13:58 10.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։
«Վերջին շրջանում շատ եք լսել հայտարարություններ, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞վ է հիմնավորվում այս դրույթը նրանց կողմից, ովքեր փորձում են դա հիմնավորել:
Օրինակ, նշում են, որ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին: Հռչակագրում խոսվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին:
Թվում է, թե փաստարկը հիմնավոր է, սակայն Հռչակագրի հինգերորդ կետում ասվում է, որ Հայաստան Հանրապետությունն իր անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:
Բայց երբ 1995 թվականին ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, այդ պահից և նույնիսկ դրանից առաջ էլ Հայաստանի բոլոր ուժային կառույցները ենթարկվել են հանրապետության նախագահին, իսկ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո գտնվում են կառավարության ենթակայության ներքո: Սա նշանակում է, որ Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ արտացոլված են տառացի և բառացի, ինչը նաև մեր իրավաբանական կարգավորումների շատ կարևոր դրույթ է, որպեսզի մենք հասկանանք օրենքներն ու տեքստերը»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչ փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը:
«Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նման այն դեպքերից է, երբ փորձ է արվում ՀՀ Սահմանադրությանը վերագրել մի բան, որը նրանում գրված չէ և պարզապես չկա»,- ասել է վարչապետը:
Նա մեջբերեց ՀՀ Սահմանադրության հինգերորդ հոդվածի երրորդ կետը, որտեղ ասվում է․ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրերի դրույթները»:
Փաշինյանը պարզաբանեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո, երբ այն վավերացվի նաև ՀՀ խորհրդարանի կողմից, գերակա են լինելու պայմանագրից բխող դրույթները։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:
«Սա հիմնավորվում է նրանով, որ 1991 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որն իր հերթին հղում է անում և բխում է 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրի հիման վրա:
Այսինքն՝ Սահմանադրությունը հենվում է 1991 թվականին ընդունված պետական անկախության ակտի վրա, որն էլ իր հերթին հենվում է 1918 թվականի Անկախության հռչակագրի վրա, որում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը:
Ավելին՝ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին և նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության գրանցման համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից որոշակի հատվածներ: Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:
Կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է հետևյալը.
«Կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար»:
Մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար, այդ թվում նաև այն պատճառով, որ մենք համարում ենք, որ խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ արձանագրում և հասցեագրում է այդ խնդիրը»,- նշեց ՀՀ վարչապետը։
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...