13:26 25.09.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե իր և ՀՔԾ պետի կողմից ճնշումներ են եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր Հայկ Հարությունյանի դին: «Որպես ողջամիտ մարդ՝ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել եմ՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Այն պատվերների, որ գլխավոր […]
13:25 25.09.2019
Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին պարզ է դառնում DataLex դատական տեղեկատվական կայքէջում հրապարակված տեղեկատվությունից: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և կայացրել նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում:
13:15 25.09.2019
Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը, տեղեկացնում է ermenihaber.am կայքը: Պատմում է, որ Աթեշյանը ողջունել է պատրիարքարանին ուղարկված գրավոր կանոնագիրը, սակայն ընդգծել, որ որոշ ցավալի կետեր կան: «Մեր համայնքը երկար ժամանակ սպասում է […]
13:03 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը […]
12:52 25.09.2019
Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ իր մրցակից թեկնածուներից մեկը պոկում է իր քարոզչական պաստառները, հայտնում է Armtimes.com-ը: Մինասյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, Փարաքար համայնքում ընթանում է համայնքապետի ընտրության քարոզարշավը։ Հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտյան գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը […]
12:47 25.09.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան […]
12:43 25.09.2019
Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ռուս մոդել Ալենա Բուդովիչը, որը որպես մոդել նախօրեին Միլանում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հանդես է եկել աշխարհահռչակ նորաձևության ապրանքանիշի` Gucci-ի 2020թ. գարուն-ամառ ցուցադրությանը, խոսել է իր տպավորությունների մասին: Ալենա Բուդովիչն ասել է, որ բացի իրենից, ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ ռուսախոս մոդելներ ԱՊՀ երկրներից, այդ թվում` հայուհի Անուշ Սահակյանը, Արմինե Հարությունյանը: […]
12:25 25.09.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ […]
12:20 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ զորամասին պատկանող «ԳԱԶ-66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:
11:59 25.09.2019
Մոսկվայում սեպտեմբերի 24-ին անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարի (INCOSAI) շրջանակներում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) ղեկավար Ջենե Դոդարոյի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը, հանդիպման ընթացքում հաշվեքննիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքը: Լևոն Յոլյանը […]
11:52 25.09.2019
Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի, բարեկամության խմբի պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Թբիլիսիում Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ, հայտնում է«Ալիք Մեդիան» : Հուշարձանը նվիրված է 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերի կողմից դաժանաբար ցրած խաղաղ ցույցի 21 զոհերին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական […]
11:50 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջը: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված […]
11:35 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։ «Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ, Նախագահ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը»,- տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
11:28 25.09.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ցանկը. «1989թ. աշխատանքի քարտուղար Լիզ Դոուլ (անձնական այց) 1992թ. Պետքարտուղար Ջ. Բեյքեր 2001թ. Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդ 2010թ. Պետքարտուղար Հ. Քլինթոն 2012թ. Պետքարտուղար Հ. Քլինթոն 2015թ. Գանձապետական քարտուղար Ջ. Լեու»:
11:18 25.09.2019
Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արագ փոփոխությունների փուլն արդեն սկսվել է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն Հայաստանում կառուցելու այն ծավալների ճանապարհներ, ինչպիսին վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն […]
11:08 25.09.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Եվրոպական եռյակը տհաճ անակնկալ է մատուցել Իրանին. «Մինչ այս օրերին Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը վերսկսելու հավանականության շուրջ տարատեսակ սցենարներ են քննարկվում, Եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, վերջին շրջանում Իրանի հետ տարվող բանակցությունների տրամաբանությանը հակասող հայտարարություն են արել, ինչին հետևել է Իրանի ԱԳՆ […]
11:05 25.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից բնակարանային գողություններ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հուլիսի 31-ից սեպտեմբերի […]
11:02 25.09.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, թե ինչպես են այրվում աղբամանները և մակագրել. «Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի։ Ախր, համայնքի, մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել»:
10:51 25.09.2019
Տնտեսական աճը պետք է երկնիշ լինի, որ մեր բաց թողածը հետ բերենք: Այս մասին նյույորքահայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա տնտեսության մեջ շատ լավ դինամիկա է նկատվում: Մեր տնտեսական աճը կլինի մոտ 7 տոկոս: Սա շատ լավ ցուցանիշ է, բայց այն խնդիրը չէ, որ մենք մեր առջև դրել ենք»,-ասաց նա: Վարչապետը […]
10:37 25.09.2019
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ: «ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների […]
10:32 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը […]
10:20 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 14:58-ին: 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է բազմոց, հեռուստացույց, սեղան, 3 աթոռ, […]
10:02 25.09.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Գևորգ Գորգիսյանին: Հանդիպման առիթը եղել են ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, […]
09:53 25.09.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության […]
09:47 25.09.2019
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր […]
09:43 25.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 3, 5, 6 մուտքերը, 11։00-15։00 Ռոստովյան փ. 34, 36 շենքերը և 2-50 սեփական տները, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տները, 11։00-17։00 Կողբացի փ. 67 շենքը, Մաշտոցի պող. 38, 40, […]
09:40 25.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի […]
09:32 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1 հա, Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Սասունիկ գյուղում՝ 2.5 հա, 2500 քմ, Ուջան գյուղում՝ […]
09:10 25.09.2019
2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք.Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը: Հավաքի բացմանը մասնակցում են` […]