18:22 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին և հայտնել, որ ուշադիր կարդացել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: «Այս պահին արդեն ունեմ ձևավորված […]
18:16 17.08.2019
Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի […]
18:10 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ հիշեցնելով, որ Ամուլսարի շահագործման թույլտվություն ընկերությանը տրվել է նախորդ իշխանության կողմից: «Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։ 1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ […]
17:55 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի ամփոփիչ ելույթի ժամանակ մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ Կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի առումով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա: Նա ընդգծեց գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: «Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, այլ այն, որ դուք փող աշխատեք: «Փող աշխատել» ասելիս նկատի ունեմ օրինական, […]
17:53 17.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
17:48 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» ներդրումային համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3 րոպե ժամանակ տրվեց: Փաշինյանը գրպանից հանեց հեռախոսը: Համաժողովը վարողը հետաքրքրվեց. «Զարթուցի՞չ եք դնում»: Վարչապետն արձագանքեց. «Չէ: Էս րոպեի պահը կազմակերպիչները պետք է նաև հոգ տանեն, որ վայրկյանաչափ դրվի, որովհետև խոսողները մեղավոր չեն, որ խոսելիս երբեմն ժամանակի զգացողությունը կորսվում է»:
17:47 17.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից: «Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ […]
17:42 17.08.2019
Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, […]
17:36 17.08.2019
«Եթե թռչունը մտավ շարժիչի մեջ, ապա ինքնաթիռը պետք է ընկնի: Դրա համար պետք է ապահովեն, որ թռչունները օդանավակայանի տարածքում չհայտնվեն»,- «Ուրալյան ավիաուղիներ»-ի` թռչնի պատճառով արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մասին խոսելիս ասել է Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նա պատմել է, որ երբ տարիներ առաջ աշխատում էր Ստեփանակերտում, օդանավակայանում առաջին գործը, որ արել է, […]
17:35 17.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 14-16-ը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ում: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
16:47 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քննարկումներին: «Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած […]
16:44 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց, որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր. «Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, […]
16:43 17.08.2019
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]
16:38 17.08.2019
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես հայտնում է […]
16:30 17.08.2019
Շուտով կմեկնարկի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: «Թե ուզում ես դիմագրավել աղետն ու ճգնաժամը, պիտի պատրաստվես վատթարագույն սցենարին: Արարատից մինչև Ֆուջիյամա: 2010թ. Ճապոնիա, Կիոտոյի համալսարանի աղետների թանգարան (Ճապոնիայում ամեն աղետից հետո ուսուցողական թանգարան են կառուցում), արձանագրված ցունամիների վավերագիր՝ առավելագույնը 7մետր: Ամբողջ երկիրը ծովից պաշտպանված էր […]
16:11 17.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է ԱԻՆ-ը: Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում. «Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և […]
15:58 17.08.2019
Օգոստոսի 16-ի, լույս 17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վիրավորների թվում, ըստ ոստիկանության տվյալների, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ հավելելով, որ այս պահին նոր տեղեկություններ չկան: Ժամեր առաջ դեսպանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, տեղեկացրել, որ հրդեհի հետևանքով […]
15:41 17.08.2019
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Ոչխարները ոչ թե անասնագոմում են պահվում, այլ տնից բավական հեռու` ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել: Ականատեսներ չկան: Չգիտի նաև, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, […]
15:24 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում շրջայց կատարեց տեղում կազմակերպված տաղավարներում: Նա ծանոթացավ հայ արտադրողների ներկայացրած արտադրանքին: Հայկական արտադրության չրերին ծանոթանալիս Փաշինյանը փորձեց բացել խնձորի չրի տուփը, սակայն փորձը չհաջողվեց. տուփը պատռվեց, չրերը թափվեցին: «Չարը խափանվեց»,- կատակեց նա, ապա հավելեց. «Հեշտ բացվողները ծանոթներին եք տալիս»:
15:21 17.08.2019
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով […]
15:00 17.08.2019
Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 192-րդ տարելիցին […]
14:55 17.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։ Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի հյուրեր, Գործարարներ, ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ […]
14:30 17.08.2019
SHANTNEWS-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն անդրադարձել է Ամուլսարի շահագործման մասին փորձագիտական եզրակացությանը՝ նշելով, որ այն Կառավարության կողմից դեռ ուսումնասիրության փուլում է: «Դեռ եզրակացության ուսումնասիրությունը շարունակվում է, բայց, ըստ եզրակացության, տեխնիկական իմաստով Ամուլսարը կարող է շահագործվել: Բնապահպանները համոզված են, որ Կառավարությունը որոշել է գործարկել Ամուլսարը, բայց մենք այդ որոշումը դեռ […]
14:22 17.08.2019
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ի՞նչ հարաբերությունների մեջ է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, դեռ խնդիրներ կա՞ն: Այս հարցը SHANTNEWS.am-ն ուղղեց Սասուն Միքայելյանին: «Ես Հայաստանում ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա»,- ասաց նա: Հարցին՝ այդ դեպքում համագործակցո՞ւմ են մարզպետի հետ, Միքայելյանն արձագանքեց. «Այսինքն՝ հելնենք, իրար հետ վազե՞նք […]
14:11 17.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից: Դրանում մասնավորապես նշված է. 1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ […]
14:05 17.08.2019
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին՝ Մարտի 1-ի քրգործի, հրապարակվող ցուցմունքների հետ կապված: «Ես քաջատեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող: Միքայելյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան: «Ես կարծիք չեմ […]
14:00 17.08.2019
Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
13:50 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր: Ծնունդով իրանցի գործարարը հետաքրքրվեց. «Բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար: Ինչպե՞ս կարող եմ օգտվել պետական աջակցությունից, խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք […]
13:44 17.08.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին: «Իմ ամբողջ վճռականությամբ և հոգեբանական ամրությամբ հանդերձ՝ պետք է խոստովանեմ՝ երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում, բա քեզ պե՞տք է, վայելի’ր, էլի, կյանքդ: Հետո սկսում եմ կարդալ ուսանողների, շրջանավարտների, […]