13:33 25.07.2019
Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության և հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի և երկրաչափության, ֆիզկուլտուրայի […]
13:20 25.07.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդը: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի […]
13:19 25.07.2019
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահի հետ ու հարցրել, թե ինչպես պետք է վարվեն նոր բիզնես գործունեություն սկսողները, որոնք չունեն ՀԴՄ և չեն ցանկանում տուգանվել: «Բիզնեսը, որն ունի հին սերնդի մեքենաներ և ներկայացրել է դիմում, դիմում ներկայացրած հին սերնդի մեքենա շահագործողի մոտ վարչարարություն չենք իրականացնելու: Սրա մասին հայտարարել ենք, որովհետև այդտեղ օրենսդրությամբ սահմանված […]
13:07 25.07.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին: Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 մահվան ելքով: Մարմնական վնասվածք է […]
12:53 25.07.2019
ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը կներմուծվի Հայաստան, գործընթացն ի՞նչ փուլում է: Կառավարության նիստից հետո լրագրողներն այս հարցն ուղղեցին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Ազատականացման գործընթացը նախորդեց այն իրավիճակին, որ այսօր կա, և մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում գնացինք այն իրավական փոփոխություններին կամ իրավակարգավորումներին, որ ազատականացրինք ընդհանրապես ՀԴՄ-ի դաշտը: Ցավոք սրտի, մեկ ընկերություն կա, որ արդեն հայտարարել է, որ ունենալու […]
12:29 25.07.2019
Մտահոգիչ չեք համարո՞ւմ, որ Բագրատաշենի՝ տեխնիկապես վերազինվելուց հետո այնտեղով ռադիոակտիվ նյութ է անցնում, և վրացիները կարողանում են բացահայտել, մերոնք՝ ոչ: Կառավարության նիստից հետո այս հարցն ուղղեցին լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Ձեր մատնանշած փաստի առթիվ քննություն է ընթանում: Քննության արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի»,-ասաց նա: Անանյանը շեշտեց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել: Ավելի […]
12:19 25.07.2019
Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ու հարցրել, թե ի՞նչ նորություններ կան «Սպայկա»-ի քննության հետ կապված: «Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ […]
12:12 25.07.2019
Առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած 500 բժշկական հաստատությունների համար պարզեցվում է հաշվետվողականության պրոցեսը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը: Մինչ այս, բուժհաստատությունները ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով հաշվետվություններ: Այժմ հաշվետվությունը կդառնա մեկը: «Այդ մեկ հաշվետվությունն ավելի համապարփակ է և ներառում է այնպիսի թվեր, որոնք մենք չենք կարող ստանալ […]
11:54 25.07.2019
Երևանի Կենդանաբանական այգին հրավիրում է Վարդավառի տոնը միասին անցկացնել: Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում ասվում է: «Առջևում է ամռան ամենաուրախ ու գունեղ տոնը՝ Վարդավառը. Սիրելինե՛ր, ձեր օրն անմոռանալի դարձնելու համար եկեք Երևանի կենդանաբանական այգի՝ նշելու ամռան տապին հովացնող Վարդավառի տոնը: Առավոտյան ժամը 10:00-ից սպասվում են պղպջակ շոու, մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ խաղեր, հետաքրքիր անակնկալներ, վիճակահանություններ, տոնական նվերներ, ինչպես […]
11:36 25.07.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։ Խոսքը 106 սենյակի մասին է, որ 100 ընտանիքի է տրվելու՝ ավելի քան 230 բնակչով։ Կան, սակայն, բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։ […]
11:27 25.07.2019
Կառավարության նիստում այսօր զեկուցման ենթակա հարցերի մեծ մասը վերաբերում էր մասնավոր ընկերություններին արտոնություններ տալուն։ Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, որոնք իրականացվում են գերակա ոլորտներում։ Արտոնություն տրվեց կպչուն սպեղանիներ արտադրող ընկերությանը։ Մեկ այլ որոշմամբ՝ արտոնություն տրվեց հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որն իր ներդրումների արդյունքում պատրաստվում է 60 աշխատատեղ բացել։ Արտոնություն տրվեց նաև հավելյալ 20 աշխատատեղ բացող […]
11:19 25.07.2019
Կառավարության շենքում մեկնարկեց գործադիրի նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պատճառն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում և նրա պարտականությունները կատարում է հենց Ավինյանը։ Նիստի սկզբում կառավարությունը միանգամից ընդունեց 25 նախագիծ, որոնք չզեկուցվողների թվում էին։
10:53 25.07.2019
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ […]
10:41 25.07.2019
Հուլիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, 5 հա, 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ խոտածածկույթ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 5000 քմ բուսածածկույթ և 300 քմ խոտածածկույթ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջան՝ 1000 […]
10:29 25.07.2019
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Դեբեդ գետը թափվող Ախթալա գետակի աղտոտման մասին՝ նշելով, որ գետակը լցված է պոչանքներով: «Օրինաչափ աղտոտում, ու սպառնում թե բա ուզում եք աշխատողներին հացից կտրե՞ք: Ոչ, ուզում ենք աշխատողներին լավ աշխատանքային պայմաններ ապահովեք, իսկ առհասարակ բոլորի առողջության հետ չխաղաք»,-գրել է նա: https://www.facebook.com/oleg.dulgaryan/videos/2453219618076824/
10:08 25.07.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով կայացել է աշխատանքային քննարկում, որը նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Քննարկմանը ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար աձնակազմը: Զեկույցով հանդես եկավ ԱԱԾ […]
10:00 25.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի շրջանակներում ծավալված իրադարձությունները քննելու նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը երեկ գումարել է իր անդրանիկ նիստը: Նիստին հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում: Հանձնաժողովի լիազորությունները վերապահված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին»:
09:57 25.07.2019
Հուլիսի 23-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Կոտայքի մարզի Բյուրեղավան և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:53 25.07.2019
Հուլիսի 25-ին՝ ժամը 01:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra […]
09:50 25.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տևում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը […]
09:19 25.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-13:00 Կոմիտասի պող. 17 շենքը, Բակունցի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 21 դպրոցը, 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, […]
09:08 25.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանին գտել էին ինքնասպան եղած: Հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել և կրակել նրա ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի դարձավ, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Այսպիսով, զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը […]
08:49 25.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է։ Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը։ Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն […]
08:38 25.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլեւս չէին թաքցնում 7 անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության […]
00:15 25.07.2019
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Ս․ Թ․-ի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի […]
23:52 24.07.2019
Երևանում՝ Նաիրիտ գործարանի մոտ, ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառուհին։ Երկու երիտասարդ մոտեցել են փողոցում կանգնած՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը ու պայմանավորվել սեռական հարաբերության գնի շուրջ։ Այնուհետև տղաները նստել են մարմնավաճառի կողմից շահագործվող «Նիսսան Մարչ 1.2 Լ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկը առջևի աջ նստատեղին, իսկ մյուսը՝ վարորդի հետնամասի նստատեղին և ուղևորվել հյուրանոցի ուղղությամբ։ Հասնելով նախատեսված վայրը՝ մարմնավաճառը փորձել […]
23:38 24.07.2019
CNN-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների քսանյակում, ուր, աղբյուրի գնահատմամբ, շատ փոքր թվով զբոսաշրջիկներ են այցելում: Աղբյուրը հայտնում է, որ Եվրոպական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վենետիկը, Փարիզն ու Ամստերդամը, որտեղ ամեն քայլափոխի կարելի է խառնվել ամբոխի ու ինքնանկար անող մեկ այլ զբոսաշրջիկի հետ՝ սա այլընտրանք է՝ բացահայտելու այլ քաղաքներ ու, միևնույն ժամանակ, […]
23:33 24.07.2019
Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի […]