Ահազանգ. Արփի լճի ջրային ռեսուրսները կտրուկ նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Ահազանգ. Արփի լճի ջրային ռեսուրսները կտրուկ նվազել են

23:51 18.09.2019

«Արփի լիճ» ազգային պարկն իր հատուկ պահպանվող գոտիներով անցնում է տեսահսկման: Որսագողությունն ու ապօրինի ձկնորսությունը բացառելու համար մինչ այս իրականացվում էր պարետային ծառայություն: «Կովկասի բնության» հիմնադրամը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեղադրել է  տեսահսկման սարքեր, արևային էներգիայի ստացման պանելներ, և հազվագյուտ համարվող դեղին կոկոռի բազմացման համար կառուցվել են պատվարներ: «Արփի լճի» տարածքում են գտնվում 630 տեսակի հազվագյուտ բույսերը, Կարմիր գրքում հայտնված կենդանիներից ու թռչուններից մի քանիսը:
«Արփի լիճ» ազգային պարկը Ջավախքի լեռնաշղթայի հետ զբաղեցնում է 25 հազար հեկտար տարածք։ Լճից բացի, 2009 թվականից հատուկ պահպանման գոտում են ներառվել նաև շրջակա անտառածածկ տարածքներն ու բնական լանդշաֆտը, որտեղ աճող բուսատեսակներից 25-ը եզակի են ամբողջ Կովկասում և  ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։Հենց Արփի լճի տարածքում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի, սև արագիլների միակ բնակավայրը  Հայաստանում։ Տարածաշրջանի կենսա և կենդաբազմազանության պահպանման ու բնական աճին նպաստելու համար հատուկ պահպանվող տարածքներն անցնում են ուժեղացված տեսահսկողության: Ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր։ Հինգ տեսախցիկներն աշխատում են առցանց ռեժիմով, դրանց հետևելու հնարավորություն ունեն «Արփի լիճ» ազգային պարկի և Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուները։ Առաջիկայում եզակի կենդանիներին ու թռչուններին հայտնաբերելու համար կտեղադրվեն նաև ֆոտո թակարդներ, տեսախցիկները կարձանագրեն նաև տարածքում գրանցվող բնական աղետներն ու կահազանգեն կենտրոն։ Կենսաբազմազանությունից բացի, մտահոգիչ է նաև Արփի լճի ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը։ Վերջին 4 տարիներին լճի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է: 80մլն մետր խորանարդից Արփի լճում ջրի ծավալը հասել է 30 մլն մետր խորանարդի: Ազգային պարկի տնօրենը ջրի մակարդակի իջեցումը կապում է ոռոգման սեզոնին իրականացվող ջրթողների հետ, երբեմն ջրի մակարդակը հասնում է մեռյալ ծավալի:

Հատուկ ՀԷկ-երի համար լճից ջրթող, ըստ Հովսեփ Սիմոնյանի, չի կատարվում, բայց, այնուամենայնիվ,  վերցնում են գետերի եղած ջուրն ու օգտագործում էներգիա ստանալու համար: Սեզոնային ջրթողը վտանգում է նաև լճի ձկնաշխարհի պահպանումը:

Ուսումնասիրությունները դեռ կշարունակվեն, ընթացիկ հետազոտությունները պարզել են, որ բարձր լեռնային ու խիստ ձմեռներով հայտնի բնակավայրի  արևային օրերը շատ են, և այն կարելի է ծառայեցնել էներգիա ստանալու համար։ Ազգային պարկի միակ շինության տանիքին տեղադրված 20 կիլովատտ հզորությամբ աշխատող մարտկոցներն այս տարի մոտ 1.5 մln դրամի խնայողություն կարող են ապահովել ազգային պարկի համար:Այլընտրանքային էներգիան կիրառվել է նաև հատուկ տեխնոլոգիայով կառուցված ծղոտե պատերով ջերմոցում։ Աճեցված լոլիկի, վարունգի ու բուլղարական պղպեղի բերքը նոր է սկսել հասունանալ, ձմռանը տնկիները մեկ անգամ ցրտահարվել էին։ Ծղոտե ջերմոցի պայմաններին պատրաստվում են նոր բույսեր հարմարեցնել: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքն իր կենսաբազմազանությամբ գրավում է տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ազգային պարկի ծրագրի մեկնարկից 10 տարի անց դեռ ենթակառուցվածքների ստեղծումն ամբողջական չէ , գյուղական և էկո տուրիզմի բաղադրիչները լիարժեք չեն գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.07.2025

SHANTNEWS

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարին

21:50 09.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Գեորգի Ախալկացիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունն՝ ուղղված ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը։ Մասնավորապես, Մեղրիի (Ագարակ) անցակետի, Երևանի […] ...

Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով

21:39 09.07.2025

Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով

Ուելսի հավաքականի ու «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է ձեռք բերել իր ծննդավայրը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ակումբը, գրում է The Sun-ը: «Քարդիֆ Սիթիի» սեփականատեր Վենսան Թենը պատրաստ է վաճառել ակումբը, որը մայիսին Չեմպիոնշիփից նահանջեց Առաջին լիգա: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բեյլն առաջարկում է 45 միլիոն եվրո, որն ավելի քան 2 անգամ պակաս է, քան […] ...

TASR. Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

21:30 09.07.2025

TASR. Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Սլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է համայնքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ ԵՄ-ում դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջում կարող է գտնվել առաջիկա օրերին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր […] ...

Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար

21:21 09.07.2025

Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար

Ուկրաինայում հակամարտությունը կարող է արագ լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անձամբ հանդիպեն, և միայն նրանց միջև հեռախոսազրույցները բավարար չեն լինի դրա համար։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Patriota YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ Ուկրաինայում կհաստատվի հրադադար և խաղաղություն, եթե տեղի […] ...

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

21:10 09.07.2025

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և թիմի 3 ֆուտբոլիստներ չեն կարողացել մասնակցել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսին: «Ռեալի» ինքնաթիռը, ինչպես տեղեկացրել էինք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել 3 ժամից ավելի մնալ օդում և մի քանի շրջան կատարել Վաշինգթոնի երկնքում, ինչից հետո թույլտվություն է ստացել և վայրէջք կատարել Նյու Ջերսիում, […] ...

BACK_TO_TOP