21:14 05.06.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն […]
20:46 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր “Արամ Խաչատրյան” համերգասրահում ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հաղորդվում է, որ համերգը կազմակերպվել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության և DoSomething կազմակերպության (Ավստրալիա) կողմից:
19:49 05.06.2019
Աբովյանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ է մեկնարկել: Քայլերթը մեկնարկել է` որպես աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի։ Աբովյանում հունիսի 9-ին նախատեսված քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել 5 թեկնածու։
19:37 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ ամբաստանյալ Մանուկյանն անսպասելի բորբոքվեց, երբ հարցաքննվում էր վկա ոստիկան Հենրիկ Մուշեղյանը: Նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 30-ին հերթապահում էին ՊՊԾ գնդի մոտ: Բուռնազյան փողոցից ուղևորվեցին դեպի Խորենացի, իրենց հետևից ընթանում էր ոստիկանական այլ խումբ «Հոնդա» մակնիշի մեքենայով, որում գտնվում էր […]
19:30 05.06.2019
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են: Շիրազ, Ջիվանի, Վարպետաց և դրանց հարակից մյուս փողոցներում հիմնանորոգման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, հավանաբար չի խախտվի, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է: «Կումայրի» արգելոցի տարածքի փողոցների շինարարությունն անցած տարվանից ընդհատումներով էր կատարվում, պատճառը ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղաբաշխման մասին հստակ սխեմաների բացակայությունն է: Շիրազի փողոցը երեկվանից ասֆալտապատում են, ասֆալտի ներքին […]
19:22 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու […]
19:20 05.06.2019
Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկե շղթան` խաչով, ու փախել: Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին հարակից շենքերի […]
19:17 05.06.2019
Մոսկվայում կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը: «Մոսկվա-Բաքու» ադրբեջանական հրատարակչության լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանի ԱԳՆ-ում տեսնում են հնարավորություն, որ հայկական և ադրբեջանական կողմերը կհասնեն համաձայնության անցած շաբաթ երկու երկրների զինված ուժերի շարքերում տեղի ունեցած կորուստների ֆոնին: Ի պատասխան` Զախարովան նշել է. «Մենք ամեն ինչ […]
19:05 05.06.2019
Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են […]
19:00 05.06.2019
Ֆրանսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության դասերի մասին, ասում է, որ առաջին հանրապետության հռչակման թվականը՝ մայիս 28-ը, զուտ թվական չէ, այլ մեր ժողովրդի ճակատագրի կերտման օր: Նա SHANTNEWS.am-ին պատմում է, թե ինչ պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ անկախություն հռչակել և պահել՝ ժողովուրդների պատմության մեջ դա համարելով «աննախադեպ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:49 05.06.2019
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի […]
18:42 05.06.2019
Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ստորև ներկայացնենք հարցազրույցից հատված. – Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ […]
18:40 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան […]
18:35 05.06.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: ՄԱԿ-ի ասամբլեայի նիստին […]
18:30 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքերով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել: Գևորգ Աֆրիկյանը […]
18:15 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի […]
18:04 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են: «Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունիսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»: Նրա խոսքերով` անտառներում առաջացող հրդեհների հետ կապված […]
17:58 05.06.2019
«Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +38․․․+39 աստիճանի, որը համարվում է հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակի համար ամենաբարձր ջերմաստիճանը մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
17:56 05.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանի ծեծի պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու՝ մի խումբ քաղաքացիների՝ հիմնականում ՀՅԴ անդամների նախաձեռնությանն է այսօր անդրադարձել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ այդ ակցիան կուսակցության հետ որևէ կապ չունի, ինքնաբուխ է եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն անհասցե են և ուղղված չեն դաշնակցությանը: Ինչ վերաբերում է հանրության շրջանում […]
17:41 05.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի […]
17:36 05.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համաձայնություն է տվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի էսքիզային նախագծին: Կարևորելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ այս նախաձեռնությունը՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ «Շիրակ»-ը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: Այս ծրագրով օդանավակայանի մասնաշենքի ժամանման սրահը կընդլայնվի: Ուղևորահոսքի ավելացման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հատված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» […]
17:26 05.06.2019
ԿԲ-ն պարզաբանում է տարածել Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ: Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր […]
17:24 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքն անցումային արդարադատության մասին. «Էս ճանապարհը, որով գնում են, հավանաբար օգուտ կտա»: Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվելուն. «Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ»: Ցոլակյանից նաև փորձեցին ճշտել` արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց որպես առանձին նախարարություն՝ որպես շնորհակալություն մատուցած […]
17:16 05.06.2019
Եկող տարվանից Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը ևս մի նոր թիմ կմասնակցի: Հայկական ակումբների շարքը կհամալրի Աշտարակի «Արագած»-ը: Թիմի գլխավոր մարզիչը կլինի Վարազդատ Ավետիսյանը: Ակումբի մասին մանրամասն տեղեկություններ, ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացվի առաջիկայում: Ակումբը ներկայացրել է իր տարբերանշանը:
17:10 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արարատյան դաշտի ջրային ավազանի պաշարը վերականգնելու համար: «Խնայվել է լրացուցիչ 700 լիտր/վայրկյան ջուր: Որևէ նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար չի տրվել»,- այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով Արարատյան դաշտի […]
17:07 05.06.2019
Երեկ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևանում 55-ամյա տղամարդը փակի տակ է պահել 20-ամյա աղջկան, արգելել է իր տնից դուրս գալ։ Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին փոխանցել են, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում փակի տակ պահվող մի աղջկա ազատել են հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները։ Շենքի բնակիչները հայտնել են, որ 55-ամյա տղամարդն այդ տանը միայնակ […]
17:06 05.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոմեքենայում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, անհայտ անձը երթուղայինում քաղաքացու պայուսակի միջից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ՀՀ […]
17:02 05.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցում հարցրել են ոստիկանապետի վերաբերմունքն առ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա կասկածվում է մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորյալ սպանելու մեջ: «Նախաքննությամբ դեռ կպարզի, և եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պիտի […]
16:56 05.06.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել 10 մլն դրամով տուգանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար: Հանձնաժողովի նիստում հայտարարվել է, որ 2019թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով իրականացվել է […]