TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քանաքեռավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածի վիճակը ծանր է

14:39 02.09.2019

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:16-ին, 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց […]

̰
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

14:31 02.09.2019

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների […]

̰
Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

14:22 02.09.2019

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:  Բարելավել դպրոցների […]

̰
Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

14:13 02.09.2019

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել: «Արցախի անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձը քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի […]

̰
Ոչ ոք չի կասկածում, որ Արցախն ազատ է ու անկախ, նույնիսկ թշնամին. «Հանրապետություն»

14:10 02.09.2019

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը ուղերձ-հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը: «Բովանդակության ժամանակն է… 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» և սկիզբ դրվեց պատմության մեջ անօրինակ հերոսության ու փառահեղ հաղթանակների պատմության: Սիրելի՛ արցախցիներ, Դուք անցել եք պատերազմի ու խաղաղության փորձություններով, Դուք հայի դարավոր իմաստնությանը հավելել եք նպատակին հասնելու հաստատակամությունն […]

̰
Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

13:55 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Ինչպիսի՞ն կլինի նոր ուսումնական տարին Երևանի համայնքային դպրոցներում և մանկապարտեզներում

13:54 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին: 2019-2020 ուստարում Երևանի հիմնական  և միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ և 11 հազար 860 առաջին դասարանցի: Մանրամասները` տեսանյութում:

̰
Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա. բուհը հայտարարություն է տարածել

13:49 02.09.2019

Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը […]

̰
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

13:46 02.09.2019

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Շնորհավորելով Արցախի նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, նախագահ Բակո […]

̰
Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն. Գ. Ծառուկյան

13:37 02.09.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը՝ բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ, աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված […]

̰
Արցախում Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են

13:26 02.09.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Արցախում Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են Վերածննդի հրապարակից։ «Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին Վերածննդի հրապարակից շքերթով դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ մասնակիցները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156132879222434

̰
Ազգային ժողովը կհագեցվի ժամանակակից տեխնիկայով

13:19 02.09.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից: «Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկեցինք ՀՀ Ազգային ժողովի 2020-ի բյուջետային հայտը: Ուրախ եմ արձանագրել, որ քննարկման մասնակիցները կիսեցին իմ տեսլականը հաջորդ տարում էապես ավելացնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով ՀՀ Ազգային ժողովի և աշխատակազմի հագեցվածությունը: Նշեմ, որ քիչ […]

̰
30-ամյա տղամարդը ձերբակալվել է շորթում կատարելու կասկածանքով

13:13 02.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած […]

̰
Շուտով կլինի Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը

13:11 02.09.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը, հայտնում է Ermenihaber-ը: Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ […]

̰
Այս տարի տեղի ունեցավ 3 լուրջ իրադարձություն. Զոհրապ Եգանյան

13:10 02.09.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է եվրալիգաներում հայկական ակումբների խաղին. «Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրալիգաներում, ու ըստ էության տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյօֆ փուլ ու ընդամենը […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումն առողջապահության նախարարի հետ

13:06 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Կառավարության անդամների հետ ուղիղ եթերում հեռարձակվող հանդիպումների շարքը: Հերթական հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ է:

̰
Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է. Նիկոլ Փաշինյան

12:53 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիում մեկամյա երեխայի սպանության քրգործից

12:49 02.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը

12:43 02.09.2019

Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը այսօր իր դռները բացեց իր սաների առաջ»:

̰
Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք. Աննա Հակոբյան

12:30 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից՝ կից հետևյալ գրառումն արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս […]

̰
Հայ դիվանագետների պատվիրակությունն Արցախում է

12:22 02.09.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից: «Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց ‪Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա:

̰
Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա»

12:00 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին։ «Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար»,- գրել է կայքի խմբագիրը։ https://twitter.com/skysports_bryan/status/1168420610835435521 Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է […]

̰
Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան․ դեսպան

11:57 02.09.2019

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», – իրանական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Իրանում հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։ Մինչ այդ՝ […]

̰
Վայոց Ձորում իշխում են ծովահենները. Ռազմիկ Տոնոյան

11:55 02.09.2019

Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, ով վերջերս հեռացվել է աշխատանքից, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է մի շարք հարցերի. «Վայոց Ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, Ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն […]

̰
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

11:53 02.09.2019

Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկաբար Յուրա Իվանյանի՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Սույն թվականի օգոստոսի 29-ին հրապարակվել էր հետաքննություն, որով պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական մի շարք առաջատար լրատվամիջոցների

11:50 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։ Հարցազրույցի ընթացքում երկրի ղեկավարը գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի […]

̰
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ կա 4 վիրավոր

11:50 02.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի […]

̰
Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի․ Փաշինյան

11:47 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ»:

̰
Գյումրիում մեկամյա փոքրիկի սպանության կասկածանքով ձերբակալվել է մայրը

11:24 02.09.2019

Մեկ տարեկան փոքրիկին սպանելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել է երեխայի մայրը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի էր հայտնաբերվել։ Մահացած փոքրիկին գտել էր աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ աղբատար մեքենաներից մեկը քաղաքի թաղամասերից […]

̰
Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. Արթուր Վանեցյան

11:17 02.09.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում […]

̰
BACK_TO_TOP