13:51 17.06.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկի ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ այս տարվա բյուջեն բավական հավակնոտ է՝ 18,9 մլն դոլար, որը կենտրոնացած է Կառավարության համար գերակա բարեփոխումների վրա:
«Մենք շատ լավ արձագանք ենք ստանում դոնորական հանրույթից, հաշվարկել ենք, որ գումարի մոտ 57 տոկոսը խոստացված է: Դա գերազանց արդյունք է»,- ասաց նա:
Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր լուրջ օժանդակություն են ցուցաբերում մեր երկրին, ընդգծեց՝ սա բարեփոխումների գործիք է, և դրանք մեր բարեփոխումներն են, որոնք Հայաստանին են պետք:
«Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, որ հենց այսպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, որ ամուր կանգնած է մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական արժեքների վրա: Մենք լավագույն նախապայմաններն ունենք, որ գործողությունների այս ծրագիրը լավագույնս ծառայեցնենք երկրի կարիքներին»,- ասաց նախարարը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևորագույն բարեփոխման ոլորտ է դատական համակարգը, դատական անկախ համակարգի կայացումը:
«Ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, քանի որ նա վերցրեց հեռախոսը, զանգեց վարչապետին և ասաց՝ մենք ձեր կողքին ենք, մենք ուզում ենք օգնել, հենց այդպիսին է ԵԽ մեր անդամակցության իմաստը: Մեկ շաբաթում եկան բարձրագույն մակարդակի փորձագետներ, ովքեր սկսեցին աշխատել բարեփոխումների և բովանդակության վրա, և ֆինանսավորման ուղղությամբ»,- նշեց Մնացականյանը:
ԱԳ նախարարը շեշտեց՝ անկախ, անկողմնակալ դատական համակարգը լիարժեք կդարձնի ողջ հեղափոխության փիլիսոփայությունը: ԵԽ-ն, նախարարի գնահատմամբ, ազգերի ընտանիք է, որ միասին են կանգնած միասնական արժեքների շուրջ:
«Մենք տեսել ենք մեր անդամության օգուտները՝ լավ և վատ օրերին, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մեր արժեքները լուրջ մարտահրավերների են բախվում: Միասին աշխատել՝ հանուն ԵԽ-ի, դա ուժեղ լինելու մեր հավաքատեղին է, հավաքակետը»,- ասաց նա:
18:22 19.06.2025
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր18:18 19.06.2025
«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...