15:14 13.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, նշեց.
«Այս փոփոխությունների իմաստն այն չէ, որ քաղաքական փոփոխություններ են սպասվում, այդ պատճառով են նախագիծ բերել: Ցանկացած քաղաքական ուժ նախագիծ բերելիս նորմալ է, որ նման մտադրություն ունենա: Այնպես չէ, որ պետք է հաջորդ իշխանության ակնկալիք չունենան, նորմալ է, որ ունենան: Մեզ համար կարևորը, որ երկիրը ղեկավարվի ճիշտ և առաջընթաց ունենա, այս կարգավորումները պետք է անել ընդհանուր, ոչ թե մասնավոր դեպքում կամ մեր ցանկության ու հնարավորությունների սահմաններում»:
Բագրատյանն ասաց՝ կարծես 90-ականների «նորը լավ մոռացված հինն է»՝ նորաձևության մեջ ընդունված նորմերով են առաջ գնում, մինչդեռ պետք է դասեր քաղել նախկինում կատարված և ներկայում կատարվող սխալներից:
«Լիբերալ է այս մոտեցումը: Ես երբեք չէի համաձայնի, որ ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանության պետն այս կարգով նշանակվեր, ինչ հիմա: Այսինքն՝ պարտադրված, նշանակում է ինչ-որ տեղ, դու ընտրության հնարավորություն չունես: Մյուս ծայրահեղությունն այն է՝ ում ուզում ես նշանակի: Այստեղ էլ եմ թերություն տեսնում, պետք է սրանց միքսը գտնեք: Ճիշտ կլինի, որ, ի վերջո, վարչապետը երբ նշանակում է, թիմի անդամները չնեղանան՝ ինչո՞ւ Պողոսին, ոչ՝ Պետրոսին, այլ փորձառությունը հաշվի առնեն: Վաղը չլինի՝ Սիսակ Գաբրիելյանն ասի՝ ինչո՞ւ ես ոստիկանապետ չեմ, ձեր թիմակիցն եմ, իսկ պարոն Ատոմյանն ասի՝ ես եմ, քանի որ այս փորձառությունն ունեմ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ անունները պայմանական էին ընտրված:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...