TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

09:46 26.07.2019

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:  

̰
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան գումար է պահվել նրանց աշխատավարձից․ «Ժողովուրդ»

09:43 26.07.2019

«Ժողո­վուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր­ներից պահումներ են կատարվում ԱԺ լիա­գումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հուն­վարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանա­կահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լի­ագումար նիստերից ամենաշատը՝ 11 ան­գամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան […]

̰
Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

09:35 26.07.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։ Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:43 26.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 13 շենքի 25-43 բնակարանները, Մուրացան փ. 4-36 սեփական տները, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, […]

̰ ̰
Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

22:49 25.07.2019

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շ․-ն իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել […]

̰
Չկալով գյուղում անասնակերով բեռնված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

22:15 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). […]

̰ ̰
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումներ՝ Հանրային խորհրդում

21:29 25.07.2019

Հանրային խորհրդի նիստում ամենաթեժ քննարկումների տեղիք տվեց Ստամբուլյան կոնվենցիայի հարցը: Հիշեցնենք, որ Ստամբուլյան կամ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում 2011թ․-ին: Փաստաթուղթը ստորագրել է 44 երկիր, վավերացրել է 28-ը: Հայաստանը ևս ստորագրել է այն 2017-ին, և այժմ քննարկման առարկան այն վավերացնելու հարցն է: […]

̰
Բնակչության կանչերի սպասարկման որակը բարելավելու համար ՇՕ-ի որոշ կայանների հերթապահ բրիգադների թիվն ավելացվել է. Ա․Թորոսյան

21:19 25.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է հանրապետության տարածքում Շտապօգնության ծառայությունում նոր համալրումների մասին: «Վերջերս կառավարության որոշումով շտապ բժշկական օգնությանը տրամադրված հավելյալ միջոցներով ավելացվելու են Երևան քաղաքի և մարզերի ՇՕ որոշ կայանների հերթապահ բրիգադների թիվը, որպեսզի բարելավվի բնակչության կանչերի սպասարկման որակը և արագությունը: Թվաքանակները հաշվարկվել են իրական պահանջարկի հիման վրա»,- […]

̰
Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում հայտնաբվել են ականանետի արկ, 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա

20:48 25.07.2019

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին՝ ժամը 09:32-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել […]

̰ ̰
Հուրգադայում գտնվող բոլոր քաղաքացիների վերադարձը առաջիկայում կկազմակերպվի. տուրիստական կազմակերպության տնօրեն

20:24 25.07.2019

Հուրգադայում գտնվող 100 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էյ Ընդ Ար» տուրիստական ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հայտարարելով, որ այլ տեղեկություններ իրավասու չէ հայտնել: Ավելի ուշ, տուրիստական կազմակերպության տնօրեն Անի Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եղել է Ազգային անվտանգության ծառայությունում ու քննարկել […]

̰
Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում. կա տուժած

20:10 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Գյումրու մարզադպրոցում յուրացվել է 2․5 միլիոն դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

20:03 25.07.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ` ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր […]

̰
Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել

19:40 25.07.2019

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է տեղադրվել: Այն ժամանակավոր է և կգործի մինչև վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանից ընտանեկան լուսանկար է հրապարակել

19:22 25.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Լուսանկարում իր հետ են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրանց դուստր Շուշան Փաշինյանը: «Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. Դիլիջան»,- վարչապետը լուսանկարն այսպես է մակագրել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նրան այս ընթացքում […]

̰
Փոքր Վեդիում ջրի խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել․ «Վեոլիա Ջուր»

19:06 25.07.2019

«Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

19:00 25.07.2019

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպումն ընթացել է դռնփակ: Արչիլ Թալակվաձեի և Զոհրաբ Մնացականյանի միջև անցկացված հանդիպմանը քննարկել են երկրների միջև հարաբերությունները և զրուցել ապագա ծրագրերի մասին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկիի հայտարարությամբ` Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների միջև հանդիպումները շատ կարևոր են: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև […]

̰
Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղակայելու մասին լուրը

18:00 25.07.2019

ՀՀ ոստիկանությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղակայելու մասին լուրը: Այս մասին Shantnews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղակայվել: «Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով […]

̰
Հաղորդում պետք է ներկայացվի, որ մենք դրա հիման վրա նյութեր պատրաստենք. 6-րդ վարչության ներկայացուցիչը` հայ զբոսաշրջիկների քայլերի մասին

17:54 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալ Ռուբեն Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները կամ կարող են սպասել, կամ դիմել և բողոքել 6-րդ վարչություն. «Հաղորդում պետք է ներկայացվի, որ մենք դրա հիման վրա […]

̰
Զինված ուժերում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինդատախազություն

17:49 25.07.2019

2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Այս մասին իր վերլուծությունն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազությունը։ Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները` 26-ով, կամ […]

̰
Պատգամավորը ծառահատման նոր դեպք է արձանագրել

17:44 25.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում կտրված հաստաբուն ծառեր տեղափոխող բեռնատարի լուսանկար է հրապարակել: Նա հայտնում է, որ պատկերն արձանագրվել է Սոթքի հատվածում, որտեղ ծառերով բեռնված 3 բեռնատար է երթևեկել: «Մի քանի օր առաջ Արցախ-Հայաստան ճանապարհի Սոթքի հատվածում ահա այսպիսի տեսարաններ կարելի էր նկատել: Եվս երկուսը տեխնիկական պատճառներով չնկարեցի»,- գրել է […]

̰
Մեր միջոցներով տոմս ենք գնելու, որ մարդիկ Հուրգադայից գան Հայաստան. տուրօպերատոր

17:37 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով, այս պահի դրությամբ, Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Երևանի տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչ Արուսիկ Ղուկասյանը Shantnews.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ 100 քաղաքացիների թվում կան իրենց տուրիստական ծառայությունից օգտված մարդիկ, և նրանք ամբողջ գիշեր անցկացրել են ավիաընկերության գրասենյակում. […]

̰
Գավառի ոստիկանները բացահայտել են 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

17:08 25.07.2019

Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու […]

̰
Վերջին տվյալները բավականին հուսադրող են. նախարարության ներկայացուցիչը՝ Սևանի վիճակի մասին

16:58 25.07.2019

Հանրային խորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկում են Սևանա լճի էկոլոգիական վիճակը: Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էգար Փիրումյանն ասել է, որ Սևանում թերմոկլիմեն հետազոտություններ կատարվել են դեռ 70-ական թվականներին և այժմ էլ շարունակվում են: Հենց այդ հետազություններն են պատճառ հանդիսացել, որ մակարդակը բարձրացվի 7 մետրով, որպեսզի շերտավորումն ապահովվի: «Նախարարությունն իրականացնում է Սևանի […]

̰
Ախուրյանի ջրանցքում 18-ամյա երիտասարդ է ջրահեղձվել

16:45 25.07.2019

Թալինի շրջանով հոսող Ախուրյան գետում երիտասարդ է խեղդվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Թալինի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ջրահեղձ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2001 թվականին ծնված Դավիթ Փիլիպոսյանը»,- հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

16:44 25.07.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջապես լավ լուր։ Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։ Արդյունքում՝ որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի»։ https://www.facebook.com/arcrun/posts/2385933314775596

̰
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը

16:41 25.07.2019

Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային […]

̰
Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին

16:32 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Դեպքի հետ կապված՝  SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով: «Մի […]

̰
BACK_TO_TOP