TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե այդ արտոնությունը տանք գյուղատնտեսությանը, ինչքա՞ն ծախս կլինի կառավարության համար․ պատգամավոր

18:06 31.05.2019

ԲՀԿ նախագծերից մեկով առաջարկվում է գյուղատնտեսական հողերն ազատել ընթացիկ տարվա հողահարկից, եթե այդ տարվա ընթացքում այդ հողատարածքից սպասվող բերքի 50 կամ ավելի տոկոսը վնասվել է կարկտի, երաշտի կամ նման պատճառներով։ Ազգային ժողովում այս հարցի ներկայացումից հետո առաջին հարցը վերաբերում էր ֆինանսավորմանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հարցրեց, թե ունե՞ն հաշվարկներ՝ որքա՞ն ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի […]

̰
Իդեալական մոդելը գյուղատնտեսության ապահովագրությունն է․ պատգամավոր

18:00 31.05.2019

Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի առաջարկած նախագծի քննարկման ժամանակ նրա կուսակից Արթուր Գրիգորյանը հարցրեց, թե ինչպիսի կարգավորումներ է տեսնում նախագծի հեղինակը գյուղատնտեսության ոլորտի ամբողջական ու համակարգված կարգավորման համար։ Ինքն իրեն պատասխանելով՝ Գրիգորյանն ասաց, որ իդեալական մոդելը գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումն է։ Սակայն դա, ըստ պատգամավորի, լուրջ պայմաններ է պահանջում։ Էնֆիաջյանը նշեց, որ իրենց նախագիծը […]

̰
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան

17:52 31.05.2019

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լո­ռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմա­կեր­պությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի […]

̰
11 մարտական մեքենաների բաքերից հափշտակել են 240 լիտր դիզվառելիք. Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում

17:42 31.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին մանրամասներ են հաղորդել ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցնելու դեպքի վերաբերյալ: Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա. Ղամբարյանը ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, […]

̰
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

17:29 31.05.2019

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի […]

̰
Հանկարծակի ստուգումներ են անցկացվել բանակի զորամիավորումներից մեկում

17:21 31.05.2019

Մայիսի 30-ին 1-ին հայկական զինված ուժերի 1-ին զորամիավորման հրամանատարությունը հանկարծակի ստուգումներ է իրականացրել հրետանային զորամասերից մեկում: Այս մասին այսօր հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Ստուգման ընթացքում անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, կազմակերպվել է ստորաբաժանումների դուրսբերումը կենտրոնացման շրջան, բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերը: Զորամիավորման հրամանատարությունը ստուգել է նաև անձնակազմի մարտավարամասնագիտական տեսական գիտելիքները:

̰
ՌԴ-ում Հայաստանից ներկրված վարակված կծու տաքդեղ է հայտնաբերվել

17:16 31.05.2019

«Ռոսսելխոզնադզորի»` Մոսկվայի և Տուլայի մարզերի գծով կառավարման անդամները Հայաստանից բերված կծու տաքդեղի զննության ընթացքում Խիմկիում հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ՝ արևմտյան (Կալիֆոռնիական) գունավոր տրիպս (Frankliniell aoccidentalis Perg.), հայտնում է Rusariminfo-ն: Կարանտինային օբյեկտի առկայությունը վիճակում հաստատել է լաբորատոր փորձաքննությունը, որն իրականացրել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոնը»: Գտնված ապրանքի նկատմամբ կկիրառվեն ՌԴ ֆիտոսանիտարական օրենսդրության համապատասխանող միջոցներ: […]

̰
Փորձ 5. ՍԴ անդամի ընտրության քրոնիկոնը

17:15 31.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա […]

̰
«Մենք խնդիր չունենք»․ Տոնոյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» հետ հանդիպման մասին

17:10 31.05.2019

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ։ Հայկական ընդդիմադիր շրջանակներում սա դժկամությամբ է ընդունվել, քանի որ ադրբեջանական կեղծ կառույցը փաստացի հավասարեցվում է Արցախի իշխանությունների հետ։ Այս խնդիրն այսօր մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։ «Նորմալ է, փորձում են […]

̰
Արցախն աշխարհին պետք է ներկայանա խաղաղ կենսակերպով, և Ֆուտբոլի առաջնությունն այդ քայլերից է․ Ալավերդյան

16:57 31.05.2019

Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։ «Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին […]

̰
ԲՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում կհայտնի. Էնֆիաջյանը` Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

16:52 31.05.2019

«Երբ քննարկումը տեղի կունենա, երբ կհնչեն հարցեր, մտքերի փոխանակություն տեղի կունենա, ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներով մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրման մասին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորն առաջադրման դրդապատճառների և միտումների մասին չցանկացավ խոսել և նշեց, որ այդ հարցերն ունեն իրենց […]

̰
Կարծում եմ` նախագահը չպետք է տուրք տար այդ ճնշումներին. Տարոն Սիմոնյանը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

16:51 31.05.2019

ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասել է, որ այդ մասին իրենց կարծիքն արդեն բազմիցս ասել են, և ըստ օրենքի` ճիշտ չէ միևնույն մարդու թեկնածությունը նույն իրավասու կառույցի կողմից երկրորդ անգամ առաջադրելը: «Սա, մեր կարծիքով, օրենքի խախտում է: Օրենքում դա հստակ գրված  է, և դա մեզ հուշում է, […]

̰
Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ

16:40 31.05.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանությունն ամբողջությամբ. «Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Ինչպե՞ս […]

̰
Ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

16:28 31.05.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկել են  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության համար: Առաջադրված 5 թեկնածուներից մեկը չընտրվեց։ ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր։ ՏՄՊՊՀ անդամներ ընտրվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական […]

̰
Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ. Բաբայանի գրասենյակ

16:22 31.05.2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կոչ անելով, որ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանեն ճիշտ ուղղությամբ։ Ներկայացնենք գրասենյակի տարածած հայտարարությունը. «Սիրելի´ հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները […]

̰
ՏՄՊՊՀ անդամի 5 թեկնածուներից 4-ը ընտրվել են

16:20 31.05.2019

Հայտնի են ՏՄՊՊՀ անդամի նշանակման քվեարկության արդյունքները: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե թեկնածուներից ով որքան ձայներ է հավաքել: Մասնակցել է 104 պատգամավոր: Ներկայացնում ենք ստորև: Հայկ Կարապետյանի օգտին քվեարկել է 93 պատգամավոր, դեմ` 9-ը, Վահե Չիբուխչյանի օգտին քվեարկել է 87 կողմ պատգամավոր, դեմ` 16-ը, Արեն Դանիելյանի օգտին ստացվել է 92 կողմ ձայն, […]

̰
Մելինե Դալուզյանը հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր. դեսպանություն

16:16 31.05.2019

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ  ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա: «Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։ Դեսպանության տրամադրության […]

̰
Երևանի նորաբաց այգում վնասված արձանը դարձյալ իր տեղում է

16:04 31.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհայտ անձինք վնասել են Երևանի 2800-ամյակի նորաբաց այգու բրոնզաձույլ արձաններից մեկը: Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել […]

̰
Արդյո՞ք Վազաշեն համայնքում բազմամետաղներ կորոնեն

16:00 31.05.2019

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Վազաշենում բազմամետաղներ որոնելու հայտին: Այդ մասին տեղեկացնում է ԷկոԼուրը: Տավուշի մարզի Վազաշեն համայնքի տարածքում բազմամետաղներ որոնելու նախագիծը ներկայացրել էր ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն: Նախագծին Բնապահպանության նախարարությունը մայիսի 10-ին բացասական եզրակացություն է տվել հետևյալ հիմնավորմամբ. «Երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող տարածքի մեծ մասը՝ համաձայն ներկայացված կոորդինատների, գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային […]

̰
Արցախյան կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից մեկն է․ Զախարովա

15:57 31.05.2019

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ «Սա այն պատմությունն է, որտեղ Ռուսաստանը կարգավորման աջակցող դեր է խաղում, և դա անում է, ինչպես ինձ թվում է` առավելագույն պատասխանատվությամբ։ Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում։ Ցանկացած դեպքում Ռուսաստանի արտաքին […]

̰
Հակոբ Արշակյանն ԱՄՆ-ում այցելել է Բերքլիի համալսարան

15:33 31.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ, այցելել են Բերքլիի համալսարան։ Համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում  նախարար Հակոբ Արշակյանին […]

̰
Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ոստիկանության պարզաբանումը

15:23 31.05.2019

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել […]

̰
Գնացիք հարցի լուծման վատագույն ճանապարհով. Մանե Թանդիլյան

15:10 31.05.2019

ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված նաև «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրահարույց նախագիծը, որն ավելի հայտնի է «Ցեմենտի մասին նախագիծ անունով: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է պետտուրք չսահմանել կլինկերի նկատմամբ, իսկ ցեմենտի նկատմամբ սահմանված պետտուրքը նախապես հաշվարկված 22 000 դրամից իջեցնել 14 հազարի: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս մասին […]

̰
Ինչպե՞ս հավատալ ծխող, բայց դրա վնասակարության մասին պնդող բժշկին

14:54 31.05.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Ծխախոտը և թոքերի առողջությունը»: Օրվա շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է բանախոսներից, թե որքանով է հնարավոր ծխելու դեմ պայքարի հարցում արդյունքի հասնել, երբ հենց բժիշկների մեծ մասը ակտիվ ծխող է: Ավելին, մի […]

̰
Երևանում տղամարդը փորձել է փրկել եղբորը ինքնավնասումից, սակայն դանակահարվել է

14:44 31.05.2019

Երևանում այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ ստացած 2 քաղաքացի։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքերով` այսօր` 06:30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է 2 եղբայր: Նրանցից մեկը` […]

̰
Գոռ Աբրահամյանի արձագանքը փաստաբանի դժգոհությանը

14:38 31.05.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջում արած հայտարարությանը, որի միջոցով փաստաբանը դիմում էր ՀՀ գլխավոր դատախազին և դժգոհություն հայտնում, Լոռու մարզի դատախազն ու քննիչը մերժել են քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի […]

̰
ԱԺ նախագահը` ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին

14:20 31.05.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]

̰
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները

14:15 31.05.2019

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և […]

̰
Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

14:13 31.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ երկրի ավելի քան 40 օդանավակայան անվանակոչելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը կկրի հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Վնուկովո օդանավակայանը վերանվանվել է՝ ի պատիվ ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի, Դոմոդեդովոն՝ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի, իսկ Շերեմետևոն՝ պոետ Ալեքսանդր Պուշկինի:

̰
Դատարանը վճռում է Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը

13:40 31.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ է քննվում հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին հայտնում է «Հետք»-ը: Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները […]

̰
BACK_TO_TOP