավրորա» ֆորումի մեկ այլ միջոցառման հարթակ էլ է լինելու։ Ֆլեշ մոբ՝ մոդայիկ դարձած այս արտահայտությունը անգլերենից թարգմանաբար նշանակում է ակնթարթային ամբոխ։ Մեկ ակնթարթ գյումրեցի երեխաների և ոչ միայն նրանց մասնակցությամբ Գյումրու կենտրոնում կրկնելու են 1916-ի Ալեքպոլի ամերիկյան որբանոցի սաների ֆլեշմոբը, որն այն ժամանակ գուցե այլ կերպ էր կոչվում:
Հոկտեմբերի 17-ին IDeA հիմնադրամը Գյումրիում կազդարարի քաղաքաշինական իր ծրագրի մեկնարկը։ Խոսքը Բարեկամության այգու բարեկարգման ու կառուցապատման մասին է։ Կառուցապատման ու բարեկարգման գործը նոր է հասնելու, հիմնադրամը նախ տարածքը տնակներից է ազատել։
Իսկ ինչ է լինելու նախկին տնակների փոխարեն։ Նախագիծը կազմված է, անելիքները հստակեցված են, բայց հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավարը փակագծերը չի բացում, բայց նշում է՝ այգին կլինի եզակի տարածք ոչ միայն Հայաստանում։
«Սպասվում է մի բան, որը ամբողջ աշխարհում լինելու է միակը և այդ տեղը լինելու է Գյումրիում: Սա այն ծրագիրն է, որը եթե չասեմ կտասնապատկի, ապա հաստատ կհնգապատկի Գյումրու զբոսաշրջիկների թիվը: Նրանք հատուկ կգան, որ տեսնեն բարեկամության զբոսայգին»,- SHANTNEWS-ին ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը:
Բարեկամության այգու տարածքը մաքրվել է։ Հոկտեմբերի 17-ին այստեղ են այցելելու «Ավրորա»-ի բարի կամքի դեսպաններն ու օտարերկրյա շատ հյուրեր։ «Ավրորա» ֆորումը վերջին 3 ամսում Գյումրիում անցկացվող երրորդ մեծ միջոցառումն է։ Պաշտոնական տվյալներով` օգոստոսին «Գյումրու օր» տոնակատարությանը քաղաքն ունեցել է մոտ 5000 այցելու, իսկ Անկախության 28-ամյակին Գյումրի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ:
19:22 05.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...