12:34 06.06.2019
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Օսիպյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: «Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ, որ […]
12:32 06.06.2019
2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:31 06.06.2019
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ պետական աջակցությունը չպետք է գերազանցի 500 մլն դրամը, սակայն կոնկրետ աջակցության մասին կկարողանան խոսել ավելի ուշ, երբ հայտնի դառնան վնասի չափերը:
12:24 06.06.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 5-ին` ժամը 18.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտային հարակից Թ.Կրպեյանի անվան այգում իր վրա հարձակվել, ծեծել և պոկել են պարանոցի շղթան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը գլխով հարվածել է տղամարդու դեմքին՝ հոնքի շրջանում պատճառելով վնասվածք, պոկել է պարանոցի ոսկյա […]
12:20 06.06.2019
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ […]
12:20 06.06.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր և թարգմանիչ Սամվել Մկրտչյանի լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Տարիներ առաջ այս օրը Սամը ավարտեց Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունն ու ասաց, որ իր կյանքի ամենակարևոր գործը հասցրեց անել»: Հիշեցնենք, որ թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ Սամվել Մկրտչյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին, 55 […]
12:14 06.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,– ասվում է նախագահի ուղերձում։ Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա […]
12:11 06.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Անհրաժեշտություն է առաջացել, և Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- նշեց նա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ՝ վիրաբուժական գծով տնօրենի […]
12:08 06.06.2019
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք կայացած միջազգային մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.50 մետր արդյունք զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հաջորդ Աղասյանը կմասնակցի մի շարք մրցաշարերի, այդ թվում նաև Հայաստանի առաջնությանը:
12:02 06.06.2019
ՀՀ և ԵՄ միջև այսօր արդեն գործում է վիզաների դյուրացման, դրան զուգահեռ՝ ռեադմիսիայի պայմանագիր: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դրանք ստորագրվել են 2013 թ., միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները: «Մենք ԵՄ հետ ունենք ծավալուն օրակարգ, միջկառավարական մակարդակով բազմաթիվ ծրագրեր են […]
11:56 06.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում […]
11:40 06.06.2019
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, թե ինչպես դիմակայել ամռան շոգին: Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն […]
11:28 06.06.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, […]
11:10 06.06.2019
Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Ամեն տարի աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները […]
10:54 06.06.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության համար որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա գործունեության և փորձերի ընթացքում այդ ուժերը վերջնականապես հասկացան, որ անդառնալիորեն […]
10:46 06.06.2019
Խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը խոսեց բյուջետային աջակցության դրամաշնորհներից կամ վարկերից, մեկնաբանեց՝ ինչ է դա: «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության […]
10:35 06.06.2019
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Սոնա Հովհաննիսյանին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հովհաննիսյանը մինչև հիմա ռեկտորի պաշտոնակատար էր, ու նրա պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ են եղել։ Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունները սկսել են, բայց դեռ չեն ավարտել, ունեն կառավարության աջակցության կարիքը, քանի որ նորոգման հարցեր կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն […]
10:31 06.06.2019
«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու […]
10:13 06.06.2019
Խորհրդարանում այսօր շարունակվելու են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Այսօր օրակարգում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ԵՏՄ և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին ուղղված բյուջետային հատկացումների հաշվետվությունը:
10:06 06.06.2019
Հունիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 բազմագույն, 1 սահնօձ, 3 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
09:52 06.06.2019
Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, […]
09:47 06.06.2019
«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
09:24 06.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Չարենց թաղ․ 9, 10, 11, 12, 13, 14, 15 շենքերը, Դուրյան թաղ. 30 շենքը, Սայաթ-Նովա թաղ․ 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4, 5 շենքերը և հարակից սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, […]
09:11 06.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի վթարի հետևանքների վերացմամբ պայմանավորված, հունիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, Տաթևեր ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի քարի […]
08:56 06.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի […]
08:29 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի […]
00:38 06.06.2019
Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տարածված խոզի աֆրիկյան ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում է գրանցվել: Դեռ մարտ ամսից գյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում սատկած խոզեր են գցած, սակայն հարցին՝ ումն են և ինչից են սատկել, ոչ մի պատասխան չեն ստացել: […]
00:06 06.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց […]
22:07 05.06.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: «Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում: Վարույթը հարուցվել […]
21:31 05.06.2019
Աղիքային վարակների սեզոնն արդեն իսկ սկսվել է, սակայն հետևելով որոշակի կանոնների՝ հնարավոր է խուսափել դրանցից: Թեմայի շուրջ SHANTENWS.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: Աղիքային վարակները արձանագրվում են ողջ տարվա ընթացքում, սակայն դրանց բնորոշ է պարբերական ակտիվացում: Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղիքային վարակների ակտիվացումը կարելի […]