17:52 06.06.2019
«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 6-ին, ակցիա է անցկացրել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց՝ հաջակցություն Արցախին և Արցախի ժողովրդին: Կազմակերպության հիմնադիրները նշում են, որ Հայաստանում այսօր որոշ մարդիկ բաժանարար քաղաքականություն են իրականացնում՝ փորձելով սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև՝ տարանջատելով հայաստանցուն ու արցախցուն, իսկ իրենք կոչ են անում զերծ մնալ նման քաղաքականությունից: «Այդ գիտակցումը ուզում […]
17:41 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է տնտեսական համաժողովի: Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ավելի ուշ վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի […]
17:29 06.06.2019
«ԱԺ պատգամավորը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինձ համար դա մինիմալ պայմանն է: Կարո՞ղ է ինձ ինչ-որ մեկը հակադարձել: Մինիմալ շեմն այն է, որով պատգամավորը կարողանա օրենքներ գրել և մշակել»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ եթե կան պատգամավորներ, ովքեր գնում են իրենց դիպլոմները, սա […]
17:26 06.06.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամեն օրը սկսվում է Հայաստանի անվտանգության վիճակի մասին ամենաթարմ տեղեկությունները ստանալուց։ Այս ոլորտում ԱԳՆ-ն շատ խիստ կազմակերպված աշխատում է ՊՆ, ԱԱԾ հետ, վարչապետի և փոխվարչապետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ սա իրենց ամենօրյա ու 24-ժամյա աշխատանքն է։ Մնացականյանի պնդմամբ՝ […]
17:23 06.06.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում: Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները […]
17:22 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ իր կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ որոշ պատասխաններ խուսափողական են` տեղում որևէ պատճառաբանություն գտնելու նպատակով […]
17:20 06.06.2019
2015 թվականից ի վեր ներդրումային ծրագրերով կառավարությանն է դիմել և մաքսային արտոնություն ստացել 118 ընկերություն։ Այդ ընկերությունները հայտարարել են իրենց կողմից իրականացվելիք 1,2 միլիարդ դոլար ներդրումների մասին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարի խոսքերով՝ այդ գումարները ոչ թե մեկ, այլ երեք-հինգ տարվա ծրագրեր են եղել։ Այդ ծրագրերով հայտարարվել է նաև […]
17:06 06.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այժմ Սանկտ Պետերբուրգում է: Վարչապետը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Իսկ մինչ այդ, ըստ օրակարգի, Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտնի է, որ հանդիպումը տևելու է 30 րոպե: Հանդիպմանը ներկա են գտնվելու […]
16:47 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ երբ կալանքը դրվել է, այդ ժամանակ դրա իրավունքը չի եղել, քանի որ հարուցված գործը միայն Սահմանադրական կարգի տապալումն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ […]
16:42 06.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան ՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության, որի համաձայն` «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր […]
16:16 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
16:05 06.06.2019
Ե՞րբ է սպասվում Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղել են Զոհրաբ Մնացականյանին: Արտգործնախարարը նշել է, որ պայմանավորվածություն կա հայտարարելու հանդիպման նախանշված օրվա մասին, ու այդ հայտարարությունն անելու օրն արդեն մոտենում է: Իսկ թե երբ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը, այս հարցում դեռ հստակություն չկա: Մնացականյանը պատասխանել է նաև վարչապետի երեկվա հարցազրույցում […]
15:58 06.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ամփոփել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները: «Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա […]
15:47 06.06.2019
«Առաջիկա շաբաթվանից մենք ամենօրյա ռեժիմով կաշխատենք: Ծավալները, որոնց առնչվելու ենք, հսկայական են, մենք գործ ունենք 100-ից ավելի զոհվածների ընտանիքների անդամներին լսելու խնդիր հետ»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Պատգամավորի խոսքերով՝ ինչպես ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այդ օրերին շատ […]
15:35 06.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա անդրադարձել է հոգեկան խնդիր ունեցող անձանց ԱԺ պատգամավոր դառնալն արգելող նախագծին: Պատգամավորը նշել է, որ եթե նախագծի ընդունման համար պետք է որոշակի փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա դրանում որևէ վատ բան չկա: «Կարևոր է, թե ինչ ենք մենք […]
15:32 06.06.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին: Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ […]
15:27 06.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին: Հանրապետության նախագահը նշել […]
15:23 06.06.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է․ Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 […]
15:22 06.06.2019
«Ֆեյսբուք» սոցցանցում քննարկում է սկսվել այսօրվա կառավարության նիստի ժամանակ սևազգեստ մարդկանց «բաբոչկա կապելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել, որոնցում շատերը բաբոչկա են կապել, շատերը սև զգեստներ են կրել: Համացանցային ֆլեշմոբին միացել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը: «Ես էդ […]
15:16 06.06.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ […]
15:12 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքը: Այսօր կքննվի նաև նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, հայտնում է hetq.am-ը: Գեղամ Պետրոսյանը դեռ ժամեր առաջ բերվել է դատարան: Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի […]
14:51 06.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա անդրադարձել է հոգեկան խնդիր ունեցող անձնավորություններին ԱԺ պատգամավոր դառնալն արգելող նախագծին. «Օրինագիծը գրեթե պատրաստ է, իհարկե, այն աղմկահարույց է, բայց ի զարմանս ինձ` ես հակադարձումներ եմ ստանում հասարակական թևի ներկայացուցիչներից, այլ ոչ թե այնտեղից, որտեղից դրանք պետք […]
14:38 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են […]
14:28 06.06.2019
Շիրակի մարզի Հացիկ գյուղում հունիսի 5-ին բացվել է առաջին թեմատիկ այգին։ Այն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2018-2019» ծրագրի «Թեմատիկ այգի» ենթածրագրի երիտասարդների նախաձեռնությունն է եղել, որի անմիջական մասնակիցները գյուղի աշակերտներն են եղել։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավարը նշել է, որ թեմատիկ այգին ունի բնապահպանական ուղղվածություն` նստարանները, ծաղկամաններն ու ճոճանակներն ամբողջությամբ սարքված […]
13:32 06.06.2019
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում գազի գնի թանկացման մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գազը կարող է թանկանալ արդեն հուլիս ամսից: Գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ: Նրա խոսքերով` գազի գինն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է […]
13:06 06.06.2019
Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին և Իէն Գիլանը երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Rock Aid Armenia ծրագրի 30 ամյակին նվիրված հանդիպմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, և այլ պաշտոնյաներ: Ծրագրի պատմությունը ներկայացնելուց հետո լեգենդար երաժիշտները պատասխանել են հանդիսատեսի հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել են շատերը, սակայն […]
12:59 06.06.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ արդյունավետ համազգային օրակարգ ձևավորելու միջոցառումներին, դեսպանատների աշխատանքին և Սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու հարցում ունեցած դերակատարմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հարցը ձևակերպված է այնպես, որ օրվա մնացած հատվածում կարող ենք շարունակել հարցի քննարկումը: Ձեր ձևակերպումը շատ […]
12:51 06.06.2019
ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց […]
12:44 06.06.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:
12:40 06.06.2019
Ընթրիքի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո առհասարակ ընթրել պետք չէ, իսկ ոմանք առանց ժամին նայելու կարող են քնից վեր կենալ, ուտել պիցցա և կրկին քնել: Կարելի՞ է ուշ ժամերին ընթրել, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ ընթրիքը, և ի՞նչ անել, եթե քնելիս քաղցի զգացողություն ես ունենում: Այս ամենի […]