20:00 24.07.2019
Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն սև ցուցակում և նրանց կսպառնա սնանկացում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Սա վերաբերում է նաև Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերութուններին, որոնք արդեն երկու անգամ սահմանված վերջնաժամկետներում չեն տեղավորվել: Սուրեն Պապիկյանը շրջել է հիմնանորոգվող մի քանի փողոցներում, ծանոթացել այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են աշխատանքների ավարտին: Ու, ըստ էության, Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ավարտի ժամկետներ չեն նշվում:
Տիգրան Մեծ փողոցում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեց նույն այս հատվածում ամիսներ առաջ վարչապետի շինարարին արված դիտողությունը, թե հետիոտների համար անցումներ չեն կառուցել: Ժամանակավոր անցումներ չկառուցվեցին, ուղղակի, ամիսներ անց բոլորն արդեն ասֆալտապատ մայթերով են քայլում: Թեև այս մայթերն ու եզրաքարերը երկրորդ անգամ են կառուցել: Գյումրու փողոցաշինական աշխատանքների առաջին փուլի ավարտի ժամկետներ, որպես այդպիսին, չկան: Դրանք մինչև փետրվար էին նախատեսված, երկարացվեց մինչև հունիսի 30-ը: Հիմա էլ պաշտոնապես ու փաստաթղթերում ամրագրված ժամկետ չկա: Շինարարի խոստումները միայն բանավոր են ու ոչ վերջնական:
Փողոցաշինական առաջին փուլով 12 փողոցի ու 2 հրապարակի հիմնանորոգում է նախատեսված: Ու դեռ ընդամենը մեկ՝ Կոմիտաս փողոցում է գործն ավարտված: Երևանյան խճուղում ու «Կումայրի» պատմամշակութային միջուկի փողոցներում հիմնանորոգումն ավարտական փուլում է, մյուսներում ավարտին դեռ շատ կա: Ու եթե շինարարը ուշացնում է գործը, ուրեմն տույժ ու տուգանք կվճարի: Սա քաղաքապետարանի անժամկետ գործին տրվող միակ պատասխանն է: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը նշեց՝ թերացող շինարարների պատիժն ավելի խիստ պետք է լինի:
«Կատարված աշխատանքներ ունենք, որոնց կատարողականները չենք ստորագրել։ Եթե որևէ շինարար մտածում է, որ կարող է պետական բյուջեի գումարները փոշիացնել, մենք ընդամենը բարեկամաբար պիտի նրանց խնդրենք, որ այլևս նման մոլորություններ չունենան։ Դա ընդհուպ տանելու է տվյալ ընկերության լուծարման, որովհետև չեն վճարվելու։ Եթե ժամկետների խախտումների դեպքում տույժ ու տուգանք է կիրառվում, բացի դրանից՝ պիտի ավելի խիստ միջոցների դիմենք, ընդհուպ՝ սև ցուցակ»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը նշեց, թե Գյումրու փողոցաշինության ձգձգման օբյեկտիվ պատճառներ էլ կան, որոնք հաշվի առել են: Խոսքը, մասնավորապես, ստորգետնյա կոմունիկացիաների մասին է, որոնց խնդիրներն ի հայտ են գալիս միայն փողոցը փորելուց հետո: Գյումրիի փողոցաշինությունն ամենածավալունն է, բայց ճանապարհաշինական միակ ծրագիրը չէ Շիրակի մարզում: Համաշխարհային բանկի միջոցներով նորոգվում է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը, պետբյուջեի ֆինանսավորմամբ էլ առաջիկայում կմեկնարկեն Գյումրի-Ամասիա և Գյումրի-Աշոցք ճանապարհների առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքները:
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...