10:29 01.06.2019
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վ․ Խաչատրյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց 7 հայտնվել ձախ հատվածում առկա ձորում: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ.Խաչատրյանը տեղում մահացել է: […]
10:15 01.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել են առողջ ապրելու մասին։ «Առողջ ազգ՝ հզոր պետություն»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:59 01.06.2019
Հանճարեղ երաժիշտ, ազգագրագետ և բանահավաք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գյումրիի Արվեստների ակադեմիայում հանդիպում է անցկացվել Միացյալ Նահանգներում բնակվող Կոմիտասի ազգականուհու՝ հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Մելինե Գարագաշյանի հետ, որը ներկա երաժիշտներին ու հոգեբաններին է ներկայացրել մեծն Կոմիտասի կյանքի անհայտ դրվագներն ու պատմությունները: Դրանք տեղ են գտել Գարագաշյանի երկու գրքերում, որտեղ Կոմիտասը ներկայացվում է հոգեբանական […]
09:00 01.06.2019
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12…+150C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+380C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+40C, առավելագույնը՝ +38…+390C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 […]
08:15 01.06.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում, ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին […]
00:58 01.06.2019
Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Ա. Հ.-ի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Ա. Ս.-ի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
00:51 01.06.2019
««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։ Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար […]
00:43 01.06.2019
Մայիսի 31-ին` ժամը 17:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) գլխիվայր շրջվել է: Ուղևորը՝ Վ.Հ.-ն (ծնված […]
00:28 01.06.2019
«Երբ մենք գնում ենք դատարան՝ մեր վեճով, մենք ի՞նչ ենք ցանկանում, ցանկանում ենք, որ մեր վեճը լուծվի հօգուտ մե՞զ, թե՞ լուծվի հօգուտ օրենքի»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսպիսի հարցադրում է արել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը՝ պատասխանելով այն պնդմանը, որ […]
00:09 01.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում: Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Պատվիրակության […]
00:03 01.06.2019
«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են […]
23:56 31.05.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով: Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին: Այն հակասում է […]
23:10 31.05.2019
Մայիսի 31-ին՝ ժամը 20:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 87-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
22:55 31.05.2019
«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 31-ին և հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Հայաստանի սահամանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ այցելել են մայրաքաղաք, եղել մի շարք մշակութային, սպորտային կենտրոններում ու հաստատություններում: Երեխաների մի խումբն էլ ցանկություն է հայտնել լինել «Շանթ» հեռուստաընկերությունում: Երեխաները շրջել […]
22:41 31.05.2019
Վաղը հունիսի մեկն է և նշվում է վառ ու ամենաանկեղծ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես հասկացաք, վաղը երեխաներին երես տալու օրն է: SHANTNEWS.am-ը ներկայացնում է երեխաների տոնին նվիրված երևանյան միջոցառումների ցանկը, իսկ ձեզ մնում է կողմնորոշվել և ձեր երեխայի հետ լավ ժամանակ անցկացնել: 10։30-ին Նախագահականի այգում տեղի կունենան հունիսմեկյան միջոցառումներ: 11։00-ին Առողջապահության նախարար […]
22:27 31.05.2019
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է դատավորների հայտարարության բովանդակության մասին: Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ հայտարարությունում ուղիղ տեքստով չի նշվում դատարանների շրջափակման վերաբերյալ դատավորների վերաբերմունքի մասին, Ստեփան Միքայելյանը հայտարարել է, որ ի տարբերություն քաղաքական կամ հասարակական […]
22:13 31.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հետ են այսօր հանդիպել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահը, ընկերության ղեկավարներն ու Շիրակի մարզպետարանի պատասխանատուները: Հիշեցնենք, որ 3 օր է` Գյումրու կարի արտադրամասի շուրջ 120 աշխատակիցներ գործադուլ են անում: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ անցած ամսվա կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս: Ըստ […]
21:08 31.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար […]
20:39 31.05.2019
Մայիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, «Հարավ-կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ 2742 կմ պիկետ 8-ում Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է անասունների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, նշված տեղամասում «371» համարի գնացքի տակ են ընկել Շիրակավան գյուղի մի բնակչի պատկանող 2 խոշոր եղջերավոր անասունները, որոնք սատկել են: Կատարվում […]
20:24 31.05.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարությամբ Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության […]
20:10 31.05.2019
Մայիսի 30-ին ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Վանաձորում։ Նրանց ուշադրության կենտրոնում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտող ու երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը վտանգող վարորդներն էին։ Կազմվել է 42 արձանագրություն։ 8 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:55 31.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 31-ին ընդունել է մարտի 24-29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին: Համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր […]
19:52 31.05.2019
Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը: Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար […]
19:45 31.05.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը մայիսի 31-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ […]
18:44 31.05.2019
Նոյեմբերի 22-ին նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, բայց վճարային տերմինալները մինչ օրս չեն ընդունում դրանք: Սա հավելյալ դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար: SHANTNEWS.am-ին Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ խնդիրը լուծված կլինի: Մանրամասները` տեսանյութում:
18:36 31.05.2019
«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած […]
18:34 31.05.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր էլ շատ կարճ է տևել: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս ոչ մի պաշտպան չէր ներկայացել: Դատավորը տեղեկացրել է, որ ամբաստանյալները պետք է դիրքորոշում հայտնեն իրենց նկատմամբ համաներում կիրառելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Ամբաստանյալ Արամ Հակոբյանն […]
18:28 31.05.2019
Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց թրաֆիքինգի ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել ոչ միայն ԱԺ գլխադասային հանձնաժողովում, այլև քվեարկությամբ անցել է առաջին ընթերցումը։ Հանձնաժողովի անունից խոսելիս ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նախագիծը մի կողմից ուղղված է առկա խնդիրների շտկմանը, մյուս կողմից […]
18:26 31.05.2019
Երևանի կայազորի դատախազի հանձնարարությամբ՝ մամուլի հրապարակման հիման վրա Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այսօր Երևանում զինվորականների ու քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Պատճառը, ըստ «Ֆեյսբուքում» տարածված տեսանյութի, այն է, որ մեքենայի վարորդը ազդանշան է տվել փողոցը չսահմանված վայրով հատող զինվորականներին:
18:20 31.05.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է տնամերձ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքները ազատել տվյալ տարվա հողահարկից, եթե այդ տարվա ընթացքում դրանք կարկտի, երաշտի կամ նման այլ պատճառներով կորցրել են բերքի 50 տոկոսից ավելին։ Այս կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախագիծն ամբիոնից ներկայացնող, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հարցրեց՝ […]