Աշոցքը կդառնա դահուկավազքի և ձմեռային տուրիզմի կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Աշոցքը կդառնա դահուկավազքի և ձմեռային տուրիզմի կենտրոն

23:59 17.06.2019

Հանրապետության հյուսիսային 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում աշնանը կմեկնարկի զբոսաշրջության զարգացման կառավարության նոր  ծրագիրը։ 13 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի ֆինանսավորող կողմը Եվրամիոությունն է։ Այս մասին երեկ    լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և դահուկավազքի կենտրոն, որի շուրջ անհրաժեշտ ենթակառուցվածքներն են արդեն ստեղծվում։ Աշոցքի դահուկային կենտրոնի հարակից տարածքում հիմնվել է Հայաստանում առաջին Եվրոպական պուրակը:Դահուկավազքի կենտրոնն Աշոցքում բացվեց հունվարին։ Բնական թեքություններով այս տարածքում առաջին անգամ անցկացվեց նաև դահուկավազքի առաջնություն։ Դահուկորդների և այս տարածքում մարզվողների համար կառուցվեց նաև կեցավայր: Կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանում մարզաձևը զարգացնելու կարևոր ենթակառուցվածք։ «Մենք ունենք մոտ 15 հոգու համար նախատեսված կեցության վայր, մենք ունենք նաև սննդի հնարավորություն սկզբի համար լրիվ բավարար է, իհարկե, պետք է մտածել զարգացնելու, մեծացնելու թե՛ աշխարհագրությունը, թե՛ ենթակառուցվածքները և թե՛ միջազգային ասպարեզ դուրս գալը»,- ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:«Մենք շարունակում ենք աջակցել Աշոցքին, որպեսզի այն վերածվի մարզական տուրիզմի կենտրոնի, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան   տարածաշրջան: Մասնավորապես՝ դահուկավազքի կենտրոնը, ձյունմաքրող մեքենան, դահուկուղին, մեր փոքրիկ լուման են Աշոցքում»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:Երկարատև ու ցրտաշունչ ձմեռներով հայտնի Աշոցքում տարվա կեսից ավելին ձյունապատ է, ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև  երկու մետրի: Այն, ինչ բնությունը տվել է այս տարածաշրջանին, կարող է ծառայել համայնքի զարգացմանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան շուտով կբացի դահուկային սպորտի ակադեմիա: «Մենք ծրագիր ունենք՝ Հայաստանում ստեղծել դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա: Ակադեմիան ոչ ֆորմալ կրթություն է տալու, այսինքն՝ երկու ուղղություն է ունենալու․ մարզիչների, հրահանգիչների պատրաստում, ինչպես նաև տաղանդավոր ապագա մեր օլիմպիական դահուկորդների մարզում և մրցումների մասնակցություն: Նմանատիպ ակադեմիա Հայաստանում չկա»,- առաջիկա ծրագրերի մասին է խոսել Գագիկ Սարգսյանը։Տուրիզմի ակադեմիայի ստեղծումից առաջ դահուկավազքի կենտրոնի հարակից տարածքն է բարեկարգվում: Այն ևս Եվրամիության  ներդրումային ծրագրերից է: Բարեկարգումն էլ սկսվեց ծառատունկով: Մարզական համալիրի վերածվող տարածքում հիմնվեց Եվրոպական  պուրակ։ Տարվա կեսը ձմռան շնչով ապրող Աշոցքում քամիներն էլ են ուժեղ: Ամռան ամիսներին էլ Հայաստանի հյուսիսում քամիներն են շատ: Բնակլիմայական այս առանձնահատկությունն էլ  հաշվի առնելով՝ պուրակը կլինիկեչիներով ու արոսենիներով հարուստ: Տնկարաններում ու փակ պայմաններում աճեցված 4-5 տարեկան տնկիները Աշոցք էին տեղափոխվել  թաղարներով:Ծառատունկին մասնակցեցին նաև Աշոցքի բնակիչները: Այս համայնքում ծառապատ տարածքներ գրեթե չկան: Եվ պուրակը կարող է դառնալ  հանգիստը կազմակերպելու լավագույն վայր բոլորի համար: Ծառատեսակները մի քանի տարվա ընթացքում կունենան 4-5 մետր բարձրություն, իրարից մոտ 4 մետր հեռավորության տնկված շիվերը առանձնահատուկ խնամք չեն պահանջում, տարածքը խոնավ է, բնական պայմանները սկզբնական շրջանում ապահովում են ծառի վեգետացիան: Տարածաշրջանում տուրիզմի աշխուժացման այցեքարտեր կարող են դառնալ մաքուր օդը, ալպիական մարգագետինները, յուրահատուկ  դեղաբույսերն ու խստաշունչ ձմեռը։ Հենց այս ամենը տեսնելու և վայելելու համար էլ էկոտուրիզմի սիրահարները ենթակառուցվածքներ լինելու  դեպքում կնախընտրեն հանգիստը վայելել Հայաստանի հյուսիսային բնակավայր Աշոցքում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

09:25 12.08.2025

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

Իրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

09:21 12.08.2025

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

09:20 12.08.2025

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...

BACK_TO_TOP