TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մասիսում բռնել են վաճառողուհու պարանոցն ու դանակի սպառնալիքով փող պահանջել

14:31 01.06.2019

Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 31-ին` ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ […]

̰
Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ

14:26 01.06.2019

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի […]

̰
Տեղումներ չեն լինի. Օդի ջերմաստիճանը բարձրանում է

14:24 01.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 1-ի ցերեկը և 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Գավառում տղամարդը սպառնացել է կնոջը սոցցանցերում հրապարակել նրա մերկ լուսանկարը

14:18 01.06.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 31-ին` ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել: 2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի և մեկ զույգ ականջօղ։ […]

̰
Մեծերի խաղալիքներն են ավելի հետաքրքի՞ր, թե՞ փոքրերի

14:16 01.06.2019

Ինչպես երեխաներն ունեն իրենց սիրելի խաղալիքները, այնպես էլ մեծերը: Այդպես են կարծում փոքրիկները, ովքեր այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել են խաղալիքների զարմանահրաշ աշխարհի մասին, երևակայել, թե ինչը կարող է խաղալիք լինել մեծերի համար և հավատացրել, որ փոքրերի խաղալիքները շատ ավելի հետաքրքիր են:

̰
Երևանի 17-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է

14:07 01.06.2019

Մայիսի 29-ին` ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի թափանցող կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի 17-ամյա մի բնակիչ։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նրա մայրը հայտնել էր, որ «Արզնի» ձորում որդուն դանակով հարվածել են: Մեկնած ոստիկաններին տուժողը հայտնել է, որ մայիսի 28-ին` ժամը 23.30-ի սահմաններում, մոր […]

̰
Ամեն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը. Վալերիյ Օսիպյանի շնորհավորանքը

13:45 01.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է մանուկներին Հունիսի 1-ի առիթով: «Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը: Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար: Մենք ոչ միայն կառուցում […]

̰
Երեխաները՝ ամուսնության ու ամուսնության տարիքի մասին

13:44 01.06.2019

Որո՞նք են երեխաների պատկերացումներն ամուսնության, ամուսնության տարիքի, կնոջ հանդեպ վերաբերմունքի և այլ երևույթների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե որ տարիքում ճիշտ կլինի ամուսնանալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին

13:41 01.06.2019

Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 1-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին: Նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական […]

̰
ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ից ստանալ 81 օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան

13:31 01.06.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին`այսինքն`արդեն նոր կառավարության օրոք Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ։ Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որևէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները: https://www.facebook.com/samvel/posts/10157262708648781  

̰
Կարծում եմ՝ ծնված օրվանից ոստիկան եմ․ Նելլի Դուրյան

13:27 01.06.2019

Երեխաների պաշտպանության օրվա առիթով ոստիկանության կազմակերպած միջոցառումներին մասնակցում է նաև ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ ShantNews.am-ը նրան հարցրեց՝ մանկո՞ւց է երազել ոստիկան դառնալ։ «Ես ծնված օրվանից, կարծում եմ, ոստիկան եմ», – ասաց Դուրյանն ու ժպտաց։ Բակային խաղեր, ընկերներ, անհոգ մանկություն․ այս բառերով իր մանկությունը բնութագրեց Դուրյանը։

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

12:59 01.06.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

̰
Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

12:46 01.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին […]

̰
Ի՞նչ անել օձ տեսնելիս

12:43 01.06.2019

Օձ տեսնելիս, պետք է մարդը իրեն պահի հանգիստ, քանի որ օձը երբեք նախահարձակ չի լինում: Օձին հանդիպելիս, պետք չէ փորձել նրան խփել, քանի որ օձը,  մարդուն նկատելու դեպքում սողալու է և հեռանա: Եթե մարդը, ոտքը դրել է, իսկ օձը կծել է, պետք չէ դիմել հեքիմների, այլ պետք է այցելել մասնագիտացված բուժհիմնարկ: Օձին տեսնելիս, հարկավոր է […]

̰
Ինչո՞ւ են օձերն ակտիվացել. մեկնաբանում է օձաբանը

12:31 01.06.2019

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է  Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման  բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Օձաբանը նշեց, որ այս տարի որպես այդպիսին օձերի յուրահատուկ ակտիվություն չի նկատվում. «Որևիցե արտառոց միջոցառում չի կատարվում, ընդամենը օձերը, որպես սառնարյուն կենդանիներ, գարնան սեզոնին ձմեռային քնից […]

̰
Երևանում փակ փողոցներ կլինեն

12:30 01.06.2019

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր և վաղը երթևեկության սահմանափակումներ կլինեն: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 1-ին՝ մինչև ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը […]

̰
Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:24 01.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ: Կցանկանայի վերահաստատել  պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և […]

̰
Երբ ծնողները բարկանում են, արժե՞ զանգել 911. երեխաների խորհուրդը

12:13 01.06.2019

Հունիսմեկյան տոնն Ազատության հրապարակում անցնում է բարձր տրամադրությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացվող միջոցառումը՝ տոնական հրշեջ մեքենաների ցուցադրությամբ, արդեն ավանդույթ է դարձել: Երեխաները հնարավորություն են ունեցել տեսնել մեքենաների շարասյունը՝ փողային նվագախմբի երաժշտության ներքո: Շրջել են փուչիկներով ու պաղպաղակներով, ուրախացել, պատմել իրենց տպավորությունների մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Հրաշքը մեր սրտում է». փոքրիկները Բաղրամյան 26-ում իրենց տոնն են նշում

12:09 01.06.2019

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Երեխաների համար կազմակերպել է ուրախ շոու- ծրագիր: Միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում են հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները: Կազմակերպվում են նաև զվարճալի խաղեր և վիկտորինաներ: «Երեխաները երջանկություն ու հարստություն են՝ մամաների ու պապաների համար»,- մեր թղթակցի […]

̰
Ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին. Դավիթ Սանասարյանը շնորհավորել է երեխաներին

11:53 01.06.2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը շնորհավորել է մանուկների միջազգային օրը: «Բալիկնե՛ր ջան, ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին: Թումանյանից լավ ոչ ոք չի ասել՝ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ Հաշտ ու խաղաղ մարդկություն: Շնորհավոր … Ձեզ խաղաղ ու անվտանգ երկինք եմ մաղթում. Սիրում […]

̰
Հայկ Մարությանը շնորհավորել է Երևանի ապագա տերերի՝ մանուկների տոնը

11:44 01.06.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը: Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար […]

̰
Մենք պարտավոր ենք մեր երեխաներին փոխանցել բարեկեցիկ և անվտանգ հայրենիք. Գագիկ Ծառուկյան

11:38 01.06.2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում […]

̰
Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

11:31 01.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի´ երեխաներ և հարգելի´ ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Յուրաքանչյուր մեծի ցանկությունն […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

11:29 01.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն […]

̰
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում․ Փաշինյան

11:15 01.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով երեխաներին տոնի առթիվ․ «Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:  

̰
Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը. Դանիել Իոաննիսյան

11:07 01.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պատասխանելով Fip.am-ի հրապարակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերքմանը։ «Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։ 1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը […]

̰
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

11:00 01.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Հաջորդ կայարանը՝ Մանկություն․ մուտքը ժպիտով է և ժետոնով

10:52 01.06.2019

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։ Լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։ Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը: Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին […]

̰
Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը․ Արման Թաթոյանի շնորհավորանքը

10:49 01.06.2019

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է երեխաներին տոնի առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները: Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական […]

̰
Փրկարարները 4 օձ են բռնել

10:40 01.06.2019

Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Սյունիքի մարզի Հախլաթյան և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
BACK_TO_TOP