23:29 24.07.2019
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք մեքենայով հետապնդում իրենցից փախչող մայր արջին ու երկու քոթոթներին։ «Քշի վրեքը»,- բացականչում է մեքենայի ուղևորներից մեկը։ Տեսանյութը նկարել են հենց մեքենայի ուղևորները, սակայն նրանց ձայները փոխված են՝ անճանաչելիության համար։ «Էկո-Մեդիա ցանց»-ը, որն էլ հրապարակել է տեսանյութը, հայտնում է, որ Վայոց ձորի արջն իր […]
22:15 24.07.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի նկատմամբ հուլիսի 23-ին կիրառել է վարչական տույժ՝ տուգանք 200 հազար դրամի չափով: Hetq․am-ի փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2019թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Այդ փաստով էթիկայի հանձաժողովը վարույթ էր հարուցել և մայիսի 30-ին կիրառել էր վարչական […]
22:09 24.07.2019
«Գինի՜ լից … հոկտեմբերին վերադառնում եմ Երևան, որ խոսեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, համաշխարհային ճանաչում ունեցող, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT-2019) մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, իսկ հայազգի մասնագետը Հայաստան է հրավիրվել՝ այդ միջոցառման քննարկումներից մեկը վարելու։ […]
21:51 24.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները բացահայտել են Սևանում տեղի ունեցած դանակահարությունը: Դանկահարությունը տեղի է ունեցել վեճի ընթացքում, տղամարդուն դանակահարել է Սևանի մի բնակիչ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:37 24.07.2019
Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ.-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա […]
20:01 24.07.2019
Հուլիսի 24-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, […]
20:00 24.07.2019
Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն սև ցուցակում և նրանց կսպառնա սնանկացում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Սա վերաբերում է նաև Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերութուններին, որոնք արդեն երկու անգամ սահմանված վերջնաժամկետներում չեն տեղավորվել: Սուրեն Պապիկյանը շրջել է հիմնանորոգվող մի քանի փողոցներում, ծանոթացել այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են աշխատանքների […]
19:56 24.07.2019
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը: Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ […]
19:51 24.07.2019
Հուլիսի 24-ին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի՝ Արցախի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը: https://www.facebook.com/373037329395310/photos/a.822841087748263/2695777210454632/?type=1&theater
19:38 24.07.2019
Հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ, Ազգային ժողովի հարակից տարածքում կազմակերպվելու են Վարդավառ ու գորգերի լվացում՝ փողոցում։ «Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։ Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական […]
19:31 24.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հուլիսի 24-ին փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ, Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 11.32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. […]
19:08 24.07.2019
ՀՀ Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: «Վստահության […]
18:51 24.07.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Մարիաննա Իսահակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրա գտնվելու տեղն իմացողները կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (010) 34-02-02 հեռախոսահամարներով:
18:46 24.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը: Նախարարն այդ տարածքից լուսանկարներ է տեղարդել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհին գտնվող այս տարածքը հավակնում է դառնալ Հայաստանի հյուսիսային մաքսակետը»,- գրել է նա:
17:54 24.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև […]
17:50 24.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական […]
17:23 24.07.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների […]
16:59 24.07.2019
Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը […]
16:36 24.07.2019
Հայաստանն այսուհետ կհրաժարվի սպիտակ քարտերով Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այսօր այս մասին ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ նշել է Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ անհնար է, որ վարկանիշ չունեցող մարզիկը սպիտակ քարտով գնա Օլիմպիական խաղերին և դառնա մրցանակակիր: Ռոստոմյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ ավելի լավ է գնալ Օլիմպիադայի քիչ թվով մարզիկներով, ովքեր հնարավորություններ ունեն […]
16:32 24.07.2019
Թբիլիսիում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպման օրակարգի, քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156048171597434
16:28 24.07.2019
Այսօր պաշտոնական այցով Վրաստան է այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Սա, ըստ նախարարի մամուլի խոսնակի հրապարակման, նախարարի առաջին պաշտոնական այցն է հարևան պետություն։ «Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան ևս մեկ ներդրում կլինի մեր երկու պետությունների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների […]
16:18 24.07.2019
ՀՀ կառավարությունը տվյալներ է հրապարակել Հայաստանից արտագաղթի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ Հայաստանից արտագաղթի ցուցանիշը նվազել է: 2015-ի համեմատ այս տարի ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2456473017709081/?type=3&theater
16:17 24.07.2019
Հրապարակվել է տեղեկատվական թերթիկ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել, երբ խախտվել են քաղաքացու իրավունքները: Բողոքը պետք է ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին: Հիշեցնենք, որ […]
15:57 24.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին: Հակոբ […]
15:54 24.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ. «Սիրելի՛ Մորգենթաու ընտանիք, Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին: Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, […]
15:51 24.07.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում, հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Նա նշել է, որ այնտեղ ապրում է 2646 մարդ: «Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և բարերարների՝ ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»: Ալեն Սիմոնյանը նշեց, որ […]
15:45 24.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն […]
15:31 24.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ: Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել […]