Ով է դարձել Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Ով է դարձել Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն

21:13 01.10.2019

Մեկ անգամ հետաձգվելուց հետո այսօր կայացել է Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու: Նա վարժարանի աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Պետոյանն է, որ արդեն 22 տարի դասավանդում է նույն կրթօջախում:

Միակ թեկնածուն վարժարանի կառավարման խորհրդին է ներկայացրել իր զարգացման հայեցակարգային ծրագիրը, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի քվեարկություն:

«Խորհրդի բոլոր 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին թեկնածուին և Կարինե Պետոյանը  ընտրվեց վարժարանի տնօրեն»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցել է վարժարանի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Արտոյանը, որը նշել է ,որ կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են գտնվել 7-ը, քանի որ կազմում ընդգրկված ծնողներից մեկի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին․ պատճառն այն է, որ վարժարանից նրա  երեխան տեղափոխվել է, և կրթությունը այս պահին շարունակում է արտերկրում, իսկ կառավարման խորհրդի նոր անդամ դեռևս չի ընտրվել:

Հիշեցնենք,որ 1995 թվականից Գյումրիում գործող ու հանրապետությունում իր հեղինակությամբ հայտնի Ֆոտոն վարժարանի երկարամյա տնօրեն Մանվել Մովսիսյանի պաշտոնը թափուր էի մնացել թոշակային տարիքի անցնելու պատճառով, իսկ մինչ այս անցկացված մրցույթը հետաձգվել էր թենակծու չառաջադրվելու պատճառով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

20:23 11.08.2025

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

BACK_TO_TOP