13:58 16.09.2019
Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան: Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն […]
13:54 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել: Ասուլիսի մեկնարկին Փաշինյանը նշեց՝ ուզում է հանդիպումը սկսել նոր Հայաստանի մասին 100 փաստ հրապարակելով: Մանրամասները` տեսանյութում: Վարչապետը ներկայացրեց հետևյալ կետերը․ Հայաստանը բարելավել է զբոսաշրջության մրցունակությանը տեղը, այժմ 79-րդն է, Արտահանման աճը 2019-ի առաջին 7 ամսում 3 տոկոս աճ է ունեցել, Հիպոտեկային վարկերի ծավալն աճել […]
13:47 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ զինված ուժերում տեղ գտած փոփոխություններին: Նա տեղեկացրեց՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակն ավելացել է: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35 տոկոսն ապահովված կլինի խմելու ջրով: 2020թ. պետբյուջեով 114 տոկոսով կավելանա ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի ֆինանսավորումը: Փաշինյանը հայտնեց՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերության, ինչի արդյունքում բարձր […]
13:41 16.09.2019
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հնչել է առաջին զանգը: Արարողությունը մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմներով, այնուհետև խորհրդանշական կերպով առաջին զանգը հնչեցրին առաջին և 12-րդ դասարանների աշակերտները, գրում է «Ալիք մեդիան»: Թբիլիսյան թիվ 104 դպրոցն իր պատմությունն ունի։ Աթոնելիի փողոցում՝ Կուր գետի աջ ափին տեղակայված բազմադարյա պատմություն ունեցող Վանքի տաճարը՝ 1938-ին […]
13:38 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 100 փաստ նոր Հայաստանի մասին: Նա նշեց՝ կառավարությունը տնտեսական աննախադեպ որոշում է կայացրել՝ 2835 ընկերություններ ունեն ԱԱՀ դեբետային մնացորդներ, որ գոյացել են մինչև 2017թ. հուլիսի 1-ը: «Սրանք պետությունը պարտք է տնտեսվարողներին, բոլորը գիտեին, որ դա գրված է սառույցին: Կառավարությունը շուրջ 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին […]
13:27 16.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է , որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում […]
13:23 16.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեսբուքյան էջում հայտնել է, որ կապի տարածաշրջանային համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հեռահաղորդակցության նախարար Կոնստանտին Նոսկովի հետ. «Քննարկվել են հետևյալ հարցերը. Նախարարին հրավիրեցի մասնակցելու Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին WCIT 2019 Yerevan։ Համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում՝ Հայկական և […]
13:14 16.09.2019
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր […]
13:08 16.09.2019
«Ադեկվադ» կուսակցությունը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Կուսակցությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ […]
13:08 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել: Ասուլիսի մեկնարկին Փաշինյանը նշեց՝ ուզում է հանդիպումը սկսել նոր Հայաստանի մասին 100 փաստ հրապարակելով: «Չնայած գիտեմ, որ այս հատվածը լրագրողներն այնքան էլ չեն սիրում, բայց…»,- ասաց նա: Փաշինյանը խոսեց աշխատավարձերի բարձրացման, ՀԴՄ-ների թվի ավելացման, բյուջե հարկային մուտքերի ավելացման և այլնի մասին:
13:00 16.09.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հատնում են, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։ Սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել […]
12:58 16.09.2019
Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագիծը, որով հեշտացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հեռախոսով տեսագրելն և ոստիկանությանն ուղարկելը։ Այս նախագիծն օրեր առաջ բուռն վեճերից մինչև վիճաբանության էր հասցրել «Իմ քայլի» և ԲՀԿ պատգամավորներին։ ԲՀԿ անդամներից մեկը այս նախագիծը որակել էր որպես բարոյականից զուրկ, […]
12:41 16.09.2019
Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում: SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա […]
12:33 16.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին: «Հետևելով ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները՝ ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման մասով. Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության […]
12:30 16.09.2019
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում զերծ է մնացել Սահմանադրական դատարանի հետ կապված մեկնաբանություն տալ. «Մեր առաջիկա նիստի ընթացքում որոշելու ենք մեր հաջորդ քայլերն այս հարցով: Այո՛, մենք ունենք մեր քայլերի համար մշակած մի քանի տարբերակ և կորոշենք՝ ինչ անել: Մենք բոլորս լսեցինք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, և նիստից հետո մենք անպայման […]
12:27 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վանաձոր: Լոռու մարզի Ջրաշեն համայնքում նա մասնակցում է աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը: Երբ Փաշինյանը եկավ Ջրաշեն, քաղաքացիներից մեկը նրան ասաց. «Բարև, դուխով վարչապե´տ ջան»: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց քաղաքացիներին և լուսանկարվեց նրանց հետ: «Ոտքս խերով լինի այս տուն»,- ասում էր վարչապետը քաղաքացիների տներում հյուրընկալվելիս: Նիկոլ […]
12:24 16.09.2019
Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Արդարադատության փոխնախարարի խոսքերի համաձայն՝ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ընդամենը […]
12:20 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Վանաձոր: Լոռու մարզի Ջրաշեն համայնքում նա մասնակցում է աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը: Վարչապետը Ջրաշեն համայնքում կոնյակ խմեց քաղաքացիների հետ և մաղթեց, որ բոլոր դժվարությունները մնան անցյալում: Վարչապետը լուսանկարվեց քաղաքացիների հետ և նրանցից նվեր ստացավ գլխարկ: Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, որպեսզի նստի մեքենան, […]
12:15 16.09.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկություններից մեկով առաջին ընթերցումով ընդունվեց այն նախագիծը, որով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնների համար նախատեսվում են նույն չափանիշները, որոնք գործում են կառավարության անդամների և պատգամավորների համար։ Սա լրացուցիչ ազատություն է տալիս վարչապետին այս պաշտոններում նշանակումներ անելու համար, քանի որ գործող կարգավորումներով վարչապետը ստիպված է այդ կառույցների ղեկավարներ նշանակել բացառապես «համակարգի ներսի մարդկանցից»։ […]
12:14 16.09.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և գործընկերների մշակած նախագիծը, որով քրեական պատիժներ են նախատեսվում կենդաննիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Խորհրդարանի քվեարկության արդյունքներով կողմ ձայները 74 են, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։
12:11 16.09.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ հարցին: Նա տեղեկացրեց՝ խմբակցությունն այսօր նիստ կգումարի, որի ընթացքում էլ կորոշեն հաջորդ քայլերը, սակայն այդ մասին հրապարակային կխոսեն միայն խմբակցության նիստից հետո: Հարցին՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ կան իրենց համար առավել հարմար, նախընտրելի քայլեր, Մակունցն ասաց. «Մենք ունենք մշակած քայլերի մի […]
12:08 16.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ այսօր ԱԺ-ում առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայել է քվեարկության լուսատախտակին. «Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք. Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին: Անկեղծ ասած` հուզված […]
12:00 16.09.2019
Ազգային ժողովի կազմն այսօր համալրեց նոր պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը։ Նա ռեժիսոր է, դերասան, երգիչ։ Մանուկյանը փոխարինեց մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին։
11:56 16.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մեկնարկում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակումը. «Մեկնարկում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակումը: Ռազմավարությունը ներառելու է 5 հարթություն՝ քաղաքականությունների մշակում, հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, հանրային կառավարման գործառութային շրջանակ»:
11:53 16.09.2019
Երևանում սեպտեմբերի 16-21-ը տեղի կունենա միջազգային գիտական համաժողով՝ նվիրված սպիտակ թզուկ պարունակող սեղմ, կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries): Վերջիններս գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի՝ մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: 2011 թ-ին այս հետազոտության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ: Աստղագիտական թեմաների քննարկման նպատակով […]
11:50 16.09.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը այսօր տոնում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը: Այդ առիթով նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր դարձա 35 տարեկան: Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։ Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ, Քարոզներից տարտամ ու վեճերից: Գնամ քարափներիս լռությունը կարդամ, Վերջին անգամ փորձեմ […]
11:46 16.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամները Նունե Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի ցուցասրահներով, ծանոթացել կենտրոնի պատմությանը: «Խանջյան» սրահում նրանք հատկապես մեծ ուշադրությամբ դիտել են մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: […]
11:33 16.09.2019
Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին հանդիպումը Լիտվայի ԱԳՆ-ում նախարար Լինաս Լինկեվիչուսի հետ է: Սեպտեմբերի 16-ից 17-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Լիտվայում: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների […]
11:28 16.09.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, միացել են: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ Տատյանան ԱՄՆ-ից վերադարձել է՝ ամուսնու հետ վերամիավորվելու համար: «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է: Մենք այսուհետ միասին կծերանանք: Կարծում եմ՝ երջանկություն է, երբ դու ինչ-որ բան հաղթահարում ես: Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ […]
11:10 16.09.2019
Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ […]