TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը

16:11 02.07.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր դատարանին դիմեց միջնորդությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նա նաև ներկայացրեց Մանվել Գրիգորյանին հետազոտելու նպատակով հրավիրված բժշկական կոնսիլիումի արդյունքները, նշեց՝ ինչ հիվանդություններ են հայտնաբերվել նրա մոտ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հայաստանի հետ որևէ փակ թեմա չունենք․ Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

16:06 02.07.2019

Բելառուսի նախագահն այսօր ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու գոհունակությամբ խոսեց նրա մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ հեռուստացույցով է հետևել Սարգսյանի գործունեությանը, Մինսկ այցին և ուրախ է, որ Հայաստանի նախագահը պահել է Բելառուս այցելելու խոստումը։ «Ուշադիր հետևում էի մեր ՏՏ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը և հասկացա, որ Դուք ըմբռնում եք այն հարցերը, որ պետք են […]

̰
ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան 

16:00 02.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, […]

̰
Վերնիսաժի մոտ զինված միջադեպի քրգործով ևս երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

15:45 02.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի […]

̰
Մանվել Գրիգորյանն ազատության մեջ եղել է և չի խոչընդոտել քննությանը. Արսեն Մկրտչյան

15:12 02.07.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը դատարանում այսօր հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը սրվել է: Նա ընդգծեց՝  Գրիգորյանի կյանքի և չխոշտանգվելու իրավունքը պետք է պահպանված լինի: «Նա արդեն մի անգամ գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ, չի խոչընդոտել, չի խուսափել, դրսևորել է պատշաճ վարքագիծ: Երբ մեղադրանք են առաջադրել, որ կազմել էր […]

̰
Իմ պարտականությունն է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում երկրում. ՌԴ դեսպանը` Քոչարյանի հետ հանդիպման մասին

15:10 02.07.2019

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը: Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է,  ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»: Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել […]

̰
Սոցիալական ոլորտում կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

14:57 02.07.2019

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ. տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ […]

̰
Թբիլիսիում ակցիաների ժամանակ տուժած Դավիթ Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ

14:51 02.07.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, […]

̰
Սասուն Միքայելյանի արտահայտած մտքերն անպայման կքննարկենք. Արայիկ Հարությունյան

14:41 02.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է նախարարին, թե ինչպես է նա տեսնում Շիրակի պետհամալսարանում հասունացած խնդրի լուծումը: Նախարարը պատասխանել է, որ […]

̰
Սիմվոլիկ է, որ առաջին շրջանավարտները դիպլոմ են ստանում նոր Հայաստանում. Փաշինյան

14:32 02.07.2019

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ բուհն առաջին շրջանավարտներն է տալիս: ՀՀ վարչապետն ասել է, որ նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնել մտահորիզոնը: Փաշինյանը դարձյալ հիշեցրել է իր այն համոզման մասին, որ ՀՀ քաղաքացին պետք է առնվազն […]

̰
Արագածոտնի մարզում մեքենան կողաշրջվել է․ վարորդին և ընտանիքի 4 անդամներին տեղափոխել են հիվանդանոց

14:28 02.07.2019

Երեկ` հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ […]

̰
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

14:21 02.07.2019

Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 10 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց: Գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մեղադրող կողմը մի քանի օր առաջ միջնորդել էր դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը համալիր բժշկական փորձաքննություն կատարել, ուստի պետք է […]

̰
Հայաստանի գազի գնի հարցը կարող է լուծվել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում․ ԶԼՄ

14:15 02.07.2019

Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։ Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ […]

̰
Ծառահատումների համար նախատեսված տուգանքները կավելանան

14:00 02.07.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ավելացնել ծառահատումների համար նախատեսված տուգանքները, հանցանքը կրկնելու դեպքում՝ նախատեսել քրեական պատասխանատվության։ Անտառները փրկելու համար շրջական միջավայրի նախարարությունը վարչական և քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթ է մշակել, պատիժները խստացվելու են, իսկ որոշ դեպքեր քրեականացվելու են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի՞. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

13:54 02.07.2019

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննելու ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը 10 մլն դրամ գրավի դիմաց փոխելու մասին: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ […]

̰
Աննա Հակոբյանը Լիբանանում մասնակցում է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

13:33 02.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: «Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում […]

̰
Անօթևանության խնդրի լուծման թվերը՝ թյուրիմացության առիթ.Պարզաբանում Շիրակի մարզպետից

13:29 02.07.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում աղետի գոտու վերաբերյալ հնչեցրած թվերին: «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ […]

̰
Լևոն Երանոսյանի գործով Ալեն Սիմոնյանը և Արեն Մկրտչյանը ճանաչվել են տուժողներ

13:21 02.07.2019

Այսօր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում  կայացել է նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով հերթական դատական նիստը: Նախկին փոխոստիկանապետը դատին ներկա է, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։ Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նախկին փոխոստիկանապետը  մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 […]

̰
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

13:04 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ […]

̰
Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը

13:00 02.07.2019

Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի […]

̰
Լրագրողը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստանում Խաչատուրյան քույրերի հարազատից

12:38 02.07.2019

Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ, լրագրող Եվա Մերկաչևան ահազանգել է, որ սպառնալիքներ է ստանում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկից՝ Արսեն Խաչատուրյանից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Իրավապաշտպանը նշում է, որ երբեք չի հասկացել, թե ինչու հարազատները Խաչատուրյան քույրերին չեն պաշտպանել հոր կողմից բռնության ենթարկվելուց: Նա հայտարարել է, որ Խաչատուրյան քույրերի մասին եթերից հետո նրան […]

̰
Մանվել Գրիգորյանն անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ բերվեց դատարան

12:32 02.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մանվել Գրիգորյանը դատական այսօրվա նիստին բերվեց անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ 10 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը […]

̰
Կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը

12:24 02.07.2019

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանում ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանը որպես գրավիչ վայր լավագույնս ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հպարտությամբ է խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով հայեր են ցանկանում վերադառնալ հայրենիք. վերջին երկու տարվա ընթացքում այս թիվը կրկնապատկվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բուքմեյքերական կետի վրա զենքով հարձակման դեպքից մանրամասներ չկան

12:14 02.07.2019

Հունիսի 30-ի առավոտյան՝ մոտ 05։00-ի սահմաններում զինված անձը ավազակային հարձակում է գործել Երևանի կենտրոնում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա, սակայն վնասազերծվել է այնտեղ գտնվող քաղաքացու ձեռքով։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը հաղորդում է ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, կատարվում է քննություն: […]

̰
Էդվարդ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ

11:56 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ-ում աշխատում է 2009 թվականից, փետրվարից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ղեկավարն է։

̰
«Ագարակ» անցակետում ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձ է կանխվել

11:55 02.07.2019

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը: ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ: ՀՀ համապատասխան մարմիններն իրականացնում […]

̰
Երևանը կօգտագործի արևային էներգիան

11:45 02.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն՝ 50 շենք: «Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի […]

̰
Հասարակական մոնիթորինգի խմբի փլուզման մասին լուրն ապատեղեկատվություն է. Նաիրա Հարությունյան

11:43 02.07.2019

Քննչական կոմիտեի առաջարկով ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որի նպատակը զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումասիրելն է, շարունակում է իր բնականոն գործունեությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե խումբը փլուզման եզրին է: Հարությունյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն առավել քան շահագրգռված է […]

̰
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված քայլերը քննարկվել են Human rights watch կազմակերպության փոխտնօրենի հետ

11:41 02.07.2019

«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որոնք վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին:  Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս […]

̰
Ընտանեկան ավանդույթները շարունակվում են. Փաշինյանը թոնրագործների մասին պատմող տեսանյութ է տարածել

11:38 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության տեսանյութերից մեկը, որ պատմում է 50 տարուց ավելի թոնրագործությամբ զբաղվող Գեղամ Ղարիբյանի մասին: «Ընտանեկան ավանդույթները շարունակվում են. թոնրագործների գերդաստանը ապրում է աշխատելով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP