11:00 26.07.2019
«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40 % թարմ մրգերի և պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը ևս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Գավառի մանկատան սննդի ընդունման հանձնաժողովը մատակարարված սննդի արտաքին տեսքի զննությամբ հայտնաբերել էր, որ 10 կգ պղպեղը և 50 կգ խնձորը ընդհանրապես չէր մատակարարվել, իսկ մատակարարված միսը չի համապատասխանում ՊՈԱԿ-ի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին:
Մանկատան տնօրինությունը հրաժարվել էր ընդունել մատակարարված ապրանքի հերթական խմբաքանակը և տեղում համապատասխան արձանագրություն կազմել՝ ահազանգելով նաև Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ պահանջելով համապատասխան մասնագիտական եզրակացություն: Նույն օրը փորձանմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Այս մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրինությունը պահանջել է լրացնել չմատակարարված սննդի խմբաքանակը, ինչպես նաև փոխարինել կասկածի տեղիք տված մսամթերքը:
Մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...