Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

14:22 02.09.2019

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցովhttps://hayt.emis.am կայքում:

Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.

  •  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:
  •  Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբ պայմանավորված,թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում` ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:
  • Առցանց համակարգն այս տարի Երևանում փորձարկվելուց հետո՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծել:

Ամփոփելով առցանց համակարգի ներդրման արդյունքները` նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում: Մասնավորապես,  դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.

  • Եթե 2018-19 ուստարում  Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամենը 3-ն է, այսինքն` նվազել է 50%-ով:
  • 25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից  հասել է 31-ի` նվազել է 16%-ով:
  • Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի` աճել է շուրջ 36 %-ով: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։
  • 75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է  20%-ով:
  • Իսկ 105,1%-ից ավելի ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60%-ով։
  • Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար:
  • Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
  •  Երևանում կտրուկ նվազել է գերբեռնված  և թերբեռնված դպրոցների թիվը:
  • Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:
  • Առցանց գրանցման համակարգը բաց է` հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլևս չի փակվելու:
  • Կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռևս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:

Տեղեկացնենք` համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793-ի համեմատ: Այս  ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխաքան նախորդ տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

BACK_TO_TOP