Գյումրու «Սասստեքս» ընկերության տնօրենը խուսափել է լրագրողներից, իսկ աշխատակիցներին հրահանգել է չխոսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

Գյումրու «Սասստեքս» ընկերության տնօրենը խուսափել է լրագրողներից, իսկ աշխատակիցներին հրահանգել է չխոսել

23:59 23.07.2019

Բողոքներից հետո հարկադիր պարապուրդում գտնվող «Սասստեքս» ընկերության աշխատակիցներին այսօր առավոտյան զանգահարել ու հրավիրել են գործարան՝ ասելով, որ ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին է ցանկություն հայտնել հանդիպել նրանց հետ։

Հիեշեցնենք, որ բողոքող 150 կարող բանվորուհիներից մոտ 45-ն այս ընթացքում համաձայնել է աշխատել գործավարձային հիմունքներով, իսկ մյուսները հրաժարվել են: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, լրագրողների մուտքը գործարանի տարածք արգելվեց:

Աշխատողների հետ հանդիպումը տևեց մոտ 3 ժամ, այդ ընթացքում աշխատակիցներից մի քանիսը բավականին լարված ու նյարդային վիճակում դուրս եկան գործարանից և հայտարարեցին, որ հրաժարվել են նույն պայմաններով աշխատել, մյուսները շտապողական քայլերով հեռացան։ Ոմանք էլ, այլընտրանք չունենալով, հարմարվել են առաջարկված աշխատանքային պայմաններին:

Ժողովից հետո շատերը լրագրողների հետ  զրույցից խուսափեցին, ներսում հրահանգել էին չշփվել լրատվամիջոցների հետ։ Նույն կերպ վարվեց  նաև «Սասստեքս» ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին, որը SHANTNEWS-ին ընդամենը փոխանցեց, որ իր աշխատակիցների հետ ինքն այլևս խնդիրներ չունի՝ հուլիս ամսվա համար կձևակերպեն վճարովի արձակուրդ, իսկ օգոստոս ամսվա համար՝ չվարձատրվող։

Իսկ աշխատակիցներից մի քանիսի խոսքերով՝ Գելեջին խոստացել է, որ սեպտեմբերի 1-ից աշխատակիցներին կվճարեն 27000 դրամ, որին կավելացնեն նաև գործավարձային աշխատանքի գումարը: Միևնույն ժամանակ, գործարանի սեփականատերն աշխատակիցներին սպառնացել է, որ եթե դրսում համարձակվեն մոտենալ ու խոսել լրագրողների հետ, ապա իր խոստումները չի կատարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP