16:50 05.06.2019
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է սիգի որսը թույլատրելու նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ նախարարը, մեր հարցին ի պատասխան, դեռ մայիսի 10-ին ասել է, որ նման ծրագիր կա: Ըստ Գրիգորյանի` խոսքը 150 տոննա տրամադրելու մասին է: Ըստ պաշտոնական տվյալների՝ լճում սիգի արդյունագործական պաշարը 740 տոննա է, իսկ ընդհանուր պաշարը […]
16:48 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվել են, թե որքանո՞վ է նախարարությունը տեղեկացված այն մասին, որ արգելված ձկնատեսակը՝ սիգը, մեծ քանակությամբ որսալուց զատ, նաև պահածոյացրել են ու արտահանել։ «Այդ տեղեկատվությունը մենք ուղարկել ենք նաև ՊԵԿ, որպեսզի ծավալների մասին տեղեկություն տրամադրվի: Թե որտեղի՞ց է ձեռք բերվել այդ սիգը, օրինակա՞ն է, թե՞ […]
16:45 05.06.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի ձեռքբերումները: Նա ընդգծեց՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու երևույթը վերացել է: Օսիպյանը տեղեկացրեց՝ ոստիկանությունում տարվում է սկզբունքային պայքար նաև ներքին կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորման բացառման ուղղությամբ, և պետք է փաստել, որ ներկայում ոստիկանությունում չկա համակարգված որևէ կոռուպցիոն մեխանիզմ, իսկ հայտնաբերված հատուկենտ դեպքերը ստանում […]
16:40 05.06.2019
Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները: Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը և նախապատրաստումը» թեմայով:
16:32 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել […]
16:12 05.06.2019
«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ է, ազնիվ գեներալ է։ Եվ նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»,- այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ […]
16:10 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ կարող է ասել Ամուլսարի գործի մասով: «Քրեական գործը, որը հարուցվել էր ԲՆ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բնապահպանական տեղեկատվության շրջանակներում, այդ քրեական գործի շրջանակներում վարձվել են և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպություններ, և՛ փորձագետներ, որոնք պետք է տան եզրակացություն: Մայիսի վերջին «ԷԼԱՐԴ» […]
16:06 05.06.2019
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերջին ամիսների աշխատանքի մասին է խոսել կոմիտեի ղեկավարը: Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է հատկապես արխիվների համակարգմանը, կառուցվածքային փոփոխություններին: Նա ասել է, որ նախատեսում են կադաստրի բոլոր ծառայությունները դարձնել առցանց: Սարհատ Պետրոսյանի խոսքերով` կարևոր բարեփոխում է լինելու հասցեների միասնական ռեգիստրի ներդրումը, որը դրական ազդեցություն կունենա հանրային կառավարման ոլորտում: Մանրամասները` տեսանյութում:
16:00 05.06.2019
Հայկական արտադրության հագուստները սկսել են վաճառվել Եվրոպայում և ԱՄՆ-ում: «Արտադրված է Հայաստանում» պիտակով բաճկոններ «հայտնաբերվել» են Մոնակոյի էլիտար խանութներից մեկում: Հայկական արտադրության բաճկոնների լուսանկարները ֆեյսբուքյան օգտատեր Վրույր Փենեսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Շատ հաճելի է տեսնել «Made in Armenia» գրությունը Մոնակոյի էլիտար խանութներում»,- լուսանկարին կից գրել է օգտատերը: https://www.facebook.com/vruyr.penesyan/posts/2277666035605691 Այլ օգտատերեր լուսանկարի մեկնաբանություններում գրել […]
15:58 05.06.2019
«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, […]
15:57 05.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]
15:54 05.06.2019
Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջությամբ լցվել է: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն: Մարմարիկի ջրամբարը, որը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքից 0.5 կմ հեռավորության վրա, Մարմարիկ գետի հունում, ունի 55 մ բարձրությամբ պատվար, 24 միլիոն խ/մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խ/մ օգտակար ծավալ: Այն վերականգնվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող […]
15:52 05.06.2019
«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է սպանության բոլոր դեպքերը […]
15:50 05.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երեք անձ ձերբակալվել է։ Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է […]
15:50 05.06.2019
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ […]
15:44 05.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ուղղությամբ: «Նախորդ տարի չեն մաքրվել, քանի որ մեր կառույցների կողմից իրականացվեցին որոշակի վերլուծություններ և որոշակի տվյալներ հավաքագրվեցին, որ կան համընկնումներ նախկինում կատարված աշխատանքների, տարածքների հետ կապված և այն աշխատանքների մասով, որոնք նախատեսվում էր […]
15:29 05.06.2019
Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ Կապանից, որտեղ անձրևից հետո բնակելի թաղամասերում, շենքերի բակերում թթվային գետակներ են հոսել: Հայտնի է նաև, որ Կապանի միջով հոսող Ողջի գետն էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։ Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԲՃ-ի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ սա նորություն չէ, և միշտ էլ այդպես է […]
15:16 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանի իշխանի բազմացման ծրագրերից մեկի մասով մտահոգություն ունեն, քանի որ կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն: Խոսքը ցանցավանդակների ծրագրի մասին է: «Մեր մոնիթորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից: Մենք այս պահին հետազոտություններ անում ենք, […]
15:01 05.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: Նա նշեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:
15:00 05.06.2019
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ֆինանսական միջոցները բավարարում են մինիմալ պահանջները կատարելու համար, բայց ցանկալի կլիներ ավելի շատ գումար ունենալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ, իսկ դրանից բացի, օրինակ, հիմա շատանում են պետական կայքերն ու դրանցում առկա […]
14:55 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել […]
14:51 05.06.2019
«Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մեկ նպատակով՝ պարզելու համար` արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ կերպով պատրաստ են եղել այդ զարգացումներին, և երաշխիքներ ստեղծել, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»,- հունիսի 5-ին, անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հստակեցրել է, որ հանձնաժողովի նպատակը որևէ մեկին պատժելը չէ, թեպետ եթե հընթացս […]
14:48 05.06.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի […]
14:39 05.06.2019
Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո 150 հազար մարդ օգտվել է կառավարության նախաձեռնած և բանկերի օգնությամբ իրականացված փոփոխություններից, որոնց արդյունքում մաքրվել են վատ վարկային պատմություններ, տույժեր և այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Մոտ 21 հազար մարդ ազատվել է բանկերում կուտակված տույժերից ու տուգանքներից, Մոտ 126 հազար մարդ, որ ուներ մինչև 50 […]
14:31 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի […]
14:28 05.06.2019
Մինչ դատական համակարգի բարեփոխումների իրականացումը, այսօր ընթացող բոլոր աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ: Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել կարևորությունը, որ փաստաբանների գործունեությանը համահունչ պետք ա բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն: Ներգրավված պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության արտահայտություն, պետք է […]
14:27 05.06.2019
ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուքում ներգրավված ևս 2 կասկածյալի, գրում է Meduza-ն: Հիշեցնենք, որ կռվի ընթացքում սպանվել է ՌԴ հատուկջոկատային վետերան Նիկիտա Բելյանկինը: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մահացու վիրավորում է հասցրել Բելյանկինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գործի բոլոր ֆիգուրանտներին: Այս գործով արդեն բերման […]
14:20 05.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը, շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Հարցաքննվել է Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և մինչև հիմա աշխատում է ոստիկանությունում: Վկան պատմեց, որ դեպքի օրը կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ […]
14:13 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել է այն ուժերի մասին, որոնք, ըստ վարչապետի, փորձում են դավադրության միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել: Վարչապետը նշել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ «Դա աննախադեպ երևույթ է եղել, և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի […]
14:03 05.06.2019
«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների […]