19:07 11.09.2024
Ադրբեջանի Սահմանադրությունն ակնհայտորեն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ նման պահանջ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
«Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա»,–հարց է բարձրացրել Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
«Ենթադրենք՝ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը, որտեղ, ենթադրենք, դրույթ կա, որ Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունն ու պարտավորվում է ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել: Այդ հարցը գնում է ՍԴ, եթե ՍԴ-ն որոշում է, որ այդ դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մենք իրոք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, ուրեմն մենք պետք է դիրքավորվենք այդ իրավիճակի նկատմամբ: Եթե ՍԴ-ն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը և ուղարկում է ԱԺ, որն էլ վավերացնում է, ապա այն դրույթը, որը ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է՝ երբ պայմանագիրը վավերացվում է, ապա ՀՀ գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե կան օրենքներ, որ հակասում են վավերացված միջազգային պայմանագրին, միևնույն է, գերակայում է միջազգային պայմանագիրը:
«Այսինքն՝ եթե այդ թուղթը ստորագրվում, վավերացվում է, Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ դուրս են գալիս»,-նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով այն մտահոգությունը, թե գուցե հետո տարածքային պահանջներ առաջանան, վարչապետը նշել է՝ եթե պետք է առաջ գան, ապա կգան՝ խաղաղության պայմանագիր լինի, թե ոչ: Վարչապետն ակնհայտ է համարել, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ: Սակայն Հայաստանն այս հարցը չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի վերոնշյալ ընթացակարգը հայելային կերպով տեղի է ունենալու նաև Ադրբեջանում, և հարցը լուծվելու է:
«Բայց Ադրբեջանն իրո՞ք օբյեկտիվ մտահոգություններ ունի, որ այդպիսի հարց կա, թե՞ Ադրբեջանն ուզում է, որ այդպիսի հարց լինի»,– կրկնել է հարցը Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ հայաստանյան անկախ վերլուծաբանները վերլուծում են, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված քննարկմամբ փակուղի է տանում խաղաղության պայմանագրի գործընթացը, որ բաց պահի իր Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները:
«Այսինքն՝ Հայաստանին մեղադրում է նրանում, որ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, դրա համար խաղաղության պայմանագիրը չի կնքվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա՝ Հայաստանի նկատմամբ պահանջները շարունակում են դե յուրե ուժ ունենալ»,–ասել է Փաշինյանը՝ կրկնելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...