Ինչպես խուսափել աղիքային վարակներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ինչպես խուսափել աղիքային վարակներից

11:20 26.08.2019

Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին:

Հաճախ աղիքային վարակների դեպքերի առաջացմանը նպաստում են տնային խնջույքները, երբ սննդամթերքը պատրաստվում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում, սնունդ պատրաստելիս օգտագործվում է ոչ սառնարանային պայմաններում պահպանված սննդամթերք, կիրառվում են հում մթերքից պատրաստված սոուսներ, աղցաններ, որոնց շուտ փչացման ռիսկը մեծ է:

Սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների առաջացմանը նպաստում են նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող հոսող ջուրը, սառնարանը, սննդի վաճառքի կետերը, կրպակներում պատրաստվող սնունդը, թարմ մրգերից պատրաստված հյութերը, փափուկ պաղպաղակները:

Ամռանը ձմերուկը և սեխը հրաշալի միջոց են զովանալու համար, սակայն միևնույն ժամանակ կարող են դառնալ աղիքային վարակների առաջացման պատճառ, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները։

Ինչպես հայտնի է, ձմերուկը և սեխն աճում ու հասունանում են անմիջապես հողի վրա, որտեղ մշտապես առկա են աղիքային վարակների տարբեր հարուցիչներ, օրինակ՝ սալմոնելաներ: Ձմերուկի և սեխի մակերեսը կարող է աղտոտվել ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից մինչև սպառողին հասնելու ճանապարհին և վաճառքի վայրերում՝ խանութում, շուկայում, փողոցում:

Ձմերուկի և սեխի ոչ հիգիենիկ պայմաններում պահելու դեպքում կամ աղտոտված ջրով լվանալիս, աղիքային վարակների հարուցիչները կարող են թափանցել և աղտոտել պտղամիսը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս եղանակային պայմաններն առավել նպաստավոր են աղիքային վարակների, այդ թվում՝ բռնկումների առաջացման ու տարածման տեսանկյունից՝ աղիքային վարակներով չհիվանդանալու և դրանցով պայմանավորված բարդություններից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ խորհուրդ է տրվում.

մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,

ձմերուկ կամ սեխ գնելիս երբեք թույլ չտալ, որպեսզի վաճառողը կտրվածք անի ձմերուկի վրա, իսկ տանը նախքան կտրելը լվանալ հոսող մաքուր ջրով,

սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, արագ փչացող մթերքը պահել միայն սառնարանային պայմաններում և հետևել օգտագործման ժամկետներին,

ամռան սեզոնին, մասնավորապես՝ խնջույքների ժամանակ, չօգտագործել շուտ փչացող սննդամթերք, խուսափել աղցաններ պատրաստելուց, հատկապես՝ համեմված հում սննդամթերքից (ձու) պատրաստված սոուսների օգտագործմամբ,

խուսափել փողոցներում, ոչ պատշաճ պայմաններում վաճառվող սննդամթերք գնելուց,

նախընտրել գործարանային փաթեթավորված, համապատասխան ստուգումների ենթարկված մթերքներ,

բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

սառնարանում հում սննդամթերքն առանձնացնել եփածից,

չլողալ կասկածելի ջրամբարներում,

եթե այնուամենայնիվ վարակվել եք, և կան հիվանդության ախտանշաններ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP