Երեխաներին ծորակից ջուր տալիս հարկավոր է այն եռացնել. սննդաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Երեխաներին ծորակից ջուր տալիս հարկավոր է այն եռացնել. սննդաբան

13:57 03.08.2019

Սննդաբան-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այսօր լրագրողների հետ զրուցել է շոգ եղանակին գրանցվող թունավորումների և դրանց հնարավոր պատճառների մասին:

Հասմիկ Աբովյանն ասաց, որ թունավորումներ, հիվանդություններ տարած մարդիկ ամբողջ կյանքում լինում են կրող և հանդիսանում են վտանգի աղբյուր ողջ հասարակության համար:

Դիետոլոգը հորդորում է գնել սնունդն արտոնագրված վայրից:

«Եթե գնեցինք հաց և կանաչին դրեցինք դրա հետ, վերջ, մենք արդեն վարակված ենք: Որպեսզի մենք չքննարկենք ամեն մի մասնավոր դեպք, պետք է ինֆեկցիայի ճանապարհը` կրող մարդուց մինչև մեզ, կանխատեսենք և կանխարգելենք»,- ասում է դիետոլոգը:

Նա հորդորում է մթերքը սառնարանում պահել առանձին, որպեսզի մաքուր և կեղտոտ սնունդն իրար չխառնվի:

Հասմիկ Աբովյանը հորդորում է լավ լվանալ մթերքները, ձեռքերը:

Նա նշում է, որ սովորաբար ձմռանն աղի օգտագործումն արգելվում է կամ չի խրախուսվում, սակայն ամռանը կարելի է:

Նա հորդորեց շոգ եղանակին ժամը մեկ խմել մեկ բաժակ ջուր:

Հասմիկ Աբովյանը հորդորում է երեխաներին չտալ տնական կոմպոտներ, գազավորված հյութեր: Նա կարծում է, որ երեխաներն այս հարցում մեծերից ավելի խելացի են, և նրանք օրական ավելի շատ ջուր են խմում, քան մեծերը:

Նա պարտադիր է համարում երեխային տրված ծորակից ջուրը եռացնելը: Ընդ որում, նրա խոսքով` երեխաներին պետք է ջուրը տալ ծորակից այն տարայում լցնելուց հետո մի փոքր թողնելով, ապա նոր եռացնելով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP