TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

30 կգ նիհարելը «դժվարացրել էր» անձնագիր ստանալը. Բիչախչյանը՝ անձի նույնականացման գործընթացի մասին

15:35 17.07.2019

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է անձի նույնականացման գործընթացին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ասաց, որ երբ անձը գնում է անձնագիր ստանալու, տեղում անզեն աչքով նույնականացում է կատարվում՝ նախկին անձնագրի լուսանկարի և դիմած անձի դեմքի: «Եթե անգամ մի քանի տարի է անցած լինում, մեր աշխատակիցներն այնքան մասնագիտացած են, […]

̰
Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել. ՀՔԾ

15:25 17.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը չասաց, թե հատկապես ինչ գործի մասին է խոսքն ու ինչ կարգավիճակով է այդ […]

̰
Խելոք, շնորհքով երիտասարդ էր, կինն ու երեխաները նրա մոտ էին գնացել արձակուրդների. մանրամասներ ՌԴ-ում վթարից զոհված հայ ընտանիքի մասին

15:24 17.07.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ […]

̰
Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Արմեն Գրիգորյանին

15:18 17.07.2019

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով […]

̰
Սպասվում է մինչև +40 աստիճան շոգ

15:13 17.07.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը հանրապետության տարածքում: Ըստ այդմ՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]

̰ ̰
Ֆրոնտիկաշեն. 18 փողոցից բացի, գյուղում կա նաև Ֆրոնտիկի անվան արվեստի դպրոց

15:06 17.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ սա մարզի միակ համայնքն է, […]

̰
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթը չի վերացել

15:02 17.07.2019

«Քրեական ենթամշակույթը, իհարկե, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացած չէ»,- լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր այսպիսի արձանագրում արեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ասաց, որ այդ ենթամշակույթը նաև իրենց դիտարկումների ոլորտում է, քանի որ ազդում է մարդու իրավունքների վրա։ Թաթոյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը, իր տեղեկություններով, աշխատանքներ է տանում այդ ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ, բայց այդ աշխատանքներն […]

̰
ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս շահույթի էական աճ. Արտակ Մանուկյան

14:55 17.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում էներգահամակարգին առնչվող որոշ ցուցանիշներ է ներկայացրել: Ի՞նչ ունեինք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո. «Մաս 1-Էլեկտրաէներգիա-2018թ էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7.8 մլրդ Կվտ/ժ, այսինքն՝ 2017թ համեմատ արձանագրվել է աննշան աճ, ինչը, այլ հավասար պայմաններում, չէր կարող էական ազդեցություն ունենալ ՀԷՑ-ի ֆինանսական ցուցանիշների վրա: Միաժամանակ, ՀԷՑ-ի […]

̰
Հայերի 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները գնահատում է լավ. ուսումնասիրություն

14:48 17.07.2019

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա): 2019թ. հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում: Հայերի 92%-ը (12%-ով ավելի, […]

̰
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ստամբուլի կոնվենցիայի սահմանադրականության հարցը

14:35 17.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ծանոթ է Ստամբուլի կոնվենցիայի շուրջ Հայաստանում բարձրացած աղմուկին, կողմերի մտահոգություններին և անձամբ է հետևում դեպքերի ընթացքին։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Կոնվենցիան վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը, և այդ հարցում Հայաստանում իրականացվող աշխատանքները, ըստ Թաթոյանի, պատշաճ արդյունավետություն չեն ապահովում։ Բայց պաշտպանը ծանոթ է նաև այն պնդումներին, թե […]

̰
ՄԻՊ-ն իրավախորհրդատու չաթբոտ է ստեղծել ազատազրկվածների համար

14:30 17.07.2019

Ազատությունից զրկված անձանց իրավունքները խախտվում են նրանց պահման պայմանների խախտումների պատճառով։ Այս հարցերի լուծման համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչ միայն աշխատում է պետական կառույցների հետ, այլև ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է չաթբոտ։ Վիրտուալ իրավապաշտպանը պատասխանում է դիմողների հարցերին, ներկայացնում նրանց իրավունքները։ Ավտոմատացված համակարգի աշխատանքը հենց տեսախցիկների «աչքի առաջ» այսօր փորձարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման […]

̰
32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալման որոշում է կայացվել

14:20 17.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում քննության է տարվում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ: […]

̰
Բարեփոխումներ ճառագայթային բուժման ծառայությունում

13:57 17.07.2019

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. 1. Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: […]

̰
ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com

13:45 17.07.2019

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է՝ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում […]

̰
Փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության փորձագետներին

13:42 17.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ  նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։ Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության […]

̰
Մենք սխալ ենք անում. Էդմոն Մարուքյանի «լայվը» ԱՄՆ-ից

13:37 17.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապված Հայաստանում ծավալված քննարկումներին. «Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում […]

̰
Հայաստանի դեպքում այլ է իրավիճակը. Սերգեյ Լավրով

13:33 17.07.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի նախկին երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում: Լավրովի խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին: «Հայաստանի դեպքում իրավիճակն այլ […]

̰
ԱԺ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին

13:29 17.07.2019

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնից: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա […]

̰
Ես երեկ 2 ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ. պատգամավորը՝ Սևանի մասին

13:24 17.07.2019

«Սևանը հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ՝ մենք սովոր ենք: Միշտ էլ խմել ենք, միշտ էլ ձուկ ենք եփել, կերել: Էդ ջրով Արարատյան դաշտավայրը ջրվել է, և հիմա էդ մրգերը ժողովուրդն ուտում է, ոչ մի բան էլ չի լինում»,- այս […]

̰
«Բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ». Բարդուղ Գաբրիելյան

13:17 17.07.2019

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը վրդովված է, որ Սևանա լճում ստեղծված իրավիճակի մասին բոլորը կարծիքներ են հայտնում: Կարծում է, որ դա բացառապես մասնագետների իրավունքն է, մեղադրում է մյուս կողմերին՝ լինեն տնտեսվարողներ, թե «Սևան ազգային պարկ»-ի ներկայացուցիչներ: «Բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ, […]

̰
«Եթե մենք վստահելի տվյալներ չենք տալիս, ինչի՞ է նախարարությունն ամեն հարցով մեզ դիմում». Բարդուղ Գաբրիելյան

13:13 17.07.2019

Սևանա լճի ծաղկման պրոցեսը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:  Նա անդրադարձել է կապտականաչ ջրիմուռների առաջացման և նստեցման հետևանքներին: Ինչ վերաբերում է Սևանա լճում ձկնատեսակների քանակի ուսումնասիրություններին, ապա ինչպես հայտնի է, կառավարությունը կրճատել էր դրա համար […]

̰
ՀՀ ՊՆ-ում անդրադարձել են թիկունքային ապահովման խնդիրներին

13:05 17.07.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրի նիստերի դահլիճում «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով է անցկացվել: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Հակառակորդի փամփուշտը վնասել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի տանիքը

13:01 17.07.2019

Արենիի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 17- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։ Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։  

̰
ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են, ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու. Զոհրապ Եգանյան

12:52 17.07.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է, որ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում. «Հակառակորդը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ, մեր բանակն իր գործը գիտի, իսկ մյուսներիս լավագույն պատասխանն այդ գյուղերը զարգացնելը պետք է լինի: Օրինակ՝ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են ու ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու»:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

12:47 17.07.2019

Հուլիսի 16-17-ն  ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ 500 քմ, 5000 քմ, 5000 քմ, 5000 քմ, 400 քմ, 700 քմ, 3 հա, 2000 քմ, 5000 քմ, 300 քմ, 3000 քմ, 500 քմ, 500 քմ, 600 քմ, 500 քմ, 3000 քմ, 200 քմ խոտածածկ […]

̰
Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

12:28 17.07.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ  քաղաքացիներ,  պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա,  եվրոպական տարբեր երկրներ […]

̰
«Դլե յամանը»՝ ճապոնացի երիտասարդների կատարմամբ

12:21 17.07.2019

Ճապոնացի երաժիշտներ Կենտո Սուձուկին և Յասուտակա Տարումին նվագել են «Դլե յաման» -ը: Երաժիշտները տեսանյութը հրապարակել Facebook–ում։ Տեսանյութն արդեն ունի մոտ 15 հազար դիտում:

̰
Սուրեն Պապիկյանը և մի շարք պաշտոնյաներ կգործուղվեն Բելառուս

12:16 17.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը և  նախարարության ներկայացուցիչ Տիգրան Մելքոնյանը 2019 թվականի հուլիսի 8-10-ը կուղևորվեն Բելառուսի Հանրապետություն. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հեռահաղորդակցման նախարարի հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով […]

̰
Ստեփանավանի Չքնաղ գետում ձկները սատկում են

12:12 17.07.2019

Արդեն մի քանի օր է` Ստեփանավանով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Տեղացիները հայտնել են, որ ձկների սատկելու պատճառն Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում. «Գործարանն ամբողջական չի աշխատում, […]

̰
BACK_TO_TOP