18:12 19.09.2024
Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ուսումնավարժության նպատակն էր՝
• կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների գործնական հմտություններն ու ունակություններն հրդեհի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում,
• ամրապնդվել է ուսումնական հաստատության և ներգրավված ուժերի միջև փոխհամագործակցությունը:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի ծառայողները, պարեկային ծառայության Հրազդան քաղաքի կարգախումբը, Հրազդանի բժշկական կենտրոնի «1-03» ծառայության աշխատակիցները, թիվ 11 հիմնական դպրոցի անձնակազմը:
Ուսումնավարժությունն արդյունավետ անցկացնելու նպատակով նախապես մշակվել էին ուսումնավարժության անցկացման փաստաթղթերը, մասնակցող ծառայությունների հետ անցկացվել էին խորհրդակցություններ, ինչպես նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հետ անցկացվել էին գործնական պարապմունքներ:
Մինչև մարտական հաշվարկների ժամանումը՝ դպրոցի տնօրենի գլխավորությամբ, ուսուցչական և սպասարկող անձնակազմը կազմակերպել և իրականացրել է աշակերտների և անհրաժեշտ գույքի տարհանում, որից հետո իրականացվել է տարհանվածների հաշվառում: Դպրոցում ստեղծված համապատասխան խմբերը աջակցություն են ցուցաբերել տարհանման աշխատանքներում:
Առաջին և երկրորդ հարկերում գտնվող պայմանական վնասվածքներ ստացած աշակերտներին հրշեջ-փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն, փրկարարական պարանների և պատգարակի միջոցով դուրս բերել շենքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և պարեկային ծառայության կարգախմբի կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանություն:
Ուսումնավարժության ավարտին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի կողմից ամփոփվեցին արդյունքները, նշվեցին ի հայտ եկած թերություներն ու բացթողումները, տրվեցին համապատասխան կարգադրություններ և հանձնարարականներ:
Ուսումնավարժությունը գնահատվեց դրական․ արձանագրվեց, որ ուսումնավարժության մասնակիցները պատրաստ են ճիշտ և ժամանակին կատարել իրենց առջև դրված խնդիրները:
15:31 05.05.2025
Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանինՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ Ղրղզստանի հետ սահմանի մոտ։ «Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում՝ Կարա-Թեյթ, Քարամիկ, Շիբե գյուղերում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում ցնցումների հետևանքով լուրջ […] ...
15:25 05.05.2025
Եվրահանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիրըԵվրոպական հանձնաժողովը մայիսի 6-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարան կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիր, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Քիրսմայքերը։ «Եվրահանձնաժողովի խորհուրդը վաղը կհաստատի Ռուսաստանից գազի ներմուծումից կախվածությունը վերացնելու ծրագիրը։ Եվրոպական հանձնաժողովը այս ծրագիրը կներկայացնի Ստրասբուրգում մայիսի 6-ին կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում», – ասել է նա։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել […] ...
15:17 05.05.2025
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...
15:11 05.05.2025
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կարՇիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...
15:05 05.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...