17:06 16.09.2019
Իրանի հետ ձեռք բերված համաձայնություններից որո՞նք է իրականացել Հայաստանը: Այս հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպում եղել է, հոկտեմբերի 1-ին էլ են նրան սպասում Երևանում: «Դուք գիտեք՝ Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա է ձևավորվել: Այդ պայմանավորվածությունների իրագործումը նաև որոշակիորեն կապված է Իրանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. պատժամիջոցներ են գործում, […]
16:52 16.09.2019
168.am-ը հայտնում է, որ տեղեկությունների ունի, ըստ որոնց՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2002թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ:
16:50 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին: «Մեզ հայտնի է՝ ինչի են նրանք նախապատրաստվում, իսկ ինչի՞ ենք նախապատրաստվում մենք»,- հարց ուղղվեց վարչապետին: Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ Զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս […]
16:44 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետին, թե ինչ նպատակ է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ վերջերս կայացած հանդիպումը: Մանրամասները` տեսանյութում:
16:36 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներն ասացին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքից տպավորություն է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ հարցի լուծմանը, գործընթացը ձգձգվում է միայն հայկական կողմի պատճառով: «Ստեփանակերտում իմ արած հայտարարությունը մեծ և բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանս նախորդել էր մարտի […]
16:18 16.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ հղում կատարելով նրա հայտարարությանը: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան: «Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ […]
16:12 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյոք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ: «Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, չեմ կարծում, թե նա քաղաքական գնահատական նկատի ուներ: Շատ իրավաբաններ կան, որ պնդում էին՝ ՍԴ-ն կայացրել է ապօրինի […]
16:08 16.09.2019
«Ես անձամբ հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում էդ երևույթին, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ և հակասում է մեր երկրի անվտանգային շահերին: Գիտեք, որ մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր ենք քննարկել վատթարագույն դեպքերը և այդ դեպքերում մեր երկրի կարիքները հոգալու հնարավորությունները: Աստված չանի, պատերազմ է սկսվում՝ դրա […]
16:06 16.09.2019
«Ո՞ր դեպքում և ի՞նչ հանգամանքներում հրաժարական կտա»,- այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարցը չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ է այդպիսի հարց ծագում»,- արձագանքեց վարչապետը: Լրագրողի դիտարկմանը՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելնելով է նման հարց ուղղում, վարչապետը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ իրավիճակ է»: Փաշինյանը նշեց. «Ես խոստանում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ ծագի, գաղտնի չեմ […]
16:03 16.09.2019
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: «Այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ կերպ չի դիտարկում անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Հաջիևը: Օրերս Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում […]
15:56 16.09.2019
«Ղրիմը Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը»,- այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նա պնդել է՝ Հայաստանը պետք է արտաքին խուսափողական քաղաքականություն չվարի: «Ես այդ հարցին ԵԽ-ում չե՞մ պատասխանել: Խնդրում եմ՝ վերցրեք պատասխանը, ճշգրիտ սղագրեք: Նույն հարցը նույն պատասխանն ունի: Մի հարց տրվեց, պատասխանեցի, երկրորդ անգամ տրվեց՝ ակնկալիքով, որ ուրի՞շ պատասխան կա: Ես […]
15:43 16.09.2019
ՀՀ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին. «Հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար […]
15:39 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի […]
15:33 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով Ամուլսարի հարցում մանիպուլյացիաների չտրվել: «Պետք է մանիպուլյացիաների չտրվեն, այդ թվում՝ իմ կողմից սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում կանգնում, ասում՝ այ, ես ռադիացիան կչափեմ, այստեղ այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում կոտորած է սկսվում, դա համարում եմ մանիպուլյացիա: ՀՀ-ում կա […]
15:30 16.09.2019
«400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման մասին ճշմարտությունը ի հայտ բերելու համար, և ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք «ԷԼԱՐԴ» ընկերության հետ տեսակապի համար ծախսված 400.00 դոլարը վատնված չի՞ համարվում, եթե դրանից հետո վարչապետը հանձնարարել է տեսչական մարմնին ստուգումներ կատարել Ամուլսարում»,- […]
15:27 16.09.2019
Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: 5 օր շարունակ փառատոնի բոլոր մասնակիցները կապրեն ուջանցիների տներում և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կմասնակցեն համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան ներկա կլինեն բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ […]
15:21 16.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ […]
15:15 16.09.2019
Դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ են, բայց գործադիրում եկել են եզրակացության, որ պետք է գնալ թեև վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով։ Հակառակ դեպքում` խնդիրը կմնա, ընդամենը կփոխվի ձևակերպումը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ի վերջո, մեր նպատակն ի՞նչ է․ ունենալ անկախ դատական համակարգ։ Ասենք մի X պահի հանկարծ էնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից […]
15:12 16.09.2019
ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում արձանագրել է, որ 2500-ից ավելի տնակներ կան, առայժմ այլ տվյալներ չկան: SHANTNEWS.am-ն այսօր վարչապետից հետաքրքրվեց՝ ե՞րբ աշխատանքային խումբը հստակ կպարզի, թե կառավարությունն այդ ընտանիքներից որ մասի նկատմամբ ունի պարտավորություններ, բացի դրանից՝ ո՞ր ծրագիրն է այսօրվա դրությամբ ավելի հավանական՝ վթարային շենքերի ամրացո՞ւմը, թե՞ բնակարանների գնման վկայագրի հատկացումը, քանի որ […]
15:00 16.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, մեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին և նշել, որ ընտրություններում շատ վայրերում հաղթել են ազգությամբ քուրդ ներկայացուցիչներ, և Թուրքիան այդ ամենի հետ չի կարողանում համակերպվել. «Թուրքիայում կա մի օրենք, որը թույլ է տալիս ՆԳՆ-ին հեռացնել նոր քաղաքապետին […]
14:58 16.09.2019
Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և տարբեր հարցերի շուրջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, ընդ որում՝ արմատապես տարբեր, կարո՞ղ է սա հանգեցնել խմբակցության փլուզման, որին էլ հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 16-ին Վանաձորում SHANTNEWS.am-ի թղթակիցն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ըստ էության, այդ խմբակցությունը ձևավորվել է բոլորիս հայտնի պայմաններում: Մեր խմբակցությունը շատ լուրջ […]
14:49 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման համար ծախսված 400 հազար դոլարին: Լրագրողի դիտարկմանը նշված գումարի վատնման մասին՝ Փաշինյանն արձագանքել է` ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու համար: «Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել «վատնված»: Սկսած առաջին օրվանից՝ կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում […]
14:34 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կառավարության կազմում կանանց ներկայացվածությանը: Նա տեղեկացրեց՝ կառավարությունում ներկայացված է 1 կին նախարար, 121 կին փոխնախարար, ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը, սոցապ ծառայության և զբոսաշրջության կոմիտեի պետը կանայք են: Վարչապետը հայտնեց՝ ԲԴԽ նիստերը, որոնք սահմանված չէ փակ անցկացնել, որոշվել է անցկացնել […]
14:33 16.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իր մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել և առաջարկել է մեկ այլ մոնիթորինգ անցկացնել՝ պարզելու, թե արդյոք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա՞ իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն: «Մի կազմակերպության անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ դրական […]
14:27 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանում աղբահանության կազմակերպման հարցերին: Նա տեղեկացրեց՝ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, որ հարստացել է ջրցան, փոշեկուլ, աղբահանության մեքենաներով: Վարչապետն ասաց՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման տեխնիկա ձեռք չէր բերել, այսինքն՝ անկախությունից ի վեր նման տեխնիկա չի բերվել: Նշված հիմնարկում, ըստ Փաշինյանի, այս […]
14:19 16.09.2019
Հայաստանում կրթական ոլորտում բարեփոխումների՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման շնորհիվ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: «Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է»,- ասաց նա: Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ […]
14:05 16.09.2019
Ինչպես ասվել էր նախընտրական խոստման ժամանակ, Թեղուտի հանքավայրը բացվել է, և մարդիկ աշխատատեղեր ունեն: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց՝ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, օտարված տարածքներ են վերադարձվել համայնքներին: Փաշինյանը նշեց՝ 6500 քմ տարածք վերադարձվել է, քրգործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի […]
13:59 16.09.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում այսօր իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը։ Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը կիսամիջին քաշային կարգում 4 ռաունդանոց մենամարտում կմրցի ռուս Դմիտրի Սիլոնովի հետ։
13:58 16.09.2019
Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան: Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն […]