14:07 08.07.2019
Աշխարհում դեռ չի ստեղծվել հակակարկտային այնպիսի միջոց, որ 100 տոկոս պաշտպանություն կապահովի։ Այն, ինչ անում է ԱԻ նախարարությունը, մեղմացնող միջոց է ընդամենը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հակակարկտային կայանները կարող են ցրել ցածր կարկտաբեր ամպերը, բայց կան նաև բարձր ամպեր, որոնց դեմ պայքարն անհնար է։ Սակայն հիմա […]
14:05 08.07.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: «Չեխիան լիովին ավարտել է «Հայաստան-Եվրամիություն» ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,- գրել է նա:
14:01 08.07.2019
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ երեխաներից մեկը 12 տարեկան տղա է, փոքր-ինչ ուշ բերեցին վթարից տուժած 16-ամյա աղջկա: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Հայկական մեքենայում թույլատրելի 5-ի փոխարեն եղել է 8 մարդ. 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր […]
13:58 08.07.2019
«ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, որովհետև հրդեհների աննախադեպ քանակություն է։ Տեսեք՝ անցյալ տարվա վրա մենք ունենք 1600-ով ավելի հրդեհ։ Սա կրկնակի ավելի է, քան եղել է անցյալ տարի էս ժամանակ»,- այս մասին այսօր ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա բացատրեց, որ շատ դեպքերում այդ հրդեհները կապված են մարդկային գործի հետ, ու դա նաև անփույթ վերաբերմունքի […]
13:55 08.07.2019
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։ Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն […]
13:34 08.07.2019
Հուլիսի 8-ին՝ ժամը 12:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: […]
13:23 08.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Հրանուշ Արզումանյանի վիճակը գնահատվում է որպես ծանր: «Էրեբունու» վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է տեղեկացրել Արզումանյանի առողջական վիճակի մասին: Նա հայտնել է, որ վթարից հետո հիվանդի վիճակը գնահատվել է որպես ծանր, ընդունվելիս նա հետազոտվել է, հայտնաբերվել են ծանր վնասվածքներ, դիմային գանգի ոսկորների կոտրվածքներ, թոքի սալջարդ և այլն: […]
13:21 08.07.2019
Երեկ Լոռու մարզի Քարինջ գյուղում ինքնասպան է եղել 35-ամյա տղամարդ: Տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել, ապա ընտանիքի անդամները գտել են նրա դին: Դեպքի մանրամասների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Լոռու մարզի Քարինջ համայնքի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդուն գտել են ծառից կախված. «Ըստ խոսակցությունների` նա 2-3 […]
12:44 08.07.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն […]
12:42 08.07.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն […]
12:24 08.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում: «Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,- գրել է Սուրենյանը:
12:20 08.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրելն է, որ Երասխի վթարից տուժածները շարունակում են բուժումը Հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ […]
12:14 08.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Հալիմահ Յակոբին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Ձեզ ենք ներկայացնում հանդիպման տեսանյութը:
12:06 08.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 143 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 40, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 20, թմրամիջոցի հայտնաբերման 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, սպանության սպառնալիքի 4, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության և ծեծի 3-ական, բնակարանային գողության, […]
11:35 08.07.2019
Հուլիսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 1 գյուրզա տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
11:27 08.07.2019
Արտակարգի իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Գորիում տեղի ունեցած ողբերգական վթարին. «Իմ տեղակալը և առողջապահության փոխնախարարը տեսել են հիվանդներին, նրանց վիճակը ծանր է: Երեքին հիմա կտեղափոխեն Հայաստան, իսկ մյուս երկուսին, որոնց վիճակը ծանր է, հնարավոր է, որ մեր սանիտարական ուղղաթիռով բերենք Հայաստան: Այստեղ սխալը գալիս է վարորդից»: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, […]
11:18 08.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ […]
11:13 08.07.2019
Արտակարգի իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ ասել, թե որն է եղել Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը. «Կա մոտավորապես այսպիսի վարկած, որ մեքենան դիմացից խփել է «ԳԱԶելին», ապա 06 մակնիշի մեքենան նաև հետևից է հարվածել, ինչից առաջացել է գազի արտահոսք և բռնկում: Շատ արագ է այրվել, փրկարարները, […]
10:59 08.07.2019
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք: Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։ Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն […]
10:37 08.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտերին, որոնց այսօր հանձնվել են ավարտական դիպլոմներ։ «Նրանք այսօր նոր՝ կարևոր շրջափուլ են սկսում, և բոլոր նման միջոցառումներին, որոնց մասնակցում եմ, խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում, որպեսզի էդ նոր փուլում արագ կողմնորոշվեն, գտնեն իրենց սիրելի աշխատանքը, աշխատավարը, որպեսզի ընթացքը […]
10:22 08.07.2019
ԱԻՆ շարահրապարակում ընթանում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը: Ակադեմիան գերազանց ավարտած շրջանավարտներին դիպլոմները հանձնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախատեսված էր հանդիսավոր միջոցառում, սակայն վերջին դեպքերի հետ կապված՝ միջոցառումը կսահմանափակվի դիպլոմների հանձնմամբ։
09:58 08.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 9 շենքը, 11:00-12:00 Շիրազի փ. 48, 50, 52 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 2, 4 շենքերը, Գայի պող. 8, 10 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
09:18 08.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ: Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:
08:13 08.07.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև հուլիսի 10-ը` 10:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էջմիածին քաղաքը, ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Արտիմետ գյուղը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, Պետական տնկարանը: Ընկերությունը […]
00:03 08.07.2019
«Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ լեգենդար զորահրամանատր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով ուխտագնացություն էր կազմակերպվել Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ: Չնայած Կոմանդոսի հոբելյանական տարեդարձի օրը մայիսի 22-ն է, բայց միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ այն նշվել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանի հայրենի գյուղում, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին, և այնտեղ ապրել են Կոմանդոսի պապերն ու ծնողները, իսկ ինքը ծնվել […]
00:01 08.07.2019
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները դադարեցված են: Աշխատանքները պետական ֆինանսավորմամբ մեկնարկել էին անցած տարի: Հիմքերի ամրացման համար փորման աշխատանքներ են տարվել, իսկ արդյունքում հայտնաբերվել է հնագիտական շերտ: 19-րդ դարի եկեղեցու տակ հայտնաբերվել են մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ, ինչն էլ աշխատանքների դադարեցման պատճառ է հանդիսացել: «Եկեղեցու մեջ բացվեց ավելի վաղ […]
23:25 07.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք: Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»:
22:31 07.07.2019
«Դա եղել է մեր պետականության ամենա-ամենացավալի սխալներից մեկը՝ մենք չկարողացանք 1990-1991 թվականներին իսկապես լեգիտիմ և գաղափարական հայացքներով հանդես եկող իշխանությունից ստանալ լուրջ էլիտա, առաջ տանող իշանություն: Շատ արագ դա դարձավ իշխանություն՝ իր համար», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ շատ դժվար է երկար դարեր պետականություն չունենալ, հետո ունենալ […]
21:50 07.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահեն Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն խոսակցություններին, որոնք վերաբերում են Սահմանադրության՝ այսպես ասած, կարված լինելուն, կամ, որ փոփոխություններն արվել են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարների ցանկություններից ելնելով։ «Ես կուզեի, որ չխոսեինք: Մենք միասին այդ փուլերով անցել ենք, բոլոր հարցականները մեր մեջ կան: Չի կարելի անընդհատ բացասական իմպուլսներ տալ հասարակությանը և ակնկալել դրական […]