TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի իր գործընկերոջը

09:47 25.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր […]

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:43 25.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 3, 5, 6 մուտքերը, 11։00-15։00 Ռոստովյան փ. 34, 36 շենքերը և 2-50 սեփական տները, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տները, 11։00-17։00 Կողբացի փ. 67 շենքը, Մաշտոցի պող. 38, 40, […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

09:40 25.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`  15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 24 հրդեհ

09:32 25.09.2019

Սեպտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1 հա, Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Սասունիկ գյուղում՝ 2.5 հա, 2500 քմ, Ուջան գյուղում՝ […]

̰
Երևանում անցկացվում է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը

09:10 25.09.2019

2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք.Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը: Հավաքի բացմանը մասնակցում են` […]

̰
Գյուղացիները թափում են սմբուկի բերքը. «Փաստ»

08:36 25.09.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։ Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։ Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր

08:26 25.09.2019

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։ Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, և այժմ առաջնորդում է […]

̰
Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցում մոմ վառեցինք ու գնացինք նյույորքահայության հետ հանդիպման․ Փաշինյան

08:12 25.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցում մոմ վառեցինք ու գնացինք նյույորքահայության հետ հանդիպման»:

̰
Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի 30 կմ ճանապարհը.Ս․ Պապիկյան

00:03 25.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շուրջ 6 ժամում հաղթահարել են «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։ «Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ: Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, […]

̰
Կոտայքի մարզում բախվել են խոտով բարձված տրակտորն ու Mercedes-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

00:00 25.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը […]

̰
Չկա որևէ պառակտման միտում, «Իմ քայլը» ուժեղ է առավել, քան երբևէ. Մակունց

23:48 24.09.2019

«Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է խմբակցությունում տիրող կարծիքների բաժանման մասին լուրերին: «Բազմակարծությունը կարող է բերել միայն դրական և արգասաբեր հետևանքների, դա այն կարևոր գրավականն է, որով ծնվում են լավագույն գաղափարները: Մենք փայփայում ենք այդ մոտեցումը, երբեմն կամ հաճախ մեր որոշումները տեղի են ունենում բուռն քննարկումների […]

̰
Բավրա-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Scania»-ն․ կան տուժածներ

23:39 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին`ժամը 18:29-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հայկ Գ., ծնված 1976 թ.) և «Scania» (վարորդ՝ Տամալ […]

̰
Երևանում դեղատներ են խուզարկվել․ տնօրեններ են ձերբակալվել

23:07 24.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, թե տղամարդը […]

̰
Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

22:58 24.09.2019

Փարիզի  «Elysées–Biarritz» կինոթատրոնում  կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայազգի մեծանուն երգահանին: Ֆիլմն առաջինը դիտողները Շառլի հարազատներն են ու ընկերները: Այն նկարահանվել է Շառլի անձնական արխիվի նյութերի հիման վրա: «1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն է՛լ երբեք չբաժանվեց: 1980-ականներին այդ տեսախցիկով նկարահանած նյութը […]

̰
Ահազանգ․ Էրեբունիում նոր աղբամաններից երկուսն այրել են

22:57 24.09.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Էրեբունիում նոր աղբամաններից են այրել։ «Էրեբունի… Նոր աղբամաններից երկուսը այրեցին: Իսկ այս քաղաքացին կրակն է հանգցրել, փրկել մնացածները»։

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հուզիչ ընտանեկան պատմություններ են հանձնվել

22:29 24.09.2019

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ արաբկիրցի Հայկազ Մինասի Դեմիրճյանի հուշերը թոռնուհին` Մարգարիտա Դեմիրճյանը, հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Նվիրատուի պապը՝ Հայկազը, դառնում է Նոր Արաբկիրի հիմնադիրներից մեկը։ Տիկին Մարգարիտան ՀՑԹԻ հանձնել է նաև խարբերդցի տատիկի և նրա քրոջ պատմությունն ու ընտանեկան արխիվը։ Քույրեր Աննիկ և Թերեզա Գրիգորյանները Հայոց ցեղասպանության տարիներին կորցրել են միմյանց, երկուսին էլ […]

̰
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մանրամասները

22:08 24.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գիշերը իրավապահները Բջնիի իր առաձնատանը հայտնաբերել են նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեի տարածած հաղոդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 23։30-ի սահմաններում: Հարցաքննվել է այն վկան, որն այդ պահին եղել է նախկին ոստիկանապետի հետ:  

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

21:55 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել […]

̰
Վրաստանում ՀՀ Անկախության 28-ամյակի առթիվ տոնական համերգ ու ընդունելություն է տեղի ունեցել

21:37 24.09.2019

ՀՀ Անկախության տոնի առթիվ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Ռուսթավելի թատրոնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մասին պատմող տեսանյութը։  

̰
Հայաստանն ու Կալիֆոռնիան ստորագրեցին համագործակցության Շրջանակային համաձայնագիր

21:31 24.09.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ […]

̰
Տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում

21:15 24.09.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում. «ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Գործընթացին տեղում ծանոթացել և ՊԲ հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել նախագահ Բակո Սահակյանը։ ՊԲ հաղորդմամբ, Արցախի ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման […]

̰
Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին

21:12 24.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորության վայրն ու օրը հայտնի է։ ՀՀ նախկին ոստիկանապետի հոգեհանգստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին՝ Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 26-ին՝ 14:00-ին, նույն հասցեից:

̰
Դավիթ Տոնոյանը Բելառուսի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքը

21:00 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ […]

̰
Վերջապես ո՞վ է պատասխան տալու նման անգործության և դրանից բխող հետևանքների համար… քաղաքացին ահազանգում է

20:44 24.09.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից Աիդա Սահակյանը Երևանի Ֆուչիկի փողոցում քանդված ու չվերանորոգված մայթերի լուսանկարներ է հրապարակել: Նա հայտնում է, որ մայթերը վերանորոգելու նպատակով քանդվել են դեռևս 2019 թվականի ապրիլից: Իր խոսքերով՝ բացի ոչ էսթետիկ տեսքից՝ սա նաև մի շարք վթարների պատճառ է դառնում: «Ապրիլ ամսվանից առ այսօր վերանորոգվող Ֆուչիկի փողոցը… Երևանի քաղաքապետարանի հարգելի՛ պատասխանատուներ, դուք կարո՞ղ եք […]

̰
Իտալիա-Հայաստան հարաբերությունները զարգանում են նաև ֆուտբոլի դաշտում. Արմեն Սարգսյանը` կիբերանվտանգությանը նվիրված համաժողովին

20:24 24.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Իտալիայում շարունակվում է: Նա մասնակցել է Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային համաժողովին: Նախագահը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով ու խոսել կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունների մասին: «Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է: Այն շատ հին է՝ նույնքան հին, որքան Հռոմը: Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ՝ մենք ունենք […]

̰
Ես միշտ համոզված եմ եղել, որ մենք կարողանալու ենք իրավիճակը մեր ձեռքերում պահել․ Փաշինյանը՝ ամերիկյան FoxLA հեռուստաընկերությանը

20:14 24.09.2019

Հայ համայնքն իմ խոսքը շատ ջերմ ընդունեց ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսում կայացած հավաքի ժամանակ իմ խոսքն ազգային կյանքի ու մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ տարվելիք ռազմավարության վերաբերյալ տեսակետի մասին էր: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան FoxLA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության»-ը: Պատասխանելով հարցին, […]

̰
Մեր գործընկերոջ` կոմայի մեջ հայտնվելը պետք է պատասխան ստանա․ Տոնոյանը՝ սպային ծեծելու մասին

19:50 24.09.2019

Պաշտպանության նախարարը տեղին չի համարում նախաքննության փուլում մեկնաբանություն տալ զինված ուժերի փոխգնդապետի և Վայոց ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ։ Այս մասին Դավիթ Տոնոյանն այսօր հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Միջադեպի նախաքննությանը և հետաքննությանը, սակայն իրենք, ըստ Տոնոյանի, հետևելու են և հետևողական են լինելու, որ ամբողջ ճշմարտությունը բացահայտվի։ «Մենք իրականում հետևելու ենք, որովհետև նա մեր գործընկերն […]

̰
Կառավարությունը չունի Ամուլսարը բացելու կամ փակելու նպատակ. Լիլիթ Մակունց

19:44 24.09.2019

«Հարցը հենց այն է, որ կառավարությունը չունի Ամուլսարը բացելու կամ փակելու նպատակ, ունի իրավական պետության բոլոր գործառույթները իրականացնելու հավատամք ու պատասխանատվություն, և այս ճանապարհին պետք է գտնել լավագույն լուծումը, և քայլերը, որ ներկայացվել են վարչապետի կողմից, դրան են միտված, որպեսզի հասկանանք՝ որն է ճշմարիտ ճանապարհը»,- «Հեռանկար»-ի տաղավարում այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]

̰
«Ապրիլյան+»․ Տոնոյանի բնորոշումը՝ այսօր մեկնարկած զորավարժությանը

19:26 24.09.2019

Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկած զորավարժությունն անցկացվելու է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով։ Պաշտպանության նախարարն արդեն այցելել է զինկոմիսարիատներից մեկը, որտեղ իրականացվել է զինապարտների հավաքագրում։ Հարցին, թե ինչ սցենարով է անցկացվում զորավարժությունը, Տոնոյանը պատասխանել է․ «Հաշվեք, որ Ապրիլյան+»։ Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են ավելի ակտիվ եղել զորահավաքի հայտարարությունից հետո, Տոնոյանը […]

̰
Պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ Թբիլիսիում` նվիրված ՀՀ Անկախությանը

19:24 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական […]

̰
BACK_TO_TOP