15:39 17.06.2019
Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ: Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկել են մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել […]
15:30 17.06.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս: Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Ա.-ը […]
15:25 17.06.2019
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ: Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ […]
15:20 17.06.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, […]
15:12 17.06.2019
«7 խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն է»,- այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը` հարցնելով, թե, ի վերջո, ի՞նչ փոփոխության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը: «2030-ին ավելացրել է 102 և կես միավոր: Հաստիքացուցակի ընդհանուր թիվն է 2132»,- հարցին պատասխանել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ […]
15:08 17.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել, թե ինչով է զբաղվել ընդմիջման ժամին: «Ընդմիջման ժամը օգտագործեցի «Առողջության ապահովագրության» առաջարկվող հայեցակարգի հետ ծանոթանալու համար, որ գրել են մեր լավագույն մասնագետները իրենց միջազգային գործընկերների հետ։ Այն շուտով կդրվի նաև հանրային քննարկման»,- գրել է նախարարը: Ըստ Թորոսյանի՝ կասկածից վեր է, որ ունենալու […]
15:00 17.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]
14:56 17.06.2019
«Նաիրի» ԲԿ-ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նրա խոսքով՝ Գրիգորյանի՝ բարդություններ առաջացնող հիմնական հիվանդությունը շաքարային դիաբետն է: «Դեռ պետք է դինամիկան հսկենք: Հիվանդությունը պահանջում է մշտական բուժում, սննդակարգի պահպանում, սթրեսների բացակայություն»,- ասաց Գնունին: Հարցին, թե դեռ որքան նա կմնա […]
14:51 17.06.2019
«Շատ վատ եմ ինձ զգում, բայց կան փաստաբաններ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն համակարգերի մեջ, կազմել են մաս, կատարել են «պոչտալյոնի» դեր, իրենք փաստաբանությամբ առհասարակ չեն էլ զբաղվել, բայց տարբերությունը դատավորի, դատախազի, քննիչի ու փաստաբան միջև այն է, որ փաստաբանը չի ստանում պետական աշխատավարձ: Եթե ապօրինի արարք է արել, իրեն բնականաբար պետք է քրեական պատասխանատվության […]
14:50 17.06.2019
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ: ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:
14:38 17.06.2019
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ հետևյալ օրակարգով. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3) «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու […]
14:35 17.06.2019
ՀՀ ԱԳՆ-ն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Ստավրոպոլի շրջանում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել են ՀՀ հինգ քաղաքացիներ, որոնցից չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների […]
14:34 17.06.2019
Երևանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում ասվել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եվա Թովմասյանին փոխարինելու է Ասքանազ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մի շարք հարցեր են. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի […]
14:32 17.06.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ 3 տեղի թեկնածությունն առաջարկելու իրավասությունը տալ վարչապետին, իսկ մյուս երեքը հատկացնել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Բագրատյանի պնդմամբ՝ սա կմեծացնի վստահությունը այդ կառույցի նկատմամբ, քանի որ եթե որոշ գործարարներ փորձեն իրենց համար «տանիք» ստեղծել ՏՄՊՊՀ-ում, ապա ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուները հակաքայլեր կանեն։ Այս […]
14:28 17.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հանդիպել է գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ. «Վերջապես անձամբ հանդիպեցի մեծն հայ, աշխարհահռչակ գիտնական, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ։ Պրոֆեսոր Դամադյանի հայտնագործած այդ «կախարդական պատուհանի» շնորհիվ աշխարհում միլիոնավոր կյանքեր են փրկվում»:
14:20 17.06.2019
Հունիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությանը մասնակցում են․ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում […]
14:10 17.06.2019
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից տևական ժամանակ բանակցություններ էին ընթանում Կոմիտասի շուկայի հարակից կրպակների վարձակալի հետ դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Բանակցությունների արդյունքում կրպակներն ապամոնտաժվում են տնտեսվարողի կողմից: Ինչպես հայտնում են վարչական շրջանի լրատվության բաժնից, գործընթացը կազմակերպվել է այնպես, որ տարածքում վաճառք իրականացնող որևէ քաղաքացի չտուժի: Նրանց տրվել է հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու շուկայում կամ հարակից […]
13:59 17.06.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից: Հիշեցնենք, որ Ստավրոպոլում բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա: Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, […]
13:51 17.06.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկի ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ այս տարվա բյուջեն բավական հավակնոտ է՝ 18,9 մլն դոլար, որը կենտրոնացած է Կառավարության համար գերակա բարեփոխումների վրա: «Մենք շատ լավ արձագանք ենք ստանում դոնորական հանրույթից, հաշվարկել ենք, որ գումարի մոտ 57 տոկոսը խոստացված է: Դա գերազանց արդյունք է»,- […]
13:45 17.06.2019
Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք` Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել: […]
13:40 17.06.2019
«Այդ համակարգի մասին գործ ունենալիս մենք պետք է մեր մտքում ունենանք` պետք է սկսել զրոյից: Հույս ունենալ, որ այդ համակարգը կառողջանա կամ մեկ տարի կարելի է տալ, որպեսզի այն առողջանա, հարմարվի նոր իրականությանը, թյուրիմացություն է: Դատավորների մոտ 100 տոկոսը հասկանում է, որ մեր իրականությունից դուրս է: Նրանք բոլորը` վերից վար, ներգրավված են եղել արդարադատության դեմ […]
13:30 17.06.2019
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր կողմից պատրաստված թաբուլե աղցանի լուսանկարը և հայտնել, որ այս անգամ փորձել է աղցանը պատրաստել այլ կերպ, քան իր սկեսուրն է պատրաստում. «Սկեսուրս բլղուրից միշտ պատրաստում է թաբուլե աղցան: Այդ աղցանը Հայաստանում մատուցում են գրեթե յուրաքանչյուր սրճարանում: Ընդ որում` բլղուրը Լաուրա Աշոտովնան չի եփում, […]
13:20 17.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր: Ողջունելով […]
13:19 17.06.2019
Ստավրոպոլում, 6 ավտոմեքենայի մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝ «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում միմյանց է բախվել 6 մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ։ Մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է նաև, որ պատահարի մասնակից է դարձել 32 մարդ: […]
13:14 17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը բարձրացրել է ֆրանսիայի դատարանների՝ Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու որոշումների մասին հարցը. «Տհաճ իրադարձություններ են կատարվում Հայաստանի սահմաններից դուրս. այն քաղաքները, որ կնքել էին ժամանակին Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հուշագրեր, պետք է հետ կանչեն կամ չեղարկեն դրանք, կարելի՞ է իմանալ` որո՞նք […]
13:10 17.06.2019
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է վարակիչ հիվանդություն ունեցող դատապարտյալների և նրանց այցելողների տեսակցությունը կազմակերպել այնպիսի տեղում, որ հիվանդությունը չտարածվի, իսկ դատապարտյալի՝ հիվանդ լինելու մասին նախապես հայտնել տեսակցողին։ Այս նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, որ իրենք խնդրահարույց են համարում հիվանդության մասին այցելուին հայտնելու դրույթը, քանի որ […]
13:06 17.06.2019
Հայաստան են ժամանել Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները: Այցի շրջանակներում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի և նրա տիկնոջ` տիկին Նունե Սարգսյանի հետ: Քննարկման թեման կանանց առողջության ու ողջ աշխարհում նրանց դերակատարության վերաբերյալ հարցերն են եղել: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում էր կամուրջներ կառուցելու համար: Շատ հետաքրքրիր էր, մոտ երկու ժամ մենք […]
13:02 17.06.2019
Վարչության որոշ անդամների ընտրվելը սպասելի է, որոշ անդամներինը՝ ոչ: Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես է մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությունը: «Իհարկե, որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին: Ինչ վերաբերում է իմ ինքնաբացարկին, ես կարծում եմ, որ պարոն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր […]
12:47 17.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Շուշան և Արփի Փաշինյանները տորթ պատրաստում: Մարիամ Փաշինյանը հարցնում է փոքրիկ Արփիին, թե ինչ է նա անում, ինչին նա պատասխանում է. «Ես Շուշանի խոհարարն եմ»: Այնուհետ Շուշան Փաշինյանը նշում է, որ իրենք թխվածք են պատրաստում: Տեսանյութը՝ […]
12:41 17.06.2019
Եվրամիությունը աջակցելու է Հայաստանում «Կինոյի մասին օրենք» ստեղծելու աշխատանքներին: Այս մասին այսօր խորհրդարանի դահլիճում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսքերով` Եվրամիությունը որոշել է աջակցել, քանի որ մշակույթը շատ հզոր գործիք է Հայաստանի համար և այն էականորեն կբարձրացնի Հայաստանի դերը աշխարհում: Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների վերաբերյալ խորհրդարանում ընթացող հանրային լսումներին մասնակցում են […]