TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

17:47 25.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի […]

̰
Գյումրու Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադրվում է Էմիլ Գազազի այս գլուխգործոցը. Փաշինյան

17:31 25.08.2019

Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադրվում է Էմիլ Գազազի այս գլուխգործոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այստեղ ցուցադրվում են նաև Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, ինչպես նաև այլ Խորհրդային գործիչների ետմահու դիմակներ: Շատ հետաքրքիր վայր»,- գրել է նա:

̰
Վրաերթ Շարուրի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

17:15 25.08.2019

Օգոստոսի 24-ին` ժամը 13:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել […]

̰
Գյումրու տոնից մինչև աննախադեպ աճ գրանցած հրդեհներ․ Ցոլակյանը պատասխանել է լրագրողների հարցերին

16:53 25.08.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ են շատացել։ Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և մի շարք այլ գործոններով։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրազենային վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 2 անչափահաս

16:38 25.08.2019

Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի […]

̰
Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածների մեջ երեխաներ կան

16:33 25.08.2019

Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

16:11 25.08.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը։ Անանյանը նշեց նաև, որ 20-25 հոգի կգործուղեն Երևանից, իսկ դասընթացներ անցնելուց և քննություններ հանձնելուց հետո Գյումրիից 30-35 հոգի աշխատանքի առաջարկ կստանա։ SHANTNEWS-ի հարցին՝ ինչ շինություններ կհայտնվեն մինչև հոկտեմբեր, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ձիթողցոնց տուն-թանգարանում է

15:51 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մասնակցում է «Գյումրու օր» միջոցառմանը։ Նա Ձիթողցոնց տուն-թանգարանից ուղիղ եթեր է մտել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարում են

15:37 25.08.2019

Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազմաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս մասնակցում է տոնական միջոցառումներին:

̰
Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է

15:24 25.08.2019

Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ  քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող  ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է հետաքրքրել […]

̰
Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք

14:57 25.08.2019

Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ: […]

̰
«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է

14:21 25.08.2019

Օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]

̰
̰
Երևանում հարսանիքի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանություն

13:55 25.08.2019

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են: Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են […]

̰
Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա

13:17 25.08.2019

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է 5 ծխացող օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել […]

̰
Մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում

12:59 25.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: «Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

12:38 25.08.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։ Փաստի առթիվ Շենգավիթի […]

̰
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով

12:33 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Հ. Գ. Ինձ շատ լավ եմ զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով: Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը»։

̰
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը

12:10 25.08.2019

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

̰
Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ՝ ներգրավելով ընդհանուր 79 մարտական հաշվարկ

11:05 25.08.2019

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 400 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, […]

̰
Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյան

10:45 25.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Սիրելի՛ գյումրեցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ: Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: […]

̰
ԱՄՆ-ի գոլֆի դաշտերից մեկում կայծակի հարվածից առնվազն 6 մարդ է տուժել

10:21 25.08.2019

ԱՄՆ Ատլանտա քաղաքի գոլֆի դաշտում կայծակի հարվածից առնվազն 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «PGA TOUR Championship-ի մրցումների ժամանակ գոլֆի դաշտում կայծակի հարվածից 6 մարդ է տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Lightening strike at the FedEx cup championship in Atlanta. Hope everyone is ok. #FedExCup pic.twitter.com/gbSFvVJwHO — Blake Manuel (@Bcicles) 24 […]

̰
«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում

09:42 25.08.2019

Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]

̰
Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները. Փաշինյան

09:34 25.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրառում է կատարել՝ ուշացումով շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում […]

̰
Եղանակի ու մեղուների անկման պատճառով այս տարի Հայաստանում մեղրի բերքը 3-4 անգամ պակաս է ստացվել

00:00 25.08.2019

Մեղվապահները դժգոհում են մեղրի այս տարվա բերքից: Նախորդ տարվա համեմատ, Շիրակի մարզում ու հանրապետության այլ բնակավայրերում բերքատվության ցուցանիշը 3-4 անգամ պակաս է: Նախորդ տարի ստացված մեղրի ընդհանուր ծավալը մարզում եղել է  մոտ 900 տոննա: Մեղվապահները մի քանի պատճառ են նշում, բայց հիմնականում մեղվաընտանիքների վրա վատ ազդեցություն է ունեցել եղանակը, բացի այդ, մեղուների մեջ տարածված հիվանդություններն […]

̰
Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկությունն իր ներկերը մոտ 1 ամսից վաճառքի կհանի

23:52 24.08.2019

Կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկության արտադրած ներկերը մոտ 1 ամսից մուտք կգործեն շուկա։ Հայաստանի բնական քարերի փոշուց ներկանյութ ստանալու գաղափարն ընկերությանը հաջողվեց արտադրության վերածել 1․5 տարի առաջ։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք փորձնական արտադրանք են տալիս, գեղանկարչության մեջ կիրառվող ներկերի նոր որակներ են ստանում։ Հայաստանի լեռների ու ժայռերի քարերի փոշուց բնական ներկեր ստանալու տեխնոլոգիային տիրապետելու համար […]

̰
Որո՞նք չեն համարվում ապահովագրական պատահարներ

23:45 24.08.2019

Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին պատճառված անձնական և գույքային վնասների պատճառումը։ Iravaban.net-ը ներկայացնում է դեպքեր, որոնք չեն համարվում ապահովագրական պատահար․ անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները, ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները, վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես […]

̰
Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել

23:35 24.08.2019

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 23-ին՝ ժամը 20.20-ին, Ջերմուկի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեց կանեփանման, սուր […]

̰
Lուսային շոու, շքեղ հրավառություն, տոնական համարգ ու հազարավոր հյուրեր. ինչպես են պատրաստվում «Գյումրու օրվան»

23:05 24.08.2019

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում Գյումրիի կենտրոնական հրապարակում, վերջին փորձերն են ընթանում մշակութային օջախներում, նաև կարգի են բերվում քաղաքի կենտրոնական այն փողոցները, որտեղ նախատեսված է տոնական միջոցառումների անցկացումը։ Կազմակերպիչները քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին խոստանում են տպավորիչ, գյումրվա համ ու հոտով համեմված   մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են Գյումրիի մշակութային բոլոր կառույցներն ու […]

̰
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված մեքենան հայտնաբերվել է

22:17 24.08.2019

Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում էր ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենա։ Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,-ասված է ՃՈ հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP