TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

43-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

11:56 05.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ: […]

̰
Թալանել են պատգամավոր Սիփան Փաշինյանի մեքենան

11:53 05.06.2019

Հունիսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարվա հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Այս մասին հայտնում […]

̰
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից

11:49 05.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ջերմ, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից: «Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հանգստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում: Եղել ենք Ենոքավանի սարերում և Լաստիվերում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում` բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ»,- գրել է Աննա Հակոբյանը:       

̰
Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

11:40 05.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ.  մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]

̰
Ես տեսել եմ ձեզ, դուք տեսել եք ինձ. պատգամավորի հուզախառն ելույթը` համացանցի հիթ

11:39 05.06.2019

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հուզախառն ելույթը համացանցում հիթ է դարձել: Նա  իր ելույթը սկսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիմելով: «Արարատի մարզի քաղաքացիներից մեկը, երբ դիմեց ինձ` ասելով, թե որ խմբակցությունից եմ, ասացի «Իմ քայլը», շտապեց ինձ ուղղել` ասելով «Մեր քայլը»: Այո´, սիրելի քաղաքացիներ, իմ և ձեր, մեր բոլորի քայլը: […]

̰
Դատական համակարգում կա ճգնաժամ, նույնիսկ դատարանները իրար չեն վստահում. վարչապետ

11:38 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է: «Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է […]

̰
Սլովակիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը

11:21 05.06.2019

Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155940252102434 Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են […]

̰
Հայաստանի պարտքը կազմել է 6 միլիարդ 923 միլիոն դոլար․ Ջանջուղազյան

11:21 05.06.2019

Ազգային ժողովում Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշները ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև Հայաստանի պետական պարտքին։ 2018 թվականի վերջին այն հասել է 6 միլիարդ 923 միլիոն դոլարի. 6 միլիարդ 373 միլիոն դոլարը՝ կառավարության պարտքը, մնացածը՝ 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։ Իսկ կառավարության պարտքի մեջ համամասնությունը, ըստ Ջանջուղազյանի, պահպանվել է՝ 1 […]

̰
Հայաստանի բյուջետային ծախսերը 2018-ին կազմել են 1 տրիլիոն 450 միլիարդ դրամ

11:09 05.06.2019

Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ, ինչը ծրագրի 98․3 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Փաստացի ծախսերը 2018-ին կազմել են 1 տրիլիոն 447 միլիարդ դրամ, ինչի արդյունքում ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 94․7 տոկոսով։ Պակասուրդը, ըստ […]

̰
Բռնություն քարոզող անձինք և ուժերը դուրս են մղվելու հանրային-քաղաքական կյանքից. Փաշինյան

11:03 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: […]

̰
2018 թ. գրանցվել է 5․2 տոկոս տնտեսական աճ՝ գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում. Փաշինյան

10:46 05.06.2019

2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: «Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն […]

̰
Դրամատիկ նորություններ չի ասելու. Փաշինյանն ԱԺ- ում է

10:21 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ նկատեց՝ իր ղեկավարած կառավարությունը երկրորդ տարին է՝ բյուջեի հաշվետվություն է ներկայացնում: «Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունը ոչ մի կապ չուներ, այսօրվա առանձնահատկությունն այն է, որ այսօրվա հաշվետվությանը ունի ոչ ամբողջական մասնակցություն, քանի որ մենք կառավարության […]

̰
Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

10:07 05.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները:  Ս.Ու.-ն ստացել […]

̰
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

09:53 05.06.2019

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես […]

̰
Մարալիկում ճանապարհային արգելապատնեշների գողությունը բացահայտվեց

09:32 05.06.2019

Հունիսի 3-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքի 41-ամյա մի բնակիչ Երկաթուղայինների փողոցում գտնվող ընկերության տարածքից ճանապարհային արգելապատնեշներ է գողացել: Նույն օրը՝ ժամը 14։50-ին, տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել, որ մայիսին 3 անգամ տարբեր ժամանակահատվածում գողացել է հիշյալ ընկերությանը պատկանող 15 ճանապարհային մետաղյա արգելապատնեշներ: Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:21 05.06.2019

Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:09 05.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 Նուբարաշեն Բ թաղ. 175 դպրոցը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 9-16, 19-23 շենքերը, 10:00-16:00 Ավան՝ Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն աջակցել է Ցեղասպանության ճանաչման բանաձևին

07:18 05.06.2019

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բոբ Մենենդեսի բանաձևին: Այդ բանաձևին աջակցող օրենսդիրների թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին։ S.Res.150 բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել և հիշատակել Ցեղասպանությունը, հետագա վայրագությունները կանխելու նպատակով կարևորել Ցեղասպանության թեմայով իրազեկվածության բարձրացումը։

̰
Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհին ГАЗель-ը բախվել է ЗИЛ-ին, որը կողաշրջվել է և հայտնվել ձորակում

01:04 05.06.2019

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ […]

̰
Եթե կա 100 պատճառ կյանքից դժգոհելու, կա նաև 100 պատճառ՝ կյանքը երջանկություն համարելու. հոգեբան

00:59 05.06.2019

«Տրավմաների մեծ մասը երկար ժամանակ մնում է մեր անգիտակցության մեջ, և մենք չենք հիշում դրանց մասին ուղիղ: Դրանք մեր գիտակցություն են գալիս սիմվոլիկ ձևով՝ երազի միջոցով, հույզերի ձևով», – «Հեռանկար»-ի տաղավարում կյանքի տրված «հարվածներից», դրանց ազդեցությունից ու դրանցից ազատվելու միջոցներից է խոսել հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Ըստ հոգեբանի՝ տրավմաների ենթարկված մարդիկ սովորաբար հուզական են լինում, անընդհատ […]

̰
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման»․ Արծրուն Հովհաննիսյան

00:01 05.06.2019

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է նա:

̰
Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի

23:46 04.06.2019

Այսօր երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի։ Ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Նալբանդյան 6ա հասցեի տան կտուրն ամբողջությամբ պոկվել ու հայտնվել է փողոցում։ Դրա հետևանքով փողոցի երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դեպքի պահին տանը մարդ չի եղել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի Աբովյանում կայանալիք քայլերթին

23:32 04.06.2019

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Աբովյան։ Ժամը 19։00-ին նախատեսված է մեծ երթ՝ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի ՔՊԿ-ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի։ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2019-ի հունիսի 9-ին. համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Նրանցից միայն մեկն է կուսակցական՝ ՔՊ-ն ներկայացնող Գրիգոր Գուլյանը. մյուս 5-ն անկուսակցական են, […]

̰
Նորաթուխ պատգամավորը, գուցե, կայանում է. Լոռու մարզպետը՝ պատգամավորի՝ իր հասցեին հնչած քննադատության մասին

23:16 04.06.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվելու ժամանակ անդրադարձել նաև ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը: «Ես գտնում եմ, որ ինքը նորաթուխ պատգամավոր է, փորձում է ակտիվություն ցուցաբերել, գուցե, կայանալ որպես պատգամավոր: Դա շատ ողջունելի է, բայց իմ պարագայում, ինձնով գրեթե անհնար, որպեսզի ինքը կայանա: Խորհուրդ կտամ, որպեսզի ինքը […]

̰
Երևանյան բնակարաններից մեկի լոգարանում երեխայի դի է հայտնաբերվել

22:42 04.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Ջրի ճնշման անկում Երևանի որոշ վարչական շրջաններում

22:27 04.06.2019

Այսօր՝ ժամը 20։00-ից,  հոսանքի տատանումներով պայմանավորված, Երևան քաղաքը սնուցող Շորշոր պոմպակայանում արձանագրվել է   պոմպերի աշխատանքի խափանում, ինչի արդյունքում Երևան քաղաք մուտք գործող ջրաքանակի զգալի նվազման պատճառով Երևանի Աջափնյակ, Շենգավիթ, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջաններում առաջիկա ժամերին կնկատվեն ջրի ճնշման անկումներ։ Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

̰
Աննախադեպ խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները

22:20 04.06.2019

Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, կարկտահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում: Մոտ կես ժամ տևած կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մի քանի բնակավայրերի պտղատու ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Մասնավորապես՝ Բյուրակն, Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան համայնքներում կարկուտը հողին է հավասրաեցրել աշնանացան ցորենի ցանքատարածություններն ու բազմամյա ցանովի խոտաբույսերը: Կարկուտն ունեցել է աննախադեպ մեծ չափեր, եղել են […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ դիտել է իտալացի արվեստագետ Դանիելե Սպանոյի ինստալյացիայի ցուցադրությունը

22:02 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն, դիտել իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի կողմից եռաչափ արտապատկերման սկզբունքով ստեղծված ինստալյացիայի ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագծի շրջանակում:

̰
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

21:47 04.06.2019

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, որը կասկածվում է Զաքար Հովհաննիսյանի դիտավորյալ սպանության մեջ: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]

̰
Հայտնի է ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը

21:34 04.06.2019

Հայտնի է ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը: Այս մասին հաղորդում է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ կասկածյալներից մեկի անունը Սերգեյ Խոջայան է: Նրա փաստաբանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը քննությունից չի թաքնվել և 3 օր հանգիստ իր տանն է գտնվել ու գնացել է աշխատանքի: Պնդում են նաև, որ Խոջայանը […]

̰
BACK_TO_TOP