TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աննախադեպ խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները

22:20 04.06.2019

Այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, կարկտահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում: Մոտ կես ժամ տևած կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մի քանի բնակավայրերի պտղատու ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Մասնավորապես՝ Բյուրակն, Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան համայնքներում կարկուտը հողին է հավասրաեցրել աշնանացան ցորենի ցանքատարածություններն ու բազմամյա ցանովի խոտաբույսերը: Կարկուտն ունեցել է աննախադեպ մեծ չափեր, եղել են […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ դիտել է իտալացի արվեստագետ Դանիելե Սպանոյի ինստալյացիայի ցուցադրությունը

22:02 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն, դիտել իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի կողմից եռաչափ արտապատկերման սկզբունքով ստեղծված ինստալյացիայի ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագծի շրջանակում:

̰
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

21:47 04.06.2019

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, որը կասկածվում է Զաքար Հովհաննիսյանի դիտավորյալ սպանության մեջ: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]

̰
Հայտնի է ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը

21:34 04.06.2019

Հայտնի է ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը: Այս մասին հաղորդում է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ կասկածյալներից մեկի անունը Սերգեյ Խոջայան է: Նրա փաստաբանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը քննությունից չի թաքնվել և 3 օր հանգիստ իր տանն է գտնվել ու գնացել է աշխատանքի: Պնդում են նաև, որ Խոջայանը […]

̰
Արման Թաթոյանը պատասխանել է բռնության ենթարկված քաղակտիվիստի և այլ հարցերի շուրջ պատգամավորների հարցերին

21:25 04.06.2019

Այսօր ԱԺ-ում նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան հաղորդումից հետո հարցեր տալու համար գրանցվել էր երկու տասնյակից ավելի պատգամավոր: Նրանք հետաքրքրվել են թավշյա հեղափոխությունից հետո երկրում մարդու իրավունքների վիճակի, դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրների, քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, սոցցանցերում ատելության խոսքի տարածման և այլ հարցերի մասին: Նշենք, որ Արման Թաթույանի զեկույցը երկու անգամ ընդմիջվել է […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

21:13 04.06.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը իր ցավակցություններն է հայտնել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյակինի սպանության հետ կապված: «Մերձմոսկվայում տեղի ունեցածը իսկական ողբերգություն է: Մենք վստահ ենք, որ մեղավորներն իրենց պատիժը կստանան օրենքի ամբողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Դեսպանության ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել հետաքննությանն օգնելու հարցում: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի մեկին Մերձմոսկվայում: Հատուկջոկատային Նիկիտա […]

̰
Ես շոկի մեջ էի. ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայը տեսաուղերձ է հղել

20:33 04.06.2019

Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Օհանյանը հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։ Նշենք, որ նրան կասկածում են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանելու մեջ: Այս մասին հաղորդում է Вести-ն: Օհանյանը ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի գտնվել Հայաստանում։ […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

20:19 04.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հունիսի 5-ին Անապայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հովհաննիսյանը` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

20:05 04.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում

20:00 04.06.2019

Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում։ Մեկ ամիս է, որ Գյումրիի հաղթանակի զբոսայգուն կից նոր խաղահրապարակում շինաշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի  թղթակիցը։ Գյումրիում խաղահրապարակ կառուցելու գաղափարն ու ծրագիրը հոլանդացի ուսանողներինն է: Քոլեջներից մեկի ուսանողներն ու դասախոսները միասին եկել են Գյումրի` կամավորական աշխատանք կատարելու: Խաղահրապարակը կառուցվում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի […]

̰
BBC-ի լրագրողն ապշել է հայերի ու բասկերի մշակութային նմանությունից

19:51 04.06.2019

BBC-ի ճանապարհորդությունների բաժնի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձ է կատարել հայերենի ու բասկերի լեզվում առկա ակնհայտ նմանությունների մասին: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, լրագրողը հայտնում է, որ Բասկերի երկրի (Իսպանիա- խմբ.) Սան Սեբաստիան քաղաքի Բարի հովվի տաճարի բակում կանգնեցված հայկական խաչքարը, որ նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, վկայում է երկու մշակույթների միջև առկա մեծաթիվ նմանությունների ու […]

̰
Մնացականյանը Կիպրոսի արտգործնախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրին Հայաստանի մոտեցումները

19:41 04.06.2019

Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է […]

̰
Ռուսաստանաբնակ հումորիստ Կարեն Ավանեսյանն Արցախում է

19:31 04.06.2019

Ռուսաստանցի հայազգի հումորիստ Կարեն Ավանեսյանը Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք արտիստի Instagram-ում հրապարակված լուսանկարներից ու գրառումից: «Նախնիներիս հայրենիքում: Երկար սպասված հանդիպումը մանկությանս վայրերի հետ: Ազատ Արցախ: Ձոր գյուղ»,- լուսանկարը մակագրել է Կարեն Ավանեսյանը:   View this post on Instagram   Символ АРЦАХА – ДЕД И БАБА?? A post shared by Карен Аванесян (@karenavanesyan_official) on […]

̰
Երևանի մի քանի բենզալցակայանում հայտնաբերված թերաչափման փաստերով քրգործեր են հարուցվել

19:24 04.06.2019

Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են […]

̰
Խորհրդարանում լույս չլինելու պատճառով նիստն ընդհատվեց

19:22 04.06.2019

ԱԺ-ում այսօր, ինչպես արդեն նշել ենք, նախատեսված էր լրացուցիչ նիստ անցկացնել լիագումար նիստի օրակարգը սպառելու նպատակով: ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես էր գալիս տարեկան հաղորդմամբ, որից հետո պատգամավորները նրան հարցեր էին ուղղում, որն ընդմիջվեց, քանի որ խորհրդարանում լույս չկար: Ընդմիջումից հետո, երբ պատգամավորները վերադարձել էին դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Հարգելի՛ գործընկերներ, 5 րոպե ընդմիջում, […]

̰
Դատարանը խաղի կանոնները պահողն է. Երվանդ Վարոսյան

19:20 04.06.2019

Դատարանը խաղի կանոնները պահողն է: Այսինքն` խաղի կանոնները, որոնք օրենքների տեսքով առկա են, ինքը պետք է պահպանի: Այդ պարագայում և՛ ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ մյուս կառույցները կգործեն խաղի կանոններով: Այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ հասարակական շրջանակներում դժգոհությունը կապված է ոչ միայն դատավորների, այլև ոստիկանության ու իրավապահ այլ […]

̰
Ինչո՞ւ 6-րդ գումարման ԱԺ-ում այդ ամբիոնից չեք հայտարարել, որ դատական համակարգն անկախ չէ. հարց ՄԻՊ-ին

19:15 04.06.2019

Այսօր ԱԺ-ում նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է հանդես եկել տարեկան հաղորդմամբ, որի ավարտին պատգամավորները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: ՄԻՊ-ին հարցեր տալու համար գրանցվել է երկու տասնյակից ավելի պատգամավոր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Եռակողմ հանդիպում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների միջև

19:13 04.06.2019

Հետաքրքիր օրակարգով մեկնարկել է առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջորջ Կատրոգալոսի և Նիկոս Քրիստոդոուլիդեսի միջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Արտգործնախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն շատ կարևոր հարցեր:

̰
Ո՞ւր գնալ Հայաստանից առանց վիզա. ցանկը համալրվել է

19:11 04.06.2019

SHANTNEWS.am-ն ավելի վաղ ինտերակտիվ նյութով ներկայացրել էր, թե որ երկրները մենք կարող ենք այցելել առանց մուտքի վիզայի: Այդ երկրների թվում է Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Բելառուսը, Ուկրաինան, Ռուսաստանը, ամառը նաև Մոնտենեգրոն  և այլն: Ցանկն այսուհետ համալրվել է ևս մեկով. հիմա Հայաստանից նաև Չինաստան է հնարավոր գնալ առանց վիզա: Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Չինաստանի ժողովրդավարական […]

̰
Հունիսի 7-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

18:55 04.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում ծառայել են բոլորը, բացի Քրիստինե Պողոսյանից

17:58 04.06.2019

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն այսօր սկսեց աշխատանքները: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հրավիրված որևէ զինվորականի ուղղված քաղաքական որևէ հարցադրում չի հնչելու: Նա արձագանքեց քննադատություններին, թե հանձնաժողովի անդամները բանակի հետ կապ չունեն: «Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, չնայած Ապրիլյան դեպքերից հետո նա ինքնակամ ցանկացել է մասնակցել […]

̰
Մարտի 1-ի գործը չի կարող փակված լինել, քանի դեռ պատժվածներ չկան. Թաթոյան

17:53 04.06.2019

Հայաստանում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման, եղած բացահայտումները հանրության համար հայտնի դարձնելու ուղղությամբ։ Եվ հիմա այդպիսի գործերը ներառվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցներում՝ որպես հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Հարցերից մյուսին՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը […]

̰
«Սիսիան» ԲԿ նախկին 2 տնօրենները աշխատողների անվամբ դուրս են գրել խոշոր չափերի գումար

17:46 04.06.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]

̰
Հեծանիվ վարելը կենսակերպ է. Տիգրան Բալայանը Նիդեռլանդներում հեծանվով է երթևեկում

17:27 04.06.2019

ԱԳՆ նախկին խոսնակ Տիգրան Բալայանը, որն այժմ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանն է, լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա աշխատանքի է գնում հեծանվով: Եվրոպայում հեծանվով աշխատանքի գնալը կենսակերպ է, և այս մշակույթը արդեն սկսել է զարգանալ նաև Հայաստանում: Տիգրան Բալայանն այդ լուսանկարը հրապարակել է հեծանիվների միջազգային օրվա կապակցությամբ. «Հեծանիվ վարելը կենսակերպ է, և ես իմ […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

17:24 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին: Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: […]

̰
Բագրատաշենի անցակետում մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների գործն ուղարկվել է ՀՔԾ

17:10 04.06.2019

SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]

̰
Պրահայի դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը

17:09 04.06.2019

Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

̰
Ինչպես դիմակայել ամռան շոգին. առողջապահության նախարարությունը զգուշացնում է

17:04 04.06.2019

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին տրամադրել են տեղեկանք, թե ինչպես դիմակայել ամռան շոգին: Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական […]

̰
Մեր երկրում փողոցից մարդուն բերման ենթարկելու մեխանիզմը համակարգային սխալներով էր գործադրվում․ Թաթոյան

17:04 04.06.2019

2018 թվականի ընթացքում ՄԻՊ գրասենյակի ստացած անհատական բողոքների թիվն աճել է ավելի քան կրկնակի՝ կազմելով շուրջ 11 հազար հատ, իսկ հուլիս ամսվա բողոքները նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 10 անգամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Թաթոյանն ասաց, որ իրենք տարվա ընթացքում նախաձեռնել են […]

̰
Քաղաքապետարանը մանրամասներ է հաղորդել Կոմիտասի պողոտայում ապօրինի կառույցի ապամոնտաժումից

16:52 04.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում այսօր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։ Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,- նշել էր […]

̰
BACK_TO_TOP