Գետը լցված էր պարկերով սատկած խեցգետնով, ամենուրեք հանդիպում ենք մաքրած ձկան փորոտիքների. մասնագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Գետը լցված էր պարկերով սատկած խեցգետնով, ամենուրեք հանդիպում ենք մաքրած ձկան փորոտիքների. մասնագետ

14:25 30.07.2019

«Գետերը վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր»,- անհանգստացած է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Մասնագետը նշեց, որ այդ գետերը հանդիսանում են էնդեմիկ ձկնատեսակների համար ձվադրավայր:

«Հատկապես ձկնագետը, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր մաքրությամբ, ձկնային աշխարհի առատությամբ, այսօր ամենուրեք մենք հանդիպում ենք մաքրած ձկան փորոտիքների, ի դեպ, մեծ կուտակումներով: Մեզ դեռ հայտնի չէ, թե ինչ աղբյուրով է այն լցվում գետի այդ հատված՝ կամրջի տակ»:

Մասնագտեն իր խոսքն ուղղեց նաև Գեղարքունիքի մարզի գործարարներին.

«Երբ իրենց տնտեսություններում ինչ-որ մի վարակ է սկսվում, իրենք որոշում են, որ իրենց սատկած կենդանիները պետք է ամբողջովին տեղափոխվեն գետերը: Եվ մի քանի տարի առաջ, երբ իրենց մոտ մակաբույծով վարակված հսկայական թվով խեցգետին էր սատկում, բոլոր գետերը, հատկապես Կարճաղբյուրը, որը միշտ հայտնի է եղել որպես մաքուր գետ, պարկերով սատկած խեցգետին էր լցված: Եվ նրանք չեն հասկանում, որ այսօր այդ հիվանդ կենդանիներին եթե լցնում են գետ, այդ հիվանդությունը տեղափոխում են լիճ և, բնականաբար, դա նպաստում է մյուս պաշարների ոչնչացմանը»:

Էվելինա Ղուկասյանը նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում խեցգետնի պաշարները 2 անգամ նվազել են: Ի դեպ, կանոնավոր հետազոտությունները սկսվել են 2004-ից:

«4000 տոննայից իջել է մինչև 2000-ի: Ես համոզված եմ, որ այս տարի շատ ավելի քիչ է լինելու, որովհետև անցած տարվա ցուցանիշներով արդեն գնում էր կրճատման միտում: Ոչ միայն որսագողությունն էր ակտիվ, այլ խեցգետինների մոտ առկա էր հիվանդություն՝ խեցիները վնասվում էին: Դա կոչվում է ժանգային հիվանդություն»:

Իսկ ինչ վերաբերում է սիգի պաշարներին, ապա նախորդ տարվա համեմատ կա քանակական աճ՝ մոտ 33 տոկոս, բայց դեռ արդյունքը բավարար չէ, որի պատճառով էլ դեռ սիգի որսի թույլտվություն ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը չի տալիս:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

15:12 27.06.2025

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

15:07 27.06.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...

SHANTNEWS

15:00 27.06.2025

SHANTNEWS

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

14:54 27.06.2025

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

14:46 27.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

14:37 27.06.2025

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...

BACK_TO_TOP