TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ օրակարգում 22 հարց կա․ դրանց թվում է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ ընտրելու հարցը

11:50 18.06.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում է 3 առանձին հարց, որոնք վերաբերում են ընտրություններին ու բյուջեի կատարողականի քննարկմանը։ Հենց այսօր կքննարկվի Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։ Օրակարգում կլինեն նաև օրենքների նախագծեր, որոնց հատ առ հատ չանդրադարձավ ԱԺ նախագահը, երբ ներկայացնում էր […]

̰
Բագրատյանի մերժված նախագծերը չանցան ԱԺ օրակարգ․ փոխարենը կքննարկվի Միրզոյանի նախագիծը

11:48 18.06.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգի մեջ ընդգրկվելու ենթակա հարցերի մեջ, բացի պարտադիր ընդունվածներից, կային նաև այնպիսիները, որոնք բացասական եզրակացություն էին ստացել գլխադասային հանձնաժողովում։ Խոսքը ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանի հարցերի մասին է։ Այդ նախագծերը մերժվել էին պատշաճ կարգավորումներ չունենալու պատճառով։ Այսօր այդ նախագծերը ներկայացնելիս ինքը՝ Բագրատյանը, ասաց, որ կարիք չի տեսնում, որ պատգամավորները կողմ քվեարկեն իր նախագծերը […]

̰
Ստեղծված ենք իրար համար. Հենրիխ Մխիթարյանը երգում ու պարում է կնոջ հետ

11:46 18.06.2019

Երեկ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ամուսնական արարողությունը, որից հետո տեղի է ունեցել հարսանեկան երեկույթը: Մխիթարյանը ևս երկու տեսանյութ է հրապարակել, որտեղ իր կնոջ հետ պարում է հայտնի Felicita երգի հնչյունների ներքո, իսկ մյուս տեսանյութում Բեթթիի հետ երգում Volare երգը: «Ստեղծված ենք իրար համար»,- գրել է Հենրիխը:

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընկալվի և հաստատվի որպես համազգային վստահության ինստիտուտ. Արմեն Սարգսյան

11:42 18.06.2019

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ […]

̰
Ի՞նչ նոր ռազմավարություն ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամը

11:30 18.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Նիստի սկզբում նախ հարգել են ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը, ապա աղոթք  է հնչել:  Հետո սկսվել է բուն նիստի աշխատանքը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը միայն 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր: 1992 […]

̰
Ծառուկյանը հաստատում է՝ ՀՅԴ-ի հետ հանդիպում եղել է

11:10 18.06.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հաստատեց տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել ՀՅԴ-ին ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից։ «Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը։ Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, եթե ինչ-որ հարց կա քննարկելու, լսելու իրենց տեսակետը, ասելու մեր […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից

10:51 18.06.2019

Հունիսի 17-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) […]

̰
Ծանուցագիրը չպետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին․ Ծառուկյան

10:49 18.06.2019

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ Ծառուկյանը, ու զարմացավ այն հարցից, թե ինչու է պատռել ծանուցագիրը։ «Այսինքն, որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց Ծառուկյանը։ Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ […]

̰
Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի

10:44 18.06.2019

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%, և այդ երկիրը աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։ Ամբողջ 2018 թվականի ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել շտապօգնության մեքենան վնասած քաղաքացիներից մեկին

10:28 18.06.2019

Հունիսի 17-ին` ժամը 21:55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

10:19 18.06.2019

Հունիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

10:09 18.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ուժի մեջ թողնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալն այժմ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

̰
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը

09:37 18.06.2019

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Նիստի սկզբում նախ հարգել են ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը, ապա աղոթք է հնչել: Հետո սկսվել է բուն նիստի աշխատանքը: Հայաստանի համահայկական հիմնադրամը միայն 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր: 1992 թվականից սկսած հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է […]

̰
Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.800.000 դրամ և տանիքից ընկել Աղստև գետը

09:33 18.06.2019

Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23։59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, կատարել է […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:18 18.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 43/1, 44, […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն

09:11 18.06.2019

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրատիճան պաշտոնյաների հետ:  

̰
Գիշերային ստուգայցեր․ փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր

08:41 18.06.2019

Հուլիսի լույս 16-ի գիշերը Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցների հետ, մայրաքաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում գործող զվարճանքի և ժամանցի վայրերում ստուգայցեր են կատարել։ Փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշոցքը կդառնա դահուկավազքի և ձմեռային տուրիզմի կենտրոն

23:59 17.06.2019

Հանրապետության հյուսիսային 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում աշնանը կմեկնարկի զբոսաշրջության զարգացման կառավարության նոր  ծրագիրը։ 13 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի ֆինանսավորող կողմը Եվրամիոությունն է։ Այս մասին երեկ    լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և դահուկավազքի կենտրոն, որի շուրջ անհրաժեշտ ենթակառուցվածքներն են արդեն ստեղծվում։ Աշոցքի […]

̰
2007-ին կար լրագրողների մի աստղաբույլ, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ. Ն․Զոհրաբյան

23:56 17.06.2019

«2007 թ․-ին կար լրագրողների մի աստղաբույլ, լավագույն լրագրողների, որոնց մեջ ես համարում եմ Նիկոլին, ինձ, մենք կարողանում էինք քաղաքական պրոցեսներ ուղղորդել: Ես հասկացա մի բան, որ եթե ես,որպես լրագրող, իմ հոդվածներով կարող էի քաղաքական գործընթացներ ուղղորդել, մտածեցի, թե ինչու չլինեմ քաղաքականության մեջ»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» […]

̰
Կարեն Պետրոսյանը հերքել է իր՝ ՇՊՀ ռեկտոր դառնալու և մրցույթները միտումնավոր տապալելու լուրերը

23:50 17.06.2019

Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման  թեման եղել է ՇՊՀ -ի հավանական լուծարման կամ միավորման հարցը: Խնդիրը ակտուալ դարձավ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի  հայտարարությունից հետո: «Նախարարի արած հայտարարությունը ես մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև մարդն արել է հայտարարություն, իսկ ես շատ ուշադիր եմ կարդացել  յուրաքանչյուր բառն ու տառը: Էնտեղ […]

̰
Գագիկ Ծառուկյանը վաղը ԱԺ-ում կհայտարարի, թե ինչու չի ներկայանում ՀՔԾ. Ն․Զոհրաբյան

23:35 17.06.2019

«Ես չեմ կարող ասել ծանուցումը պատռել է, թե ոչ, քանի որ ես պարոն Ծառուկյանի հետ չեմ զրուցել: Ես կարծում եմ, որ վաղը պարոն Ծառուկյանը կգա Ազգային ժողով և անձամբ կասի, թե ինչու չի ցանկանում ներկայանալ Քննչական կոմիտե: ՀՀ որևէ օրենքով ողջամիտ կասկած ունենալը չի ենթադրում այսպիսի գործողություններ՝ ծանուցում և այլն»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, […]

̰
Երևանի աղբահանությունը կազմակերպող նոր հիմնարկի տնօրենի ԺՊ-ն պատասխանել է լրագրողների հարցերին

23:25 17.06.2019

Այսօր Երևանի ավագանին հաստատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը, լրագրողները հարցեր են ուղղել հիմնարրկի տնօրենի ԺՊ Արմեն Գրիգորյանին. «Հիմնարկի հաստիքացուցակը հաստատելը չի նշանակում, որ հիմնարկն ամբողջովին համալրվելու է, այսինքն՝ ըստ պահանջի է համալրվելու: Սպասում ենք, որ մեքենաները գան: Եթե մինչև էս ամսվա […]

̰
Մեր խմբակցությունում Տիգրան Ուրիխանյսնի հետ որևէ խնդիր չկա. Նաիրա Զոհրաբյան

23:17 17.06.2019

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Տիգրան Ուրիխանյանի հրաժարականին և նշել, որ չգիտի, թե նա մանդատը վայր է դնում, այլ միայն տեսել է, որ վերջինս ցանկանում է դադարեցնել աշխատանքային լիազորությունները. «Մեր խմբակցությունում Տիգրան Ուրիխանյսնի հետ որևէ խնդիր չկա, ամեն դեպքում […]

̰
Ինձ համար շոկային էր, երբ նա մոտեցավ ամբիոնին և հնչեցրեց առաջին բառերը. Ն․Զոհրաբյանը՝ տրանսգենդերի մասին

23:00 17.06.2019

«Անչափահասների շրջանում որևէ սեռական քարոզչություւն իրականացնելիս մենք պետք է լինենք շատ զգույշ, քանի որ այդ տարիքում ձևավորվում է նրանց հոգեկերտվածքը»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից առաջարկվող այն նախագծին, որ պետք է պատասխանատվության ենթարկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզողներին: Նաիրա Զոհրաբյանը նաև […]

̰
Մի եղբայր ունեմ, որն ընդհանրապես կապ չունի էս ամեն ինչի հետ. Երևանի քաղաքապետը՝ տարածված լուրերի մասին

22:49 17.06.2019

«Каждый судит в меру своей испорченности», – այսօր Երևանի ավագանիում արտահերթ նիստի ժամանակ ռուսական այս ասացվածքն է հիշել քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ պատահական չէ, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ են բերվում՝ աղբահանությունը կազմակերպելու նպատակով: «Հիմա «իսպորչնին» ո՞վ էր, պարո՛ն քաղաքապետ»,- անմիջապես արձագանքել է Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: […]

̰
Իմ իմիջային փոփոխությունն ընտրական լրացուցիչ քվեներ ստանալու միտումներ չի ունեցել. Ն․Զոհրաբյան

22:33 17.06.2019

«Իմ իմիջային փոփոխությունն ընտրական լրացուցիչ քվեներ ստանալու միտումներ չի ունեցել: Տևական ժամանակ իմ գործընկերները, Գևորգ Շադոյանը քննարկում էին իմիջային փոփոխությունը: Ինձ հետ Ուկրաինայից կամ այլ տեղերից մասնագետներ չեն աշխատել»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Այն հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կրկին կառաջադրվի քաղաքապետ, թե ոչ, […]

̰
Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել

22:28 17.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հենրիխ Մխիթարյանը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է:

̰
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի  անօրինական գովազդները

22:16 17.06.2019

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմից: «Ապամոնտաժվող գովազդային միջոցները տեղադրված էին Երևան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների վրա, որոնք օգտագործելու առումով առկա չէ իրավահաստատող որևէ փաստաթուղթ: Նման դեպքերն անթույլատրելի են, և Երևանի քաղաքապետարանը իր ողջ […]

̰
Երևանի ավագանու նիստի ժամանակ վիրավորանքներ  են հնչել

21:59 17.06.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու արտահերթ նիստի ժամանակ բանավեճ է ծագել՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները պահանջել են չանջատել իրեն խոսափողները և խոսելու հնարավորություն տալ: Բանն այն է, որ այդ շրջանում փոխադարձ մեղադրանքներ են հնչել: Երևանի քաղաքապետն ասել է, որ կատարված ու կատարվող աշխատանքը չի նկատվում, իսկ «Լույս» խմբակցության անդամները պնդել են, որ իրենց անհարկի […]

̰
Հարգարժան պարո՛ն Մուկուչյան, ալյո. Ն․ Զոհրաբյան

21:58 17.06.2019

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի ընտրությունների մասին. «Ժամանակն է, որ մենք հեղափոխական թրենդից դուրս գանք, քանի որ վերջին շրջանում կա տենդենց անընդհատ գրգռել հանրության մի հատվածի ստորին բնազդները: Հանրության մեջ կա մի հատված, որը անընդհատ ուզում է արյուն: Ես հակսանում եմ, որ մարդկանց […]

̰
BACK_TO_TOP