20:02 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:50 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ուղևորափոխադրող «Ավազառ բուս» ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները. «Մոսկվայում մեր կազմակերպչին ծանրոց են փոխանցել, եղել են տվյալներ հեռախոսի […]
19:42 24.06.2019
Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 27- ին 17-ամյա Մարիան, 18-ամյա Անգելինան ու 19-ամյա Կրիստինան սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենք հանդես են գալիս ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման և Խաչատուրյան քույրերի ազատության համար: Ներկաներից մի կին էլ […]
19:30 24.06.2019
«Վերջին 3-4 տարիների ընթացքում խնդիրները չեն լուծվում փողոցում»,- «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն այս մասին ասել է «Հեռանկար»-ի տաղավարում՝ անդրադառնալով ԶԼՄ-ների դեմ ներկայացվող դատական հայցերին ու դրանց աճին: Հիշեցնենք, որ, ըստ Դոյդոյանի, լրատվամիջոցներ կան, որոնց դեմ մինչև 6 հայց է դատարան ներկայացված: «Պետական մարմինները միշտ էլ դժգոհում են մամուլի աշխատանքից: Հիմա պատկերացրեք, որ այդ […]
19:15 24.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]
19:04 24.06.2019
Արդեն քննադատվում է Կադաստրի կոմիտեի այն նախաձեռնությունը, որով նոր մեթոդաբանությամբ գնահատվելու է անշարժ գույք, չնայած այդ մեթոդաբանությունը չի գործում, և հարկման դրույքաչափեր ձևակերպված չեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքերով՝ եթե մարդիկ նայեն, թե որ թանկարժեք տների հարկերն են ավելանալու, կհասկանան, թե […]
19:00 24.06.2019
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչպիսին է վիճակագրությունը ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի մասով: Արդյո՞ք կա աճ և կրկնվում է այն, ինչը 9-ը տարի առաջ է եղել. «Զրպարտության և վիրավորանքի գործերի աճը նորություն չէ: Նույնը տեղի է ունեցել 2010 թվականին, երբ ապաքրեականացվեցին իրավակարգավորումները: Այս օրվանից մինչև 2011 թվականի […]
18:48 24.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության և «Պահպանվող […]
18:45 24.06.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական […]
18:42 24.06.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: […]
18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: […]
18:38 24.06.2019
Ազգային ժողովում այսօր նորից քննարկվում են Հարկային օրենսգրքի խոշոր փոփոխությունները։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը այս առիթով հիշեցրեց, որ ներդրողները ներդրում անելիս նայում են տարածաշրջանի երկրներին ու համեմատում՝ որտեղ է ավելի ձեռնտու անել ներդրումը։ Պատգամավորը նախագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին հարցրեց՝ այս փոփոխություններից հետո ներդրողը Վրաստանի փոխարեն Հայաստանում ներդրում կանի՞։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ` բացատրեց, […]
18:33 24.06.2019
Սահմանադրական դատարանի մոտ այսօր հավաքվել էին ՎԵՏՕ նախաձեռնության անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում էին, որպեսզի Սահմանադրական դատարանի մոտ առավոտյան հավաքված ակցիայի մասնակիցները չխոչընդոտեն դատարանի աշխատանքները և ՍԴ աշխատակիցների տեղաշարժը: Հավաքին մասնակցում էր նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի հայտարարությամբ՝ ՎԵՏՕ-ն տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք է սկսում:
18:30 24.06.2019
«Եթե համեմատենք այն բովանդակությունը, որը հիմա մենք ունենք մեր լրատվական դաշտում, էլ չեմ խոսում սոցիալական ցանցերում առկա բովանդակության մասին, մենք ունենք որակի անկում, ունենք էթիկական լրագրության նահանջ, որը, ցավոք, պահանջված չէ ո´չ լսարանի կողմից, ո´չ լրագրողական հանրույթի»,- ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Նրա խոսքերով` քաղաքական գործիչները պարտավոր են հանգիստ լսել […]
18:22 24.06.2019
Օրեր առաջ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում մայրը 7-ամյա դստերը խեղդամահ էր արել: Դեմքի մանրամասների հետ կապված` SHANTNEWS.am-ը զրուցել է Հարթագյուղի հայմանքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս պատմեց, որ այդ կինը տարիներ առաջ է գյուղում ապրել և այս անգամ կարծես երեխային բերել էր գյուղի իրենց տուն սպանելու համար: «Ինքը մեր համայնքում չի բնակվել: Այդ կինը մեր գյուղից […]
17:44 24.06.2019
Հունիսի 19-ին` ժամը 00։50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]
17:43 24.06.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է օրինագիծ, որով առաջարկում է հարկային գաղտնիքների ցանկից հանել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք չունեն և որոնց բաց լինելը օգտակար է լինելու հետաքննողների, հետաքննող լրագրության տեսանկյունից։ Ըստ նախագծի, եթե այն ընդունվի, այլևս գաղտնիք չեն լինի․ հայտարարագրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը, […]
17:35 24.06.2019
Հունիսի 24-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը: Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից` շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: Նախարարի խոսքերով` ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, […]
17:26 24.06.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն անդրադարձել է լուրերին, թե Սարալանջի արագընթաց մայրուղու հարակից հատվածի կանաչապատման աշխատանքները չեն իրականացվում, թեև այլ խոստում է եղել. «Յուրաքանչյուր հիմնարար ծրագիր ունի իր կյանքի կոչման հաջորդական փուլերը: Ամենակարևորն այդ տարածքի քարտեզագրումն էր, գեոդեզիական հանրույթի պատվիրումը, որը մեզ տալիս է հստակ չափերը կոորդինատական համակարգերով: Արդյոք կա՞ն […]
17:16 24.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 […]
17:14 24.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին: Յոլյանը նշեց՝ կոռեկտությունից ելնելով ու ԱԺ ամբիոնի նկատմամբ իր ունեցած հարգանքը հաշվի առնելով՝ մանրամասն չի անդրադառնա պատգամավորի խոսքին: «Ելույթը պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե […]
17:11 24.06.2019
Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը, որին տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ […]
17:10 24.06.2019
Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել Երևանի կամ Մախաչկալայի ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը: «Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել […]
16:50 24.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք` Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն, վերջին տվյալների համաձայն, հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ իշխանության ներկայացուցչի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմի օգտին՝ ընտրողների 45.09 տոկոսը: «Այս քաղաքում մենք պետք է ընդունենք և հարգանքով վերաբերվենք հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Մենք […]
16:39 24.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն […]
16:36 24.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին գտնվում է Արցախում. «Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան, ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ […]
16:28 24.06.2019
Ավագանու այսօրվա արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես եկավ առաջարկով: «Մենք քննարկում ենք ցածր հարկայնությամբ շենքերը փոխարինել բարձր հարկայնությամբ, որը հնարավորություն կընձեռի կառուցապատողին եղած շենքի բնակիչներին վերաբնակեցնել և կատարել բիզնես գործառույթը։ Դա քաղաքապետի առաջարկությունն էր, որը հիմքեր ունի, սակայն, կարծում եմ, կա մի խնդիր, որը ակնառու է դարձնում, երբ քննարկումը գնում է […]
16:05 24.06.2019
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը: Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է սահմանել: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածով, այն է` խոշոր չափերի խարդախության համար: Ըստ քրեական գործի` նա խարդախությամբ 3 խոշոր հողատարածքներ է յուրացրել մի ընկերությունից և պատճառել 2 միլիարդ ռուբլու վնաս: Խուդոյանին սպառնում է մինչև 10 […]
16:00 24.06.2019
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը: «Իշխանության հարգելի ներկայացուցիչներ (այդ թվում նաև իմ լավ ընկերներ), քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, այդ թվում նաև հեգնանքով: Հ. Գ. Եթե չեք հավատում՝ հարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը Ձեզ մանրամասն կպատմի»: