17:41 30.07.2019
Շիրակի մարզի Երկրապահ կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը:
Նրա խոսքերով՝ մինչև նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և սրտի կաթվածից մահացել է:
ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը ծնվել էր 1958 թվականին: Նա մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտպանության գործում:
15:20 27.06.2025
Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
15:12 27.06.2025
Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...
15:07 27.06.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...
14:54 27.06.2025
61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:46 27.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժածՀունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...